Աստուրիայի թագավորություն
Աստուրիայի թագավորություն (լատին․՝ Regnum Asturorum՝ ռեգնում աստուրորում) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 718-925 թվականներին։ Հիմնադրել է վեստգոթ Պելագիուս Աստուրիասը (իսպ.՝ Pelayo)[1] 718 թվականին։ Երկիրը կառավարել է Աստուրական թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 60 000 քառ. կմ՝ Ալֆոնսո III Մեծ արքայի օրոք (866-910)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կանգաս դե Օնիս, Սան Մարտին դել Ռեյ Աուրելիո, Պրավիա, Օվիեդո | |||
Լեզու | Լատիներեն, Վուլգար լատիներեն (Աստուր-Լեոնեսերեն, գալիսիա-պորտուգալերեն, կաստիլերեն), բասկերեն, և փոքրաթիվ բրիտտոներեն և գոթերեն խոսողներ | |||
Կրոն | Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Դինաստիա | Աստուրացիներ | |||
Պետության գլուխ | թագավոր |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Կանգաս դե Օնիսը, ապա՝ Սան Մարտին դել Ռեյ Աուրելիոն և Պրավիան։ 791 թվականից Ալֆոնսո II-ը մայրաքաղաքը տեղափոխում է իր ծննդավայր Օվիեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Աստուրիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի ամիրայությունը, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև Պորտուգալիա։ Բարգավաճման շրջանում այն ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը և ազդեցություն է ունեցել Նավառայի թագավորության վրա[2]։
10-րդ դարում Աստուրիայի թագավորությունը վերափոխվեց Լեոնի թագավորության, երբ Ֆրուելա II-ը դարձավ Լեոնի թագավոր (924)[3]։
Աստուրիայի թագավորությունը առաջին քրիստոնյա երկիրն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո[4]։ Այդ տարում Պելագիուսը պարտության մատնեց Օմայյան ոստիկանին Կովադոնգայի ճակատամարտում, որից փաստորեն սկիզբ առավ Ռեկոնկիստան։
Նախապատմություն
խմբագրելԱստուրայի թագավորությունը տեղակայված է եղել Կանտաբրյան լեռների արևմտյան և կենտրոնական մասերում, զբաղեցրել է Գալիցիայի մի մասը, մասնավորապես Պիկոս դե Եվրոպան և Աստուրիայի կենտրոնական մասը։ Հիմնական քաղաքական և ռազմական գործողությունները թագավորության ստեղծման առաջին տասնամյակներում տեղի են ունեցել այս տարածաշրջանում։ Համաձայն Ստրաբոնի, Դիոն Կասսիոսի և այլ հունա-հռոմեական աշխարհագրագետների՝ մի քանի ժողովուրդ է ապրել Աստուրիայի տարածքում քրիստոնեական ժամանակաշրջանի սկզբին, դրանցից ամենանշանավորներն էին.
- Կանտաբրացիները, կամ Վադինիեսները, ովքեր բնակվել էին Պիկոս դե Եվորպայի տարածքում և որոնց բնակավայրերը ընդարձակվեցին դեպի հարավ առաջին դարերում,
- Օրգենոմեսկիներ, ովքեր սփռված էին Աստուրիայի արևելյան ափերին,
- Աստուրներ, կամ Սիլինիներ, ովքեր բնակեցրել էին Սելլայի հովիտը,
- Լուգոնեսներ, ովքեր ունեին իրենց մայրաքաղաք Լուկուս Աստուրումը և որոնց տարածքը գտնվում էր Սելլա և Նալոն գետերի միջև,
