Անձայնություն
Անձայնություն, աֆոնիա (հունարեն ά-ժխտում, φωνή-ձայն), հնչեղ ձայնով խոսելու անընդունակություն։ Անձայնությունը լինում է՝
- օրգանական (կոկորդային)
- ֆունկցիոնալ (հոգեկան կամ հիստերիկ)
Օրգանականի պատճառներն են կոկորդի հիվանդությունները (բորբոքում, ուռուցք, լուծանք), որոնք ուղեկցվում են ձայնալարերի անբավարար հպումով և տատանումներով, ֆունկցիոնալինը՝ նևրոզով տառապողների վախը և ��ուզմունքը։
Օրգանական անձայնության դեպքում վերացնել պատճառ հանդիսացող հիվանդությունը, ֆունկցիոնալի դեպքում՝ պսիխոթերապիա, շնչական և ձայնական վարժություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 426)։ |