Ասմոդեուս
Ասմոդեուս, (հուն․՝ Ασμοδαίος, Asmodaios) կամ Աշմեդայ (եբրայերեն՝ אַשְמְדּאָי, ʾAšmədʾāy) դևերի թագավորը[1], որը հիմնականում հայտնի է պարականոն Տոբիթի գրքից, որտեղ գլխավոր հերոսն է[2]։ Դևի մասին խոսվում է նաև որոշ թալմուդյան առասպելներում, օրինակ՝ Սողոմոնի տաճարի կառուցման առասպելում։ Որոշ Վերածննդի քրիստոնյաներ Ասմոդեուսին համարում էին դժոխքի յոթ հարկերի թագավորը։ Ասմոդեուսին համարում են նաև դժոխքի յոթ արքայազներից մեկը։ Բինսֆելդի դևերի դասակարգման մեջ, յոթ արքայազններից յուրաքանչյուրը համապատասխանում են յոթ մահացու մեղքերից մեկին՝ բղջախոհություն, որկրամոլություն, նախանձ, ծուլություն, բարկություն և հպարտություն։ Ասմոդեուսը բղջախոհության դևն է և դրա համար պատասխանատու է մարդկանց սեռական ցանկությունների փոփոխության համար, որի մասին խոսվում է Տոբիթի գրքում[3]։
Ծագումնաբանություն
խմբագրելԱսմոդայ բառը ենթադրաբար ծագել է ավեստերեն *aēšma-daēva-ից, որտեղ aēšma նշանակում է «բարկություն» իսկ daēva նշանակում է «դև» կամ «աստվածային էակ»։ Զրադաշտականության մեջ daēva Aēšma-ն բարկության դևն է, սակայն aēšma-daēva ձևով բառը զրադաշտական տեքստերում չի հանդիպում։ Ենթադրվում է, սակայն, որ այսպիսի ձև գոյություն է ունեցել. Տոբիթի գրքի «Ասմոդայոս»-ը (Ἀσμοδαῖος) և թալմուդյան «Աշմեդայ»-ը (אשמדאי) ծագել են այդ ձևից[4]։
Օգտագործվում են նաև Ասմոդայ[5][6], Աշմոդի[7][8], Օսմոդեուս[9][10] և Օսմոդայ[11][12] անվանումները։ 1906 թվականին տպագրված «Հրեական հանրագիտարանը» մերժում է ընդունված տեսակետն, ասելով, որ պարսկական զրադաշտականությունը չէր կարող ունենալ այդպիսի մեծ ազդեցություն հրեական աստվածաբանության վրա[13]։ Ենթադրվում է նաև, որ դևի անվանումը կարող է ծագել Ռամզես Մեծի հունական անվանումից՝ Օզիմանդիասից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Asmodeus" in The New Encyclopaedia Britannica. Chicago: Encyclopaedia Britannica Inc., 15th edn., 1992, Vol. 1, p. 635.
- ↑ «Asmodeus/Asmoday». Judeo-Christian Demons. Deliriumsrealm.com. 2003 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
- ↑ Asmodeus; Or, The Devil on Two Sticks By Alain Rene Le Sage - 1841 - London - Joseph Thomas
- ↑ Stave, Erik (2002) [1901–1906]. «Æshma (Asmodeus, Ashmedai)». In Singer, Isidore; Adler, Cyrus; և այլք: (eds.). Jewish Encyclopedia. New York: Funk & Wagnalls. LCCN 16-014703. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Milton, John (1671). Paradise Regained.
- ↑ Pomfret, John (1724). «Cruelty and Lust». Poems Upon Several Occasions. D. Brown. էջ 73.
- ↑ Mauriac, François (1939). Asmodee; or, The Intruder. Secker & Warburg.
- ↑ Kleu, Michael; Eayrs, Madelene (2010). Who Are You?. USA: Xulon Press. էջ 214. ISBN 978-1-61579-841-4.
- ↑ Connell, Evan S. (1992). The Alchymist's Journal. Penguin Books. էջ 110. ISBN 0-14-016932-6.
- ↑ Guppy, Henry (1960). «Tobit». Bulletin of the John Rylands Library. Vol. 42. Manchester University Press. էջ 375.
- ↑ Garibay Mora, Ernesto (2005). Dictionary of Demons and Related Concepts. Miami, Florida: L. D. Books. էջ 103. ISBN 970-732-108-3.
- ↑ Nares, Robert (1888). A Glossary of Words, Phrases, Names, and Allusions. London: Reeves & Turner. էջ 21.
- ↑ Jewish encyclopedia unedited full text 1906 version, entry "Aeshma"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասմոդեուս» հոդվածին։ |