Ավրորա (մուլտֆիլմ)
«Ավրորա» (ռուս.՝ «Аврора»), Ռոման Կաչանովի տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը լիակատար կերպով բացահայտում է նրա ձևակերպած ստեղծագործական հավատամքի առաջին մասը՝ «Դաստիարակել սեր հայրենիքի, ծնողների, ռոմանտիկայի աշխարհի, օտար երկների բնակիչների, բնության հանդեպ»[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Ռոման Կաչանով, Արկադի Տյուրին |
Հնչյունավորում | Վյաչեսլավ Տիխոնով Ալեքսեյ Կոնսովսկի Մարիա Վինոգրադովա Կլարա Ռումյանովա Վիկտոր Ֆիլիպով |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Վլադիմիր Շաինսկի |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Հնչյունային օպերատոր | Գերոգի Մարտինյուկ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | «Սոյուզմուլտֆիլմ» |
Տևողություն | 17:30 |
Թվական | 1973 |
«Ավրորա» հածանավի պատմությանը նվիրված ֆիլմում առաջին անգամ հնչել է Վլադիմիր Շաինսկու՝ Միխայիլ Մատուսովսկու բանաստեղծության հիման վրա ստեղծված «Ավրորա» երգը («Что тебе снится, крейсер Аврора…», հայ.՝ «Ի՞նչ ես տեսնում դու երազում, հածանավ Ավրորա...»), որը դարձել է Լենինգրադ քաղաքի ոչ պաշտոնական հիմներից մեկը։
Սյուժե
խմբագրելԼենինգրադյան սովորական բակում երեխաները խաղում են «նավաստիներ», սակայն նրանց մանկական խաղը տղաների միջև վերածվում է լուրջ վեճի այն մասին, թե ինչպես անվանել մանկական հրապարակում գտնվող փայտե նավակը։ «Հերոս» նավի նավաստու հագուստով տղան գիտի և երգում է մի գեղեցիկ երգ՝ «По морям, по волнам» (հայ.` «Ծովերով, ալիքներով») և նավակողին վստահ գրում է «Հերոս» գրությունը։ Իսկ «Ավրորա» հածանավի նավաստու հագուստով և անհովար գդակով մյուս տղան ոչինչ չգիտի իր հածանավի պատմության մասին, առավել ևս որևէ երգ նրա մասին, այդ պատճառով էլ հեռանում է ամոթով...
Վիրավորանքը և զայրույթը նրան տանում են կոմպոզիտորի մոտ։ Բայց պարզվում է, որ կոմպոզիտորը նույնպես համարյա ոչինչ չգիտի «Ավրորայի» պատմության մասին, և երգեր նավի մասին ևս գոյություն չունեն։ Եվ որպեսզի այդպիսի երգ հայտնվի, մեծահասակը տղային տանում է թանգարան հածանավի տախտակամածին։
Նրանց առջև ներկայանում է փառավոր առագաստավոր ֆրեգատ «Ավրորայի» պատմությունը XIX դարի Ղրիմի պատերազմի ժամանակներից մինչև 1903 թվականի հզոր հածանավը, որն ստացել է այդ անվանումն ի հիշատակ այն նավի, որը մասնակցել է 1905 թվականի Ցուսիմյան ճակատամարտին Ռուս-ճապոնական պատերազմում, Պետրոգրադի պաշտպանությանը, Հոկտեմբերյան հեղափոխությանը, Լենինգրադի պաշտպանությանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ «Ավրորայի» պատմության բոլոր այդ հերոսական դեպքերն օգնում են կոմպոզիտորին ստեղծել երաժշտական ստեղծագործություն, որը միանգամից փոխում է փողոցի երեխաների գիտակցությունը։ Լսելով երգը՝ նրանք որոշում են մյուս նավակողին գրել «Ավրորա»՝ ի պատիվ ռուսական և սովետական լեգենդար հածանավի։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ - Ռոման Կաչանով, Արկադի Տյուրին
- Երգի տեքստը - Միխայիլ Մատուսովսկու
- Ռեժիսոր - Ռոման Կաչանով
- Բեմադրող-նկարիչ - Լեոնիդ Շվարցման
- Օպերատոր - Թեոդոր Բունիմովիչ
- Կոմպոզիտոր - Վլադիմիր Շաինսկի
- Հնչյունային օպերատոր - Գեորգի Մարտինյուկ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Յուրի Նորշտեյն, Ելենա Լիվանովա, Օլգա Պանոկինա
- Խմբագիր - Նատալյա Աբրամովա
- Մոնտաժող - Նադեժդա Տրեշչյովա
- Խորհրդատու - II աստճանի կապիտան Բորիս Բուրկովսկի
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են - Վլադիմիր Ալիսով, Ա. Բարտ, Պավել Լեսին, Լիլիանա Լյուտինսկայա, Օլեգ Մասաինով, Գալինա Ֆիլիպովա, Սեմյոն Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Ֆիլմի տնօրեն - Նաթան Բիտման
Դերակատարներ
խմբագրել- Վյաչեսլավ Տիխոնով — Կոմպոզիտոր
- Ալեքսեյ Կոնսովսկի — կարդում է տեքստը
- Մարիա Վինոգրադովա — «Ավրորա» անհովար գլխարկով տղա
- Կլարա Ռումյանովա — տղա և աղջիկ
- Վիկտոր Ֆիլիպով — նավաստի
- Թամարա Դմիտրիևա — «Հերոս» անհովար գլխարկով տղա / բուդյոնովկայով տղա (տիտրերում նշված չէ)
Տեսահոլովակի հրատարակություն
խմբագրել1990-ականներին Ռուսաստանում թողարկվել է VHS տարբերակով «Սոյուզ Վիդեոյի» կողմից որպես սովետական լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում։ 2000-ականներին թողարկվել է VHS տարբերակով նույն ստուդիայի կողմից «Պիոներիայի երկիր» հավաքածուում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, 3d-master.org.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ավրորա»(1973)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ավրորա» մուլտֆիլմը Аниматор.ру կայքում