- Աստուրներ (բուն իմաստով), ովքեր բնակվում էին ներքին Աստուրիայում, ներկայիս Պիլոնայի և Կանգաս դել Նարկեայում,
- Պիսիցիներ, ովքեր բնակվում էին արևմտյան Աստուրիայի ափին, Նավիա գետի և ներկային Խիխոնի միջև։
Դասական աշխարհագրագետները վիճելի տեսակետներ ունեն վերը թվարկված ժողովուրների էթնիկ բնակեցման շուրջ։ Կլավդիոս Պտղոմեոս ասում է, որ աստուրները բնակվել են ներկայիս Աստուրիայի կենտրոնական մասում, Նավիա և Սելլա գետերի միջև՝ սահմանակից լինելով Կանտաբրներին։ Սակայն այլ աշխարհագրագետներ աստուրների և Կանտաբրիների միջև սահմանը տեղափոխում էին ավելի հեռու արևելք. Յուլիուս Հոնորիուսը իր Կոսմոգրաֆիա աշխատության մեջ նշեկ է, որ գարնանը Էբրո գետը անցնում էր աստուրների երկրով։ Ամեն դեպքում էթնիկ սահմանները այդ ժամանակ այդքան կարևոր չէին, քանի որ նախահռոմեական ժողովուրդների կլանային տարանջատումները հյուսիսային Իբերիայում փոխարինվեցին հռոմեական մշակույթով և տարրերով։
Այս իրավիճակը սկսվեց փոխվել Հռոմեական կայսրության մայրամուտին և վաղ միջնադարում, երբ սկսեց ձևավորվել աստուրացիների ինքնուրույնությունը, ինչին օգնեցին Վեստգոթական և Սուևական թագավորությունները։ Այս զարգացումները բերեցին Աստուրիայի թագավորության հիմնադրմանը Պելագիուսի կողմից, ով հաղթանակ տարավ Օմայյան խալիֆայության դեմ Կովադոնգայում 8-րդ դարի սկզբին[5]։
Օմայյանների նվաճումներ և Աստուրիայի ապստամբություն
խմբագրելԱրաբական առաջին արշավանքներից հետո աստուրիացիները չկարողացան ամրապնդել պաշտպանողական դիրքերը, և 714 թվականին Աստուրիան նվաճեց Նազիր իբն Մուսան՝ չհանդիպելով լուրջ դիմադրության[6]։ Դրանից հետո Պելագիուսը հեռանում է Աստուրիայի լեռներ, որտեղ գոթական ավանդույթի համաձայն՝ ընտրվում է Աստուրիայի առաջնորդ։ Նրա թագավորությունը շատ փոքր էր և կարող էր միայն պարտիզանական պայքար մղել զավթիչների դեմ[7][8]։ Պիրենեյան թերակղզու իսլամական նվաճումների զարգացմամբ հիմնական քաղաքները և բնակավայրերը ընկան մուսուլմանական զորքերի ձեռքը։ Գվադալկիվիր և Էբրո գետերի հովիտների վրա վերահսկողության պահպանումը մուսուլմանների համար դժվարություններ առաջացրեցին։ Մուսուլմանները հաճախ գերիներ էին վերցնում, որպեսզի բացառեին գրավված տարածքների բնակչության հետագա ընդվզումները։
Տարիկի առաջին արշավանքից հետո, որը տեղի ունեցավ 711 թվականին, Եմենական ծագում ունեցող զորավար Մուսա իբն Նուայրը անցավ Ջիբրալթարը մյուս տարում և սկսեց լայնածավալ գործողությունը, որի արդյունքում նա նվաճեց Մերիդան, Տոլեդոն, Սարագոսան և Լերիդան։ Իր ռազմական գործողությունների վերջին փուլում նա հասավ թերակղզու հյուսիս արևմուտք և տիրապետություն հաստատեց Լուգոյում և Խիխոնում։ Վերջին քաղաքում նա նշանակեց փոքր բերբերական ռազմաջոկատ Մունուզայի գլխավորությամբ, ում նպատակն էր պահպանել վերահսկողությունը Աստուրիայում։ Ըստ ավանդույթի՝ նրա քույրը ամուսնացավ տեղի բերբեր առաջնորդի հետ դաշնություն ստեղծելու նկատառումով։ Ավելի ուշ Մունուզան փորձեց դառնալ մեկ այլ լեռնային հատվածի առաջնորդ, որի արդյունքում ապստամբեց իր Կորդովայի արաբական ղեկավարության դեմ։ Բերբերները կրոնափոխվել էին իսլամի գրեթե մեկ դար դրանից առաջ և համարվում էին երկրորդ կարգի արաբներ կամ սիրիացիներ։
