Անտուան Ռիվարոլ

ֆրանսիացի գրող

Անտուան Ռիվարոլ (հունիսի 26, 1753(1753-06-26)[1][2], Բանյոլ սյուր Սեզ - ապրիլի 11, 1801(1801-04-11)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն), ֆրանսիացի գրող, թարգմանիչ, լրագրող։

Անտուան Ռիվարոլ
Ծննդյան անունԱնտուան դե Ռիվարոլ
Ծնվել է26 հունիսի 1753
ԾննդավայրԲանյոլ սյուր Սեզ
Վախճանվել է11 ապրիլի 1801
(47 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Պրուսիա
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Գրական անունSalomon[4][5], Citoyen actif[5], Auteur du Petit dictionaire[5] և comte de Barruel[5]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, լրագրող
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ժանրերէսսե և պամֆլետ
Ուշագրավ աշխատանքներThe Universality of the French Language?
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
ԱմուսինLouisa Henrietta de Rivarol?
Անտուան Ռիվարոլ Վիքիքաղվածքում
 Antoine_de_Rivarol Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նա պնդում էր իր ազնվական ծագումը («կոմս»), յուրացնում «դե» մասնիկը, բայց իրականում նա համեստ իտալական ընտանիքից էր։ Ռիվարոլների ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել Պիեմոնտից, հայրը՝ հարավային փոքրիկ քաղաքում «Երեք աղավնի» պանդոկի սեփականատերը, փոխել էր իր ազգանունը՝ դարձնելով այն ֆրանսիական։

Սովորել է Ավինյոնի սեմինարիայում, կարճ ժամանակով եղել է քահանա՝ Լիոնում, որոշել է նվիրվել գրական գործերին և 1776 եկել է Փարիզ։ Նրան ծանոթացրել են Վոլտերին, համագործակցել է Mercure de France[6] ամսագրի հետ, ականավոր պոլեմիստ էր։ Աչքի էր ընկնում կաուստիկ ու անողոք սրամտությամբ, ինչի պատճառով էլ ո՛չ քիչ թշնամիներ ձեռք բերեց, փայլում էր սալոններում։

Նրա և Յոհան Քրիստոֆ Շվաբի[7] համատեղ գրված «Դիսկուրս ֆրանսերենի համընդհանուր բնույթի մասին»[8](1784), որը գտնվում էր «համաշխարհային լեզվի»լուսավորչական որոնումների մեջ, ստացավ Բեռլինի Գիտությունների և արվեստի թագավորական ակադեմիայի մրցանակ, գրավեց Ֆրեդերիկ II (Պրուսիայի թագավոր)ուշադրությունը։ Թարգմանել է Դանթե Ալիգիերիի «Դժողքը» (1785). Նա վիճաբանել է Մարի-Ժոզեֆ Շենիեի, Պիեռ Բոմարշեի և շատ ուրիշների հետ։ Նրա «Փոքրիկ ալմանախ մեր մեծերի մասին» գրքույկը (1788), որը ծաղրում էր այդ դարաշրջանի գրողների հավակնությունները, հասարակական սկանդալ առաջացրեց։

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ աջակցել է միապետությանը, եղել Անտուան Սաբատիեի[9][10] «Քաղաքական և ազգային» թերթի խմբագիրներից մեկը։ Հեղափոխական գաղափարների ու գործիչների քննադատության շնորհիվ Ռիվարոլը վաստակեց «Պուբլիուս Կորնելիուս Տակիտուս» մականունը, որը նրան տվեց Էդմոնդ Բյորկը։

1792 -ից արտագաղթել է (Բրյուսել, Ամստերդամ, Հաագա, Լոնդոն, Համբուրգ, Բեռլին). Շարունակել է ակտիվ գրական գործունեությունը։ Դիրեկտորիայի ժամանակ մտադիր էր վերադառնալ Ֆրանսիա, բայց անսպասելի հիվանդացավ ու անժամանակ մահացավ։

Ժառանգություն և ճանաչում

խմբագրել

Ռուսաստանում Ռիվարոլի մտքերը քաջ հայտնի էին Վյազեմսկուն, Ալեքսանդր Պուշկինին։

Ֆրանսիայում Ռիվարոլի ընտրված մաքսիմները և մտորումները տպագրվել են 1858 Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովի կողմից։

Ռիվարոլի «Մաքսիմները» թարգմանվել է գերմաներեն Էռնստ Յունգերի կողմից (1956), որը նրա մասին գրել է ծավալուն էսսե։ Ռիվարոլի մրցանակը, ի թիվս այլոց, շնորհվել է Էմիլ Սիորանին(1949). 1951 թվականից Ֆրանսիայում լույս է տեսնում ծայրահեղական «աջ ուժերի» «Ռիվարոլ» երկշաբաթաթերթը, որում ժամանակին պարբերաբար հրատարակվում էր, ի թիվս այլոց, Ժան-Մարի Լը Պեն։

Ժամանակակից հրատարակություններ

խմբագրել
  • Ecrits politiques et littéraires. Paris: Grasset, 1956
  • Discours sur l’universalité de la langue française, suivi des pensées, maximes, réflexions, anecdotes et bons mots/ Ed. par Hubert Juin. Paris: P. Belfond, 1966
  • Œuvres complètes. Genève: Slatkine Reprints, 1968

Հրատարակումներ ռուսերենով

խմբագրել
  • Афоризмы, размышления, анекдоты: Шамфор, Ривароль. М.: Книга, 1991.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «Mercure de France» (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Шваб, Иоганн Христоф» (ռուսերեն). 2023 թ․ մարտի 2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «The Universality of the French Language» (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Antoine Sabatier de Castres». www.wikidata.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  10. «Сабатье, Антуан» (ռուսերեն). 2023 թ․ փետրվարի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Le Breton A.V. Rivarol; sa vie, ses idées, son talent, d’après des documents nouveaux. Genève: Slatkine Reprints, 1970
  • Dutourd J. Rivarol. Paris : Mercure de France, 1989
  • Faÿ B. Rivarol et la Révolution. Paris : Perrin, 1978
  • Jünger E. Rivarol. Stuttgart: Klett-Cotta, 1989.
    • Эрнст Юнгер Ривароль / Пер. с нем. Д. В. Кузницына, пред. О. М. Пленкова. — СПб.: Владимир Даль, 2008. — 292 с. — (Civitas Terrena) — ISBN 978-5-93615-084-5
  • Lessay J. Rivarol, le français par excellence. Paris : Perrin, 1989
  • Cointat M. Rivarol (1753—1801) : Un écrivain controversé. Paris : L’Harmattan, 2003
  • Baranger V. Rivarol face à la Révolution Française. Paris : Éditions de Paris, 2007
  • Эко, Умберто|Эко У. Поиски совершенного языка в европейской культуре. — СПб.: Alexandria, 2007, с. 307—308.

Հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Антуан Ривароль