Արախիշ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արախիշ (այլ կիրառումներ)

Արախիշ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Արախիշ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԱրախիշ (համայնք, Քաշաթաղի շրջան) | Արախիշ
Մակերես12607,5 կմ²
Բնակչություն12 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Արախիշ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Արախիշ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 3092.0 հա տարածք, որից 2673.8 հա գյուղատնտեսական նշանակություն։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։

Պատմություն

խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Արախիշ գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 12 մարդ, կա 5 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 26 27 26

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի «Զորախաչ» (1246), եկեղեցի «Արախիշ» (12-13-րդ դարեր), գերեզմանոց (9-17-րդ դարեր), խաչքար (16-17-րդ դարեր), խաչքար (9-11-րդ դարեր), երկու տապանաքար (17-րդ դար), տապանաքար (1295), ժայռախաչ (15-16-րդ դարեր), գերեզմանոց (9-17-րդ դարեր), տապանաքար (12-րդ դար):

Վազգենաշեն գյուղում պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց խաչքարերով (15-16-րդ դարեր), տասներեք խաչքարեր (15-16-րդ դարեր), եկեղեցի (15-16-րդ դարեր), ժայռախաչ «Վազգենաշեն» (15-16-րդ դարեր), կամուրջ «Կոտրած» (17-18-րդ դարեր), կամուրջ «Կոտրած» (17-18-րդ դարեր), իսկ Աղբաձոր գյուղում հետևյալ հուշարձաններն են` եկեղեցի «Մայրեջրի վանք» (11-12-րդ դարեր), գերեզմանոց «Մայրեջրիվանք» (11-17-րդ դարեր), տապանաքար (1641), տապանաքար (12-13-րդ դարեր), տապանաքար (16-17-րդ դարեր), խաչքարեր (12-13-րդ դարեր), խաչքար (1075), երեք խաչքարեր (11-12-րդ դարեր), խաչքար (15-16-րդ դարեր), խաչքար (1069), խաչքար (1068), խաչքար (XIII դ.), խաչքար (1244), խաչքարի պատվանդան (11-րդ դար), պարսպապատ (11-12-րդ դարեր), դամբանաբլուր (մ.թ.ա. 2-1 հազարամյակներ):

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան։ Արախիշ համայնքում գործում է Մովսեսաշենի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 12 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 335–336.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։