Համաձայն Կովադոնգայի ճակատամարտի վերաբերյալ ամենատարածված հիպոթեզների (հիմնականում քրիստոնեական աստուրիական աղբյուրների համաձայն, որոնք հղվում են մուսուլմանական գրագրություններին) բերբերական շարասյան վրա հարձակվել են ժայռերից և, այնուհետև կռիվը տեղափոխվել է դեպի Խիխոն տանող հովիտներ և նահանջելու ժամանակ ամբողջովին ոչնչացվել է։ Սակայն շատ աղբյուրներ շատ քիչ են անդրադարձել այս իրադարձություններին, որոշ այդ ժամանակվա աղբյուրներ անգամ չեն անդրադարձել։
Համաձայն Աստուրիայի թագավոր Ալֆոնսո III-ի պատմագիր Ռոտենսիան Քրոնոկլի, ով Պելագիուսին համարում էր Տոլեդոյի արքաների ժառանգը, Պելագիուսը կազմակերպել է ապստամբություն արաբների դեմ Խիխոնում։ Այնուամենայնիվ Պելագիուսի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ և բոլոր դրանք վիճելի են։ Մեկ այլ վարկածով Աստուրիայի առաջնորդի, ով ըստ պատմաբանների Բրեսից էր (ներկայիս Պիլոնայի շրջան) և Մունուզայի դեմ ուղարկվեցին Ալ-Քամայի գլխավորությամբ զորքեր։ Իմանալով այդ մասին Պելագիուսը և իր կողմնակիցները անցնում են Պիլոնա գետը, հեշտությամբ հաղթահարում են Աուսեվա լեռան հովիտը և դիրքավորվում են Կովադոնգայի քարանձավներից մեկում։ Մուսուլմանական զորքերը փորձեցին շրջապատել Պելագիուսին, սակայն նրան հաջողվեց ճեղքել թշնամու օղակը և հաղթանակ տանել, ինչից հետո արաբական զորքերի մնացած մասը նահանջեց դեպի Լեոն՝ թողնելով տարածաշրջանը անպաշտպան։
Այս հաղթանակը իրականում փոքր էր, քանի որ թշնամու զորքը փոքրաթիվ էր, սակայն այն մեծ հեղինակություն բերեց Պելագիուսին, ում ընտրեցին թագավոր և ռազմական առաջնորդ
Պելագիուսի ղեկավարությամբ բերեբերների վրա հարձակումները մեծացան։ Մունուզան որոշեց հրաժարվել Խիխոնից և տեղափոխվեց Պլատեու (Մեսետա)։ Սակայն նա հետագայում սպանվեց աստուրիացիների կողմից։ Պելագիուսը շարունակեց հաղթարշավը և հարձակվեց Լեոնի վրա, որպեսզի պաշտպանի լեռնային հատվածները բերբերների հարձակումներից։ Պելագիուսը շարունակեց հարձակվել բերբերների վրա, որոնք մնացել էին աստուրիա-գալիցիական լեռներում և դուրս քշեց նրանց։ Այնուհետև նա ամուսնացրեց իր դստերը՝ Էրմեսինդային Ալֆոնսոյի հետ, ով Պետրոս Կանտաբրիացու որդին էր, ով իր հերթին կիսանկախ Վեստգոթական դքսության, Կանտաբրիայի նշանավոր անձանցից էր։ Իր որդուն՝ Ֆավիլային ամուսնացրեց Ֆրոլիուբայի հետ։
Պելագիուսի կողմից Կովադոնգայի ճակատամարտում տարած հաղթանակից հետո փոքր տարածքային միավոր Աստուրական լեռներում հաստատեց իր անկախությունը, ինչից սկիզբ առավ Աստուրիայի թագավորությունը։ Պելագիուսի իշխանությունը չէր կարող համեմատվել Վեստգոթական թագավորների իշխանության հետ։ Աստուրական թագավորները իրենց կոչում էին «Ռեքս» (թագավոր), սակայն այս անվանումը գործեց մինչև Ալֆոնսո II-ի իշխանության օրոք։
