Անուբաղ Համբարյան
հայ ոստիկան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուբաղ Հովհաննեսի Համբարյան (հոկտեմբերի 25, 1961, Արևաշող, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր։
Անուբաղ Համբարյան | |
---|---|
հոկտեմբերի 25, 1961 (63 տարեկան) - | |
Ծննդավայր | Արևաշող, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
- 1985-1987 թթ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՄ Աստրախանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական պետական դպրոցը՝ իրավաբանի մասնագիտությամբ։
- 1992 թ. ԽՍՀՄ ՆԳՄ Թբիլիսիի միլիցիայի բարձրագույն պետական դպրոցը՝ իրավաբանի մասնագիտությամբ։
Ծառայությունը ոստիկանությունում
խմբագրել- 1983 թ. նոյեմբերից մինչև 1985 թ. հոկտեմբեր աշխատել է Սպիտակի ՆԳ բաժնում որպես միլիցիոներ։
- 1987 թ. հոկտեմբերից 1990 թ. մայիս - Սպիտակի ՆԳ բաժնի միլիցիայի տեղամասային տեսուչ։
- 1990 թ. մայիսից 1992 թ. դեկտեմբեր - Սպիտակի ՆԳԲ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։
- 1992 թ. դեկտեմբերից 1994 թ. ապրիլ - Սպիտակի ՆԳԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
- 1994 թ. ապրիլից 1997 թ. ապրիլ - Ստեփանավանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
- 1997 թ. ապրիլից 1999 թ. հունվար - Լոռու մարզային ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
- 1999 թ. հունվարից հոկտեմբեր - Լոռու մարզային ՆԳ վարչության Վանաձորի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի առաջին բաժանմունքի պետ։
- 1999 թ. հոկտեմբերից 2004 թ. փետրվար - Լոռու մարզային ՆԳ վարչության Ստեփանավանի ՆԳ բաժնի պետ։
- 2004 թ. փետրվարից 2005 թ. հոկտեմբեր - ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ։
- 2005 թ. հոկտեմբերից 2008 թ. հուլիս - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետ։
- 2008 թ. հուլիսից 2013 թ. հոկտեմբերի 17-ը՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։
- 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ[1]։
Կոչումներ և պարգևներ
խմբագրել- Ոստիկանության գնդապետ։
- 2006 թ. պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
- 2011 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[2]։
- 2010 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի երկու որդի։