Ավտոմոբիլային սիմուլյատոր

Մրցաշարային համակարգչային խաղ (կամ լայն իմաստով ավտոսիմուլյատոր), համակարգչային խաղերի ժանր, որի մեջ խաղը խաղացողը կառավարում է ավտոմեքենան։ Ավտոսիմուլյատորներ խաղալու համար խաղի մեջ օգտագործվում է հատուկ կոնտրոլեր՝ համակարգչային ղեկ[1][2]։

«Speed Dreams» համակարգչային խաղի ընթացքը
«Sega Ralley» արկադային խաղ

Պատմություն

խմբագրել

1970-ականներ

խմբագրել

1973 թվականին Atari ընկերության Space Race համակարգչային խաղը դարձավ առաջին ավտոմրցաշարային խաղը[3]։ Այն ոչ թե ընթանում էր մրցաշարային ճանապարհի վրա այլ՝ տիեզերքի։ Երկու տիեզերանավեր մրցում էին ավտոմատի կողմից կառավարվող նավի և մեկը մյուսի հետ՝ փախչելով գիսաստղերից և ասուպներից։ Խաղացողը կարող էր ղեկավարել նավը մեկ հարթության վրա[4]։ Այդ նույն տարում Taito-ն թողարկեց անալոգային մի խաղ՝ Astro Race խաղը, որն արդեն խաղացվում էր չորսկողմանի ջոստիկի շնորհիվ[5]։ Հաջորդ տարի այդ նույն Taito ընկերությունը թողարկեց Speed Race խաղը, որը առաջին խաղն էր որն ընթանում էր քաղաքային սահմաններում[6]։ Խաղի հեղինակն էր Տոմոհիրո Նիսիկադոն, ով հայտնի էր Space Invaders անունով[7][8]։ Խաղը «թռչնի բարձրության» մակարդակի վրա էր և ուներ պտտվող գրաֆիկա[9]։ Ճանապարհը լայնանում էր և նեղանում էր, խաղացողի դիմաց կային մեքենաներ, որոնք կառավարվում էին ավտոմատի կողմից և մեքենաների քանակը հավաքված միավորների աճի հետ կապված ժամանակ ընթացում ավելանում էին։ Ավտոմատի վրա առկա էին նաև ղեկ և ոտնակներ[10]։ ԱՄՆ-ում խաղը թողարկվեց Wheels անունով[9]։ 1974 թվականին Atari-ին թողարկեց իր մրցաշարային խաղը՝ Gran Trak 10 խաղը, որի մեջ խաղի ամբողջ ճանապարհը երևում էր ամբողջությամբ։ Խաղում հարկավոր էր շարժվել ըստ ժամանակի և չուշանալ[11]։

1980-ականներ

խմբագրել

Rally-X խաղում (Namco, 1980), առաջին անգամ հայտնվեց ֆոնային երաժշտություն և մեքենայի պտույտ երկու ուղղություններով[12]։ Մինիքարտեզում արդեն պատկերվում էին հակառակորդների դիրքերը։ Alpine Ski (Taito, 1981) խաղը առաջին խաղն էր որում դահուկորդները մրցում էին սլալոմային ճանապարհի վրա։ Turbo (Sega, 1981) խաղը ավտոմրցաշարային խաղերին տալիս էր դասական տեսք՝ «պոչից» և սպորտային գրաֆիկա[13][14][15]։

Այդ ժամանակի ամենահաջող ավտոմատը եղավ Pole Position-ը (Namco/Atari, 1982)[16]: Խաղում կար մեկ, սակայն իրական ճանապարհ (Ֆուձի) սկզբում պետք էր հաղթահարել որակավորման շրջանը, իսկ հետո մրցույթը։ Չնայած այն բանին, որ Pole Position առաջին ավտոմրցաշարային խաղը չէր, որը որ ուներ տեսք «պոչից», սակայն այն դարձավ բազմաթիվ նմանեցումների էտալոնը[17]։ Pole Position II խաղում գրաֆիկան համեմատած խաղի առաջին մասի հետ ավելի լավն էր և խաղում ավելացվել էին ևս մի քանի խաղային ճանապարհներ[18][19][20]։

TX-1 (Tatsumi, 1983)[21][22] խաղը հետաքրքրական էր նրանով, որ խաղացողը ոլորան կատարելու ժամանակ ստիպված է լինում արգելակել, իսկ մեքենայի ղեկավարումը կորցնելու ժամանակ կար հնարավորություն կառավարելի հուսին մտնելու համար[23]։ Ավտոմատի ղեկի վրա կար վիբրացիա, իսկ ճանապարհը պատված էր խեչակներով[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. System16 Hardware: DISCRETE LOGIC HARDWARE
  2. «The History of Papyrus Racing - Page 3». Gamespot. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  3. «Virtua Racing--Arcade (1992)». 15 Most Influential Games of All Time. GameSpot. 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Night Racer». The Arcade Flyer Archive. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  5. IGN Presents the History of SEGA: Reap What You Sow, IGN
  6. «Top 25 Racing Games... Ever! Part 2». Retro Gamer. 2009 թ․ սեպտեմբերի 21. էջեր 5–6. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Chris Kohler (2005), Power-up: how Japanese video games gave the world an extra life, p. 16, BradyGames, ISBN 978-0-7440-0424-3
  8. «Interview: 'Space Invaders' creator Tomohiro Nishikado». USA Today. 2009 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  9. 9,0 9,1 Bill Loguidice & Matt Barton (2009), Vintage games: an insider look at the history of Grand Theft Auto, Super Mario, and the most influential games of all time, p. 197, Focal Press, ISBN 978-0-240-81146-8
  10. Forgotten Gems of the Maze Chase Genre, The Next Level
  11. «Gran Trak 10». The Arcade Flyer Archive. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  12. Gaming’s Most Important Evolutions (Page 3) Արխիվացված 2012-03-19 Wayback Machine, GamesRadar
  13. IGN Presents the History of SEGA Արխիվացված 2012-05-17 Wayback Machine, IGN
  14. Gifford, Kevin (2011 թ․ մարտի 16). «Final Lap Twin». MagWeasel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  15. Guinness World Records Gamer's Edition, 2009, էջ 103, ISBN 978-1-904994-45-9
  16. The top ten retro gaming secrets: Steering wheel controllers are older than you think Արխիվացված 2013-03-13 Wayback Machine, CNET.com
  17. Loguidice, Bill; Barton, Matt (2009), Vintage Games: An Insider Look at the History of Grand Theft Auto, Super Mario, and the Most Influential Games of All Time, Focal Press, էջեր 195–6, ISBN 0-240-81146-1
  18. GameCenter CX — 2nd Season, Episode 13
  19. IGN Presents the History of SEGA: World War Արխիվացված 2012-05-17 Wayback Machine, IGN
  20. Gran Turismo’s creator takes a fifth stab at a perfect racing game | VentureBeat
  21. «TX-1». The Arcade Flyer Archive. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  22. «http://www.gtplanet.net/5-5-million-copies-of-gt5-sold-series-tops-60-million/». Sony Computer Entertainment. 2010 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  23. James Cameron: True 3D Gaming Is the Future, Already in Upcoming Avatar Game, Shacknews
  24. «The History of Papyrus Racing - Page 2». Gamespot. Վերցված է 2008 թ․ ապրիլի 7-ին.