Անհանգստանալով Բոյի համար

«Անհանգստանալով Բոյի համար» (անգլ.՝ Worried About the Boy), անգլիացի ռեժիսոր Ջուլիանա Ջարոլդի հեռուստատեսային դրաման Ջորջ Օ.Դաուդի կյանքի մասին, ով ավելի հայտնի է որպես Բոյ Ջորջ[2]։

Անհանգստանալով Բոյի համար
անգլ.՝ Worried About the Boy
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
Թվական2010 և ապրիլի 6, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋուլիան Ջարոլդ
ԴերակատարներԴուգլաս Բութ
ԿինոընկերությունBBC Two
Տևողություն87 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Անգլիա, 1980 թվականների սկիզբ։ Ջորջը վիճում է ծնողների հետ, որոնք չեն ընդունում նրա տարօրինակ արտաքին տեսքն ու սերը կանացի հագուստի ու կոսմետիկայի հանդեպ։ Նա հեռանում է տնից ու բնակարան վարձում իր ընկեր Պիտերի հետ, ով սկսում է անվանել ինքն իրեն Մերիլին ու փորձում է նմանվել Մերիլին Մոնրոյին Գիշերային ակումբում Ջորջը հանդիպում է Կիրկ Բրենդանին ու միանգամից սիրահարվում։ Կիրկի շնորհիվ Ջորջը ծանոթանում է տեղի երաժիշտների հետ, այդ թվում նաև թմբկահար Ջոն Մոսի հետ։ Այդ պահից երիտասարդն որոշում է սկսել երաժշտական կարիերա։ Նա հասնում է գլխապտույտ հաջողության։ Լրագրողները սկսում են գրել նրա թմրանյութերից կախվածության մասին։ Բայց դա միայն Ջորջի կարիերայի սկիզբն է, ով հետագայում կդառնա հայտնի Բոյ Ջորջ։

Դերակատարներ

խմբագրել
  • Դուգլաս Բուտ՝ Բոյ Ջորջ
  • Մարկ Գեթիս՝ Մալքոլմ Մաքլարեն
  • Մարկ Ուորեն՝ Սթիվ
  • Ֆրեդի Ֆոքս՝ Մերիլին
  • Ֆրենսիս Մեջի՝ Ջերի
  • Ռիչարդ Մեդդեն՝ Քիրք Բրենդոն
  • Դանիել Ուոլես՝ Քրիսթոֆեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. «The Weekend's TV: Worried about the Boy (BBC2), Wags, Kids and World Cup Dreams (BBC3) Instant karma with gorgeous George». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.