Աստուրիայի թագավորությունը սկզբի մի քանի տասնամյակում դեռևս թույլ էր, այդ պատճառով նրանք ստիպված էին դաշնություն կնքել Պիրենեյան թերակղզու հզոր ընտանիքների հետ։ Այսպես Պելագիուսի աղջիկը ամուսնացավ Կոնտաբրիայի կոմսի որդու հետ։ Ալսֆոնսի որդին՝ Ֆրուելան ամուսնացավ բասկ իշխանավորի աղջկա հետ, իսկ նրա դուստրը ամուսնացավ Սիլոյի հետ, ով Ֆլավինավիայի տեղացի առաջնորդի աղջիկն էր։
Պալագիուսը մահացավ 737 թվականին, նրա որդին Ֆավիլան ընտրվեց թագավոր։ Ֆավիլան անսպասելի սպանվում է արջի կողմից անտառում և գահը անցնում է իր խորթ եղբորը, ով հարևան անկախ իշխանության առաջնորդն էր և ամուսնացել էր Ֆավիլայի քրոջ հետ։ Կանանց թագաժառանգությունը դեռևս այդ տարիներին չէր ընդունվում։
Պելագիուսի հիմնած տոհմը կառավարեց Աստուրիայում երկար տասնամյակներ, որի ընթացքում թագավորության սահմանները ընդարձակվեցին դեմ հյուսիս արևմուտք մինչև 775 թվականը։ 791-842 թվականներին Ալֆոնսո II-ի կառավարման ժամանակ թագավորության սահմանները ընդարձակվեցին դեպի հարավ՝ հասնելով մինչև Լիսաբոն։
Սկզբնական ընդարձակում
խմբագրելՖավիլային փոխարնեց Ալֆոնսո I-ը, ով Պելանգիուսի դստեր ամուսինն էր։ Այսպիսով հիմք դրվեց Աստուրայի հնարավոր է ամենահզոր ընտանիքին՝ Կանտաբրիա տոհմին։
Ալֆոնսոն սկսեց տարածքային նվաճումները որպես փոքրիկ թագավորություն, նա սկսեց շարժվել դեպի արևմուտք՝ Գալիսիա և դեպի հարավ Դուերոյի հովիտ՝ նվաճելով քաղաքներ և բնակավայրեր, որոնց տեղափոխեց դեպի հյուսիս, ավելի ապահով վայրեր։ Սա ռազմավարական նշանակություն ունեցավ, քանի որ նա Դուերոյի անապատը վերածեց արաբների հարձակումներից պաշտպանվելու գոտի։
Ալֆոնսոյի որի Ֆրուելա I շարունակեց և ընդարձակեց հոր ձեռքբերումները։ Նա սպանվեց արքունիքի անդամների կողմից։
Սոցիալական և քաղաքական փոփոխություններ
խմբագրելՖրուելայից հետո թագավորած Աուրելիուսի, Սիլոյի, Մաուրեգատոյի և Բերմունդո I-ի վերաբերյալ շատ քիչ գրավոր աղբյուներ կան։ Ընդհանրապես այս շրջանը, որը տևել է 23 տարի (768-791) համարվում է Աուստրիայի թագավորության մասին ամենաանհայտ շրջանը։ Որոշ պատմաբաններ այս շրջանի թագավորներին անվանում էին «ծույլ արքաներ», քանի որ նրանք իրենց թագավորության շրջանում ոչ մի կարևոր ռազմական գործողություն չկատարեցին, ավելին ոչ մի նշանավոր քայլով աչքի չընկան։ Այնուամենայնիվ այս ժամանակաշրջանում տեղի ունեցան շատ կարևոր ներքին ձևափոխություններ։ Նրանք բոլորը նախապատրաստեցին թագավորությունը հետագա հզորացման և արշավանքների։
Առաջին, տեղի ուեցավ առաջին ներքի խռովությունը Մաուրեգատոյի գլխավորությամբ (783-788)։ Խռովության արդյունքում Ալֆոնսո II-ը գահընկեց արվեց (չնայած նա նորից դարձավ թագավոր 791-842 թվականներին), որի արդյուքում տեղի ունեցան մի շարք այլ խռովություններ, որի անդամններն էին պալատական խմբերը, որոնք ցանկանում էին գահից զրկել գահակալող ընտանիքին։
