Անոպլոցեֆալիդոզ
Անոպլոցեֆալիդոզ, միասմբակ կենդանիների ճիճվային հիվանդությունների խումբ։
Հարուցիչներ
խմբագրելՀարուցիչները ժապավենաձև որդերն են։ Կենդանիները անոպլոցեֆալիդոզով վարակվում են, երբ կերի հետ ուտում են բշտորդով (ցիստիցերկոիդ) վարակված տզեր։ Հիվանդ կենդանիներն ընկճված են լինում, վատանում է ախորժակը։
Ախտանիշներ
խմբագրելՆկատվում է սրտի, շնչառության աշխատանքի ուժեղացում, առաջ են գալիս ծակոցներ, մկանային դող, նյարդային համակարգի խանգարումներ և սաստկացող սակավարյունություն։ Ճիճվաթափման համար գործադրվում է ձարխոտի կոճղարմատի մուզը։ Վարակը կանխելու նպատակով մսուրային շրջանում 2 անգամ կատարում են կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափություն՝ 15 օր ընդմիջումով, իսկ մատղաշների համար արոտային շրջանում հատկացվում են առանձին արոտավայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 431)։ |