Ապաչի Փոյնթ աստղադիտարան

Ապաչի Փոյնթ աստղադիտարան (անգլ.՝ Apache Point Observatory, ՄԱՄ կոդը՝ 705), աստղադիտարան ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանսփոթ համայնքի մոտ, Սակրամենտո լեռնաշղթայում, մոտավորապես 29 կմ հարավ Քլաուդքրոֆթ գյուղից։ Աստղադիտարանը կառավարվում է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանի (NMSU) կողմից և պատկանում է Աստղաֆիզիկական հետազոտությունների կոնսորցիումին (ARC)։ Աստղադիտարանի տարածքը բաց է այցելությունների համար, սակայն շենքերը և աստղադիտակները փակ են[1]։

Ապաչի Փոյնթ աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
ԿառավարողՆյու Մեքսիկոյի նահանգային համալսարան
Աստղադիտարանի կոդ705 և 645
Երկիր ԱՄՆ
ՎայրՕտերո շրջան
ԲԾՄ2788 մետր
Կայքapo.nmsu.edu(անգլ.)
 Apache Point Observatory Վիքիպահեստում

Աստղադիտարանում իրականացվել է SDSS ծրագիրը, որի շրջանակներում հայտնաբերվել և հետազոտվել են բազմաթիվ աստերոիդներ[2]։

Պատմություն

խմբագրել

Աստղաֆիզիկական հետազոտությունների կոնսորցիումը հիմնվել է 1984 թվականին 3,5 մ աստղադիտակ կառուցելու նպատակով։ Իսկզբանե այն հիմնվել էր հինգ կազմակերպությունների կողմից. Նյու Մեքսիկոյի պետական համալսարան, Վաշինգտոնի համալսարան, Չիկագոյի համալսարան, Փրինսթոնի համալսարան և Վաշինգտոնի պետական համալսարան։

Ժամանակի ընթացքում ևս հինգ կազմակերպություններ միացան նախագծին. Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ, Ջոն Հոփքինսի համալսարան, Կոլորադոյի համալսարան, Վիրջինիայի համալսարան և Ջորջիայի պետական համալսարան։

Ապաչի Փոյնթ աստղադիտարանում տեղադրված 3,5 մ և 0,5 մ աստղադիտակների կառուցման ֆոնդերը ապահովվում էին կոնսորցիումի կողմից, սակայն 2,5 մ աստղադիտակը ֆինանսավորվել է բազմաթիվ աղբյուրներից։ Աստղադիտարանում կառուցված 1,0 մ աստղադիտակը ֆինանսավորվել է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանի կողմից միանձնյա[3]։

Աստղադիտակներ

խմբագրել
 
ARC 3,5 մետր աստղադիտակը

ARC 3,5 մ աստղադիտակը իրենից ներկայացնում է Ռիչի-Կրետյենի ռեֆլեկտոր տեղակայված ալտ-ազիմուտային հենքի վրա, մի քանի ֆոկալ կետերում տեղադրված գործիքներով։ Շինության կառուցումը սկսվել է 1985 թվականին, սակայն աստղադիտակի ամբողջական գործարկումը հետաձգվում էր մինչև 1994 թվականի նոյեմբեր, հիմնական հայելու արտադրական խնդիրների հետ կապված[4]։ 1991 թվականից մինչև վաղ 1993 թվականը աստղադիտակի վրա տեղադրված էր 1,8 մ հայելի, որը այժմ տեղափոխվել է Ռոթնիի աստղադիտարան[5][6]։

Աստղադիտակով կարելի է կատարել հեռահար դիտարկումներ ինտերնետի օգտագործմամբ[7]։

 
SDSS աստղադիտակի շինությունը

SDSS 2,5 մ աստղադիտակը օգտագործվում է Սլոանի թվայնացված երկնքի հետազոտություն ծրագրի կողմից, և սկսել է գործել 2000 թվականից։ Այն Ռիչի-Կրետյեն ռեֆլեկտոր է ալտ-ազիմուտային հենքի վրա։ Այն նախագծվել է անսովոր լայն 3° տեսանկյունով, երկնքի ավելի լայն հատվածների հետազոտության համար[8]։