Երկրորդ, խռովություն բարձրացրեցին հարևան բասկերը և գալիսիացիները, որոնք ճնշվեցին Աստուրայի թագավորները։ Այս խռովությունները շարունակվեցին Աուստրիայի կենտրոնական և արևելյան մասերում, որից հետո Ալֆոնսո II-ը ապաստան գտավ Ալավայում։
Եվ վերջապես սկսվեցին խռովություններ Աուրելիո I-ի օրոք։ Ստրուկների և ստրկատերերի միջև տարանջատումը կոտրվեց արագորեն։
Ֆրուելա I-ին (757-68) փոխարինեց Աուրելիոն (768-74), ով Ֆրուելա Կանտաբրացու և Պետրոս Կանտաբրիացու թոռն էր, ով իր երկրի կենտրոնը տեղափոխեց Սան Մարտին դել Ռեյ Աուրելիո, որը մինչ այդ պատկանում էր Լանգրեոյին։ Սիլոն փոխարինեց Աուրելիոյին և կենտրոնը տեղափոխեց Պրավիա։ Սիլոն ամուսնացավ Պելագիուսի թոռնուհու՝ Ադոսինդայի հետ։
Ալֆոնսո II-ը ընտրվեց թագավոր Սիլոյի մահից հետո, սակայն Մաուրեգատոն կազմակերպեց ուժեղ ընդդիմություն և ստիպեց նորընծա թագավորին փախչել Ալավա, և դարձավ Աստուրիայի թագավոր։ Այս թագավորը, ով պատմականորեն ուներ վատ հեղինակություն, լավ հարաբերությունների մեջ էր Բիտուս Լիեբանացու հետ, ով թագավորության ամենակարևոր մշակութային անձն էր, ում հետ պայքարում էր ընդդիմադիրների դեմ։ Ավանդույթը ասում էր, որ Մաուրեֆատոն Ալֆոնսո I-ի և մի արաբ կնոջ անօրինական զավակն էր։ Նրան փոխարինեց Աուրելիոյի եղբայր Բերմուդո I-ը։ Բերմուդոն հետագայում հրաժարվեց գահից և դարձավ հոգևորական։
Ճանաչում և հետագա ամրապնդում
խմբագրելԱլֆոնսո II-ի օրոք (791-842) թագավորությունը հզորացավ։ Ալֆոնսոն ջերմ հարաբերություններ սկսեց ֆրանկների հետ՝ շքեղ նվերներ ուղարկելով Կառլոս մեծին, որոնք նվաճել էր պատերազմներում (Լիսաբոնի արշավանք 797)։ Ալֆոնսոն II-ը իրեն համարում էր «կայսր Կառլոսի մարդ»[9]` ակնկալելով որոշ աջակցություն[10]։ Ալֆոնսո II-ի օրոք, թագավորությունը բացի հզորացումից նաև վերադարձրեց որոշ վեստգոթական ավանդույթներ[9]։ Ալֆոնսո II-ի օրոք կամ ավելի ուշ հայտարարվեց, որ գտնվել են սուրբ Հակոբոս առաքյալի ոսկորները Գալիսիայում։ Նրանք Հռոմի պապը համարեց իրական։ Այնուամենայնիվ Աստուրիայի ժամանակաշրջանում հիմնական սրբավայրն էր Սուրբ Էուրելիան, որը տեղակայված է ներկայիս Օվիեդոյում։
Ալֆոնսոն նաև վերաբնակեցրեց Գալիսիան, Լեոնը, Կաստիլիան և միացրեց դրանք թագավորությանը։ Առաջին մայրաքաղաքը դարձավ Կանգաս դե Օնիսը, որը գտնվում էր Կավադոնգայի ճակատամարտի վայրից քիչ հեռու։ Սիլոյի ժամանակ այն տեղափոխվեց Պրավիա։ Ալֆոնսո II-ը ընտրեց իր ծննդավայրը` Օվիեդոն որպես թագավորության մայրաքաղաք (789 թվական)։
910 թվականին Ալֆոնսո III-ին իր որդիները ստիպեցին թողնել գահը և թագավորությունը բաժանվեց երեք թագավորությունների՝ Լեոնի, Գալիսիայի և Աստուրայի թագավորության։ 924 թվականին երեք թագավորությունները վերամիավորվեցին Լեոնի թագի ներքո։ Այս անվանմամբ թագավորությունը մնաց մինչև 1230 թվականը, երբ միավորվեց Կաստիլիայի թագավորության հետ և Ֆերդինանդ III-ը դարձավ երկու միացյալ թագավորությունների առաջնորդը։
