Աննա Բրեդսթրիթ (անգլ.՝ Anne Bradstreet, մարտի 20, 1612(1612-03-20)[1][2][3][…], Նորտհեմպտոն, Անգլիա - սեպտեմբերի 16, 1672(1672-09-16)[1][4][5][…], Անդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ), առաջին ամերիկացի բանաստեղծուհի։

Աննա Բրեդսթրիթ
Ծննդյան անունանգլ.՝ Ann Dudley
Ծնվել էմարտի 20, 1612(1612-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրՆորտհեմպտոն, Անգլիա
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1672(1672-09-16)[1][4][5][…] (60 տարեկան)
Վախճանի վայրԱնդովեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ
ԳերեզմանՄասաչուսեթս
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և փիլիսոփա
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Ամուսինմոտ Simon Bradstreet?[6]
ԶավակներDudley Bradstreet?, John Bradstreet?, Samuel Bradstreet?[6], Sarah Bradstreet?, Dorothy Bradstreet?[6], Simon Bradstreet?[6], Mercy Bradstreet?[7] և Hannah Ann Wiggin?[8]
 Anne Bradstreet Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Բրեդսթրիթի առաջին հրատարակություն

Աննայի հայրը Թոմաս Դադլին (1576-1653) Անգլիայում եղել է Լինքոլնի կոմսի տան կառավարիչը։ 1628 թվականին Աննան ամուսնացել է Սիմոն Բրեդսթրիթի հետ (1603-1697)։ 1630 թվականին երկու ընտանիքները Արաբելա նավով տեղափոխվել են Ամերիկա[9]։ Ճանապարհորդության ընթացքը տևել է երեք ամիս։ Նոր աշխարհում Աննայի հայրը դարձել է Մասաչուսեթսի գաղութի նահանգապետ, որին հետագայում փոխարինել է Աննայի ամուսինը[10]։

Աննան ընդհանուր առմամբ վատառողջ է եղել և ծանր է տարել ճանապարհորդությանը։ 1666 թվականին նրանց տանը բռնկված հրդեհի է հետևանքով գրեթե ամեն ինչ այրվել է։ Այդ հրդեհի ժամանակ գրեթե ամբողջությամբ այրվել է նրա գրադարանը[11][Ն 1]․ Աննան լավ կրթություն էր ստացել։ Բրեդսթրիթի բանաստեղծություններից մեկը նվիրված է հրդեհին։ Այս իրադարձություններից հետո Աննան հիվանդացել է տուբերկուլյոզով և կորցրել դստերը։ Նրան մխիթարանք է եղել հավատը, կամքը և հարազատների օգնությունը։

Ստեղծագործություն

խմբագրել

Աննայի կյանքի ընթացքում բանաստեղծության միակ գիրքը ՝ «Տասներորդ մուսան, որը վերջերս էր հայտնվել Ամերիկայում», լույս է տեսել 1650 թվականին Լոնդոնում առանց հեղինակի անվան։ Նրա հրատարակության է նախապատրաստել «Բանաստեղծությունների ընտրանի», որտեղ ներառել է ամենահայտնին՝ «Իմ սիրելի և սիրող ամուսնուն» պոեմը։ Այն լույս է տեսել 1678 թվականին, Ամերիկայում՝ նրա մահից հետո[12]։ Բրեդսթրիթի կրոնական բանաստեղծությունները տարածված էին պուրիտան առաջին բնիկների շրջանում, ովքեր դրանք արտագրում էին, սակայն այդ բանաստեղծությունները հետագայում մոռացության են մատնվել և տպագրվել են միայն 19-րդ դարի կեսերին[13]։

Ճանաչում

խմբագրել

Բանաստեղծուհուն է նվիրված Բերիմենի «Հարգանքի տուրք Աննա Բրեդսթրիթին» պոեմը, որը Ամերիկացի քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել[Ն 2]։

Նոր հրատարակություններ

խմբագրել

Աննա Բրեդստրիտի ամբողջական աշխատանքները, 1981 թվական, Բոստոն, անգլ.՝ Twayne Publishers։

Հրապարակումներ ռուսերենով

խմբագրել

«Մտորումներ» (անգլերենից թարգմանեց ՝ Գ. Ռուսակով. մեկնաբանությունները ՝ Ա. Զվերև, էջ 774 - ԱՄՆ բանաստեղծներ. Ժողովածու. - Մոսկվա, գեղարվեստական գրականություն», 1982 թվական, էջ 36–40):

  • Ձգտելով Երկինք
  • Իմ սիրելի ու սիրող ամուսնուն
  • Դամբանախոսություն իմ սիրելի ու հարգարժան մոր համար
  • Բանաստեղծություններ ամուսնուն՝ իր երեխաներից մեկի ծննդյան նախօրեին
  • Իմ սիրելի թոռնուհու` Էլիզաբեթ Բրեդստրիտի հիշատակին
  • Իմ սիրելի ու սիրող ամուսնուն (հատված Ի. Կովալևա, Իմ բանաստեղծները, Մ. Իթաքա, մեկնաբանություններ, 2006 թվական, էջ 7)

Նշումներ

խմբագրել
  1. Աննայի գրադարանում հաշվվում էր շուրջ 800 հատոր պատմություն, աստվածաբանություն, բժշկություն և քաղաքական գիտությունների գրքեր։
  2. Ամսագրում հրատարակվել է 1953 թվականին, առանձին հրատարակությամբ լույս է տեսել 1956 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 WomenWriters
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kindred Britain
  7. Pas L. v. Genealogics — 2003.
  8. Geni(բազմ․) — 2006.
  9. «Biography of Anne Bradstreet». archive.vcu.edu. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Anne Bradstreet». www.litencyc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. Nichols, Heidi L., 1970- (2006). «Anne Bradstreet : a guided tour of the life and thought of a Puritan poet». P & R Pub. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «Anne Bradstreet Biography». web.archive.org. 2007 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «She Holds a Rose in Her Two Hands, and to Her Face». Indiana University Press. 2019 թ․ հուլիսի 1. էջեր 25–25. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Stanford A. Anne Bradstreet, the worldly Puritan: an introduction to her poetry. New York: B. Franklin, 1974
  • Critical essays on Anne Bradstreet/ Pattie Cowell, Ann Stanford, eds. Boston: G.K. Hall, 1983
  • Gordon Ch. Mistress Bradstreet: the untold life of America’s first poet. New York: Little, Brown and Co., 2005
  • Зверев А. М. Анна Брэдстрит// История литературы США. Т.1: Литература колониального периода и эпохи Войны за независимость. XVII—XVIII вв./РАН; Ин-т мировой лит.им. А. М. Горького. М.: Наследие, 1997

Արտաքին հղումներ

խմբագրել

«Anne Bradstreet». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բրեդսթրիթ» հոդվածին։