Անտոն Ուոլբրուք (գերմ.՝ Anton Walbrook), իսկական անուն-ազգանունը՝ Ադոլֆ Անտոն Վիլհելմ Ուոլբրյուք (գերմ.՝ Adolf Anton Wilhelm Wohlbrück, նոյեմբերի 19, 1896(1896-11-19)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - օգոստոսի 9, 1967(1967-08-09)[1][2][3][…], Garatshausen, Ֆելդաֆինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), ավստրիացի դերասան։ 1937 թվականից ապրել ու ստեղծագործել է Մեծ Բրիտանիայում։ Հիմնականում հանդես է եկել օտարերկրացիների դրական կերպարներով։

Անտոն Ուոլբրուք
անգլ.՝ Anton Walbrook
Ծնվել էնոյեմբերի 19, 1896(1896-11-19)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էօգոստոսի 9, 1967(1967-08-09)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրGaratshausen, Ֆելդաֆինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
ԳերեզմանSt John-at-Hampstead
ԿրթությունErnst Busch Academy of Dramatic Arts?
Քաղաքացիություն Ավստրիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ուոլբրուքը ծնվել է 1869 թվականին Վիեննայում։ Նախնիները եղել են կրկեսի մարդիկ։ Դերասանական վարպետություն է սովորել Մաքս Ռայնհարդի մոտ։ Կինոյում առաջին անգամ հանդես է եկել 1922 թվականին։ 1930-ական թվականներին կանանց սրտերը նվաճողի համբավ է ձեռք բերել գերմանական «Վիկտոր և Վիկտորյա» (1933) և «Վիեննակական դիմանակահանդես» (1934) ֆիլմերում իր դերակատարումներով, որտեղ համապատասխանաբար հանդես է եկել Ռենատա Մյուլլերի և Օլգա Չեխովայի հետ։

1936 թվականին ընդունել է Հոլիվուդ մեկնելու առաջարկը ավելի վաղ նկարահանված «Միխայիլ Ստրոգով» ֆիլմի նախննական նկարահանումներին մասնակցելու համա, որը փորձում էին հարմարեցնել ամերիկյան լսարանի համար։ Լինելով հոմոսեքսուալիստ՝ նա որոշում է չվերադառնալ Նացիստական Գերմանիա։ Ուոլբրուքին հրավիրում են օտարերկրացու՝ արքայազն Ալբերտի դերում հանդես գալ 1936-1937 թվականներին նկարահանված երկու ֆիլմերում, ինչպես նաև «Գազային լույս» (1939) ֆիլմում հանցագործ ամուսնու դերում։

1940-ական թվականներին Ուոլբրուքը դառնում է Մայքլ Փաուելի և Էմերիխ Պրեսբուրգերի «Լուչնիկով» կինոնախագծի մշտական մասնակիցը։ Նրա լավագույն դերակատարումներից են գերմանացի սպա Թեոյի դերը «Գնդապետ Բլիմտի կյանքն ու մահը» (1943) և բալետային իմպրեսարիո Լերմոնտովի դերը «Կարմիր մաշիկներում» (1948)։

Մինչ իր կինոկարիերայի ավարտի մասին հայտարարելը 1957 թվականին Ուոլբրուքը նկարահանվել է գերմանացի կինոռեժիսոր Մաքս Օֆյուլսի նշանավոր երկու ֆիլմերում՝ «Կարուսել» (1950) և «Լոլա Մոնտես» (1955)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #117456888 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Ուոլբրուք» հոդվածին։