NMSU 1,0 ն աստղադիտակը Ռիչի-Կրետյեն ռեֆլեկտոր է ալտ-ազիմուտային հենքի վրա, կառուցվել է 1994 թվականին[9][10]։ Աստղադիտակի վրա տեղադրված 2048x2048 ԼԿՍ սարքը, որը տեղադրված է Նեսմիթի ֆոկուսում ապահովում է երկնքի 15,7 արկրոպե տեսադաշտ[11]։

0,5 մ ARCSAT

խմբագրել

0,5 մ ARC Փոքր ապերտուրով աստղադիտակը (ARCSAT), նախկինում անվանվում էր Ֆոտոմետրիկ աստղադիտակ (PT), եղել է SDSS ծրագրի մաս։ Այն ռեֆլեկտոր աստղադիտակ է հասարակածային հենքի վրա, ունի մեկ ԼԿՍ խցիկ[12]։ Կառուցվել է 1991 թվականին, ապա տեղափոխվել իր նախկին տեղադրման վայրից և օգտագործվել SDSS ծրագրի շրջանակներում մինչև 2005 թվականը[13]։ Այն այժմ օգտագործվում է փոքր հետազոտական ծրագրորի կողմից։

Նախկին աստղադիտակներ

խմբագրել
  • 0,6 մ ռեֆլեկտոր աստղադիտակը կառուցվել էր 1993 թվականին, SDSS ծրագրի շրջանակներում երկնքի իրավիճակի հետազոտման համար, սակայն այն համարվեց ոչ բավարար ծրագրի համար, և փոխարինվեց 0,5 մ ARCSAT աստղադիտակով[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Public Access and Tours». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  2. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Holtzman, Jon; և այլք: (2009 թ․ մարտի 15). Apache Point Observatory: Facilities, Operations, and Partnerships. Astro2010: The Astronomy and Astrophysics Decadal Survey (Report). National Academies. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  4. Peterson, Jim. «A Brief History of the Astrophysical Research Consortium (ARC) and the Apache Point Observatory (APO)». Apache Point Observatory. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  5. «Annual Reports of Astronomical Observatories and Departments: Apache Point Observatory, Astrophysical Research Consortium». Bulletin of the American Astronomical Society. 24: 17. 1992. Bibcode:1992BAAS...24...17.
  6. York, D. G. (1994). «University of Chicago, Apache Point Observatory/Department of Astronomy and Astrophysics, Chicago, Illinois 60637». Bulletin of the Astronomical Society. 26: 58. Bibcode:1994BAAS...26...58Y.
  7. «TUI Telescope User Interface». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  8. Gunn, James E.; և այլք: (2006 թ․ ապրիլի 1). «The 2.5 m Telescope of the Sloan Digital Sky Survey». The Astronomical Journal. 131 (4): 2332–2359. arXiv:astro-ph/0602326. Bibcode:2006AJ....131.2332G. doi:10.1086/500975.
  9. Holtzman, Jon A.; Harrison, Thomas E.; Coughlin, Jeffrey L. (2010 թ․ հունվարի 1). «The NMSU 1 m Telescope at Apache Point Observatory». Advances in Astronomy. 2010: 1–9. Bibcode:2010AdAst2010E..46H. doi:10.1155/2010/193086. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. «Annual Reports of Astronomical Observatories and Departments: Astrophysical Research Consortium, Apache Point Observatory». Bulletin of the American Astronomical Society. 27: 9. 1995. Bibcode:1995BAAS...27....9.
  11. «APO 1m telescope Home Page». Apache Point Observatory. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  12. «Astrophysical Research Consortium Small Aperture Telescope». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  13. 13,0 13,1 «History of the 20-inch Telescope». Apache Point Observatory. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել