Անտոն Հասունյան (հունիսի 15, 1809(1809-06-15) կամ 1809[1][2], Syria[3] և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 28, 1884(1884-02-28) կամ 1884[1][2], Հռոմ, Իտալիա), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Հռոմում։ Եղել է Անարզաբայի (Հայոց Կիլիկիա) հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս, 1846 թվականից՝ Կ. Պոլսի կաթոլիկ հայերի պատրիարք, 1847 թվականից՝ կաթոլիկ հայերի կաթողիկոս՝ Անտոն Պետրոս Թ անունով։ Եպիսկոպոսական աթոռներ է հաստատել Կ. Պոլսում, Հալեպում, Կիլիկյան Հայաստանում (Մարաշ, Ադանա), Դիարբեքիրում։ 1850-ական թթ. ձևավորված հասունյան կուսակցությունը դավանաբանական պայքար է ծավալել Էջմիածնի կաթողիկոսության, Պոլսի պատրիարքարանի դեմ և միջոցների մեջ խտրություն չդնելով, դավանափոխել բազմաթիվ հայերի, ինչը զայրույթ է առաջացրել նույնիսկ կաթոլիկ հայերի մեջ, որոնք աջակցել են հակահասունյան խմբակցությանը, պայքարել մայրենի լեզվի և ազգային ավանդույթների պահպանման համար։ Հակահասունյանների ճնշման տակ՝ Հասունյանը հարկադրված հեռացել է Հռոմ, դիմել Հռոմի պապի օգնությանը։ Կարդինալների օգնությամբ Հասունյանը վերադարձել է Կ. Պոլիս, պայքարն ավելի է սրվել։ Հռոմի պապը, գիտակցելով, որ Հասունյանի ներկայությունը վնասում է Վատիկանի արևելյան քաղաքականությանը, հետ է կանչել նրան։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 opac.vatlib.it
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 257)։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|