Ավելացված արժեքի հարկը կամ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր փուլում մինչև վերջնական սպառողը։ Ապ��անքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում։

ԱԱՀ-ի կտրոն (Բելգիա)

ԱԱՀ վճարողներ

խմբագրել

ԱԱՀ վճարողներներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և համարվում են ԱԱՀ վճարողներ։

Գոյություն ունեն մի քանի բացառություններ՝

  1. եթե անձն ընտրություն է կատարել անցնել պարզեցված հարկի ռեժիմին,
  2. եթե անձի գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարի ռեժիմով,
  3. եթե քաղաքացին տնտեսական գործունեությունից ստանում է տարեկան 3 միլիոն դրամից պակաս հասույթ,
  4. եթե քաղաքացին համարվում է վարձու աշխատող։

ԱԱՀ-ով հարկվող գործարքներ են համարվում՝

  1. ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով,
  2. ծառայությունների մատուցումը՝ ապրանքների մատակարարում չհամարվող գործարք, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը,
  3. անհատույց սպառումը՝ ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցումտվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում՝ տվյալ գործարքների համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի,
  4. ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  5. առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը,եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմնին չի նկերկայացվել։

ԱԱՀ-ով չեն հարկվում՝

  1. պետական տուրքի գումարը,
  2. ՀՀ կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,
  3. հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները,
  4. իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի և փայի նկատմամբ սեփականության իրավունքի՝ այլ անձի փոխանցումը, ինչպես նաև ապապետականացման գործարքները,
  5. իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության՝ օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները,
  6. ֆիզիկական անձանց կողմից օրենքով օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը,
  7. ՀՀ մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը,
  8. ՀՀ բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը՝ այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին։

6. Որո՞նք են ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը

               Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ`

20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),

0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից)։

7. Ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ի գումարը               ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները։

               Այդ հաշվարկը հետևյալն է. հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման բոլոր գործարքներից հաշվարկվում է ամբողջ ԱԱՀ-ն (1), հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) հաշվարկվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման կամ ներմուծման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ամբողջ ԱԱՀ-ն (2), և (1)-ից հանվում է (2)-ը։ Արդյունքում ստացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարել բյուջե։

               Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, առաջանում է փոխհատուցման ենթակա գումար, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին։ Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռք բերման գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար սահմանված են մի շարք կանոններ, որոնք բերված են 10-րդ և 12-րդ կետերում։

www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIVAT