Աչմարդա
Աչմարդա (վրաց.՝ აჩმარდა, նախկինում՝ Օվա), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Գագրայից 38 կմ հյուսիս, Սանդրիփշի գետի ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 460 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Աչմարդա | ||
վրաց.՝ აჩმარდა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 460 մ | |
Բնակչություն | 230 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Բնակչությունը
խմբագրել1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 415 մարդ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին՝ 230 մարդ, կրկին հիմնականում հայեր[3]։
Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում կար հայկական ութամյա դպրոց և գրադարան։
Աչմարդա գյուղը հիմնադրել են Սոչիի և Վրաստանի Խոբիի շրջանից տեղափոխված հայերը` 1898 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 496)։ |