Արալեզ (գյուղ)
գյուղ Հայաստանի Արարատի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արալեզ (այլ կիրառումներ)
Արալեզ (մինչև 1978 թվականը՝ Ղարալար), գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատյան դաշտի եզրին։ Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 10 կմ դեպի հարավ-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.-ին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արալեզ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Գյուղ | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Այլ անվանումներ | Ղարալար | ||
Մակերես | 13,15 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2243[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչություն
խմբագրելԳյուղը հիմնադրել են Վանի Լեզք գյուղից գաղթածներ��, 1915-ին։
Արալեզի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 49 | 575 | 532 | 780 | 1181 | 1794 | 1942 | 2493 | 2243[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղից 25 կմ արևելք գտնվում է «Հնաբերդ» (Հինգալա) գյուղատեղին (X-XIII դդ.)[3]։
Հասարակական կառույցներ
խմբագրելՈւնի միջնակարգ դպրոց, գրադարան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 27» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «GeoNames.org». www.geonames.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 28)։ |