Արքայացանկ
խմբագրելԱրքա | Թվականներ | Մականուն | Այլ անուններ | Ծանոթագրություններ | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Պելագիուս | 718-737 | Պելայո | Թագավորության հիմնադիր, ով մայրաքաղաք է դարձրել Կանգաս դե Օնիսը | ||
Ֆավիլա | 737-739 | Ֆավիլակ | |||
Ալֆոնսո I | 739-757 | Կաթոլիկ | «Բենի Ալֆոնս» դինաստիայի հիմնադիր | ||
Ֆրուելա I | 757-768 | Չար | Ֆրոիլա | ||
Աուրելիուս | 768-774 | Աուրելիո | Մայրաքաղաքը տեղափոխեց Սան Մարտին դել Ռիո | ||
Սիլո | 774-783 | Գահին հաստատվել է կնոջ՝ Ադոսինդայի շնորհիվ, ով Ալֆոնսո I-ի դուստրն էր։ Մայրաքաղաքը տեղափոխել է Պրավիա | |||
Մաուրեգատուս | 783-788 | Բռնապետ | Մաուրեգատո | Ալֆոնսո I-ի ապօրինի զավակը | |
Բերմուդո I | 788-791 | սաղմոսասաց | |||
Ալֆոնսո II | 791-842 | Իմաստուն | Մայրաքաղաքը տեղափոխեց Օվիեդո | ||
Նեպոտիան | 842 | Նեպոցիանո | ընտրված թագավոր | ||
Ռամիրո I | 842-850 | ||||
Օրդոնյո I | 850-866 | ||||
Ալֆոնսո III | 866-910 | Մեծ | Թագավորությունը բաժանվեց իր երեք որդիների միջև. Գարսիա I-ի՝ Լեոն, Օրդոնյո II-ի՝ Գալիսիա և Ֆրուելա II-ի՝ Աստուրիա | ||
Ֆրուելա II | 910-925 | Ֆրոիլա | Մահից հետո Աստուրիան կցվել է Լեոնի արքա Ալֆոնսո IV-ի կալվածքներին |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Spain: The Christian states, 711-1035 - Encyclopedia Britannica». Britannica.com. 2013 թ․ մարտի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Glick, Thomas (2005), Islamic and Christian Spain in the Early Middle Ages, Leiden: Brill, ISBN 9004147713
- ↑ Collins, Roger (1983). Early Medieval Spain. New York: St. Martin's Press. էջ 238. ISBN 0-312-22464-8.
- ↑ Collins, Roger (1989). The Arab Conquest of Spain 710-797. Oxford, UK / Cambridge, USA: Blackwell. էջ 49. ISBN 0-631-19405-3.
- ↑ Уотт М., Какиа П., Мусульманская Испания, Москва, 1976 — 785 էջ։
- ↑ Collins, Roger (1983). Early Medieval Spain. New York: St. Martin's Press. էջ 229. ISBN 0-312-22464-8.
- ↑ Encyclopedia of African American History - Google Břker. Books.google.com. 2010 թ․ փետրվարի 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Encyclopćdia metropolitana; or, Universal dictionary of knowledge ... - Samuel Taylor Coleridge - Google Břker. Books.google.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 9,0 9,1 Collins, Roger (1983). Early Medieval Spain. New York: St. Martin's Press. էջ 132. ISBN 0-312-22464-8.
- ↑ Sholod, Barton (1966). Charlemagne in Spain: The Cultural Legacy of Roncesvalles. Librairie Droz. էջ 42. ISBN 2600034781.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստուրիայի թագավորություն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |