Արագիչ
Արագիչ (նաև` Արաքիչ կամ Արակիչ, 1950-1953 թվականներին` Ագարակ, աբխազերեն՝ Аракьаҽы, վրացերեն՝ არაკიჩი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 35 կմ հյուսիս-արևմուտք` հարթավայրային գոտում։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Արագիչ | ||
աբխ.՝ Аракьаҽы, վրաց.՝ არაკიჩი | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Օչամչիրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Օչամչիրայի շրջան[1] | |
ԲԾՄ | 80 մ | |
Բնակչություն | 873[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչությունը
խմբագրելԳյուղը հիմնադրել են Օրդուից գաղթած համշենահայերը` 1898 թվականին։ 1968 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 1500 մարդ` հիմնականում հայեր, 1989 թվականին՝ 2172, իսկ 2011 թվականին՝ 873 մարդ, կրկին հիմնականում հայեր[2][3]։
Հաշվառման տարեթիվ | Բնակիչների թվաքանակ | Էթնիկ կազմ |
---|---|---|
1926 | մոտ 620 (Աձյուբժա և Աթարա գյուղերի կազմում) | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1959 | 1.471 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 2.172 | հայեր (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 873 | հայեր 93,8%, աբխազներ 2,2%, ռուսներ 2,1% |
Խորհրդային իշխանության առաջին տարիներին գյուղի տարածքը բաժանված էր Աձյուբժա և Աթարա գյուղերի գյուղական խորհուրդների միջև։ 1926 թվականի հաշվառումներով, այդ երկու գյուղերում ընդհանուր առմամբ բնակվում էր 621 հայ։ 1989 թվականին, Արագիչը` հայերի թվաքանակով, Օչամչիրայի շրջանի ամենամեծ գյուղն էր։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ և տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան և բուժկայան։
Վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, գյուղը մեծ վնասներ է կրել։ Ներկայումս գյուղի բնակչությունը, համեմատած մինչպատերազմական շրջանի հետ, խիստ կրճատվել է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 682)։ |