Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միացյալ Հայաստան (այլ կիրառումներ)

Անկախ և Միացյալ Հայաստան, արևմտահայերի երկրորդ համագումարում (փետրվար, 1919) առաջարկված և 1919 թվականի մայիսի 28-ին՝ ՀՀ մեկամյակի կապակցությամբ Հայոց խորհրդարանի կողմից արձանագրված ծրագիր։ Դրա հարցն առաջ էր քաշվել ու քննարկվել հայկական նորաստեղծ պետականության մեջ պատմական հողերի միավորման համար։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ
Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, յայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան­բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն... 1919 թ., մայիսի 28, Երևան քաղաք
- Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագրից

Կառավարում

խմբագրել

Անկախ և միացյալ Հայաստանի ղեկավարության հարցում եղել են բազմաթիվ տարաձայնություններ։ Արևմտահայերը, ովքեր առաջ էին քաշել այս հարցը, առաջարկում էին հայոց պետականության կենտրոնը դարձնել Արևմտյան Հայաստանը, թեպետ այն մեծ ավերածությունների ու հայաթափման էր ենթարկվել առաջին աշխարհամարտի ընթացքում։ Դրան պետք է «կցվեր» նորաստեղծ Արարատյան պետությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Մինչդեռ ՀՀ դաշնակցական պատվիրակներն առաջարկում էին արդեն գոյություն ունեցող պետականության վրա նոր պետականություն չսարքել, և նոր տարածքների կառավարումը հանձնել Երևանում ձևավորված իշխանություններին։

Սահմաններ ու տարածք

խմբագրել
 
Արևմտահայերի ներկայացրած քարտեզը

Տարաձայնություններ են ծագել նաև հայկական պետության սահմանների հետ կապված։ Արևմտահայերի «ազգային պատվիրակությունը» նպատակ ուներ ներկայացնել այնպիսի քարտեզ, որտեղ ներառվեին նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների հետևյալ միավորները՝

Հայաստանի հանրապետության պատվիրակությունը պահանջարկ էր ներկայացնում միայն Ռուսական կայսրության վերոնշյալ նահանգների, ինչպես նաև՝ ռուսական զորքերի կողմից ազատագրված 4 հայկական վիլայեթների՝ նահանգների (Վան, Էրզրում, Տրապիզոն և Բիթլիս) մեծ մասի տարածքում վերականգնելու հայկական պետականությունը։ Նույնիսկ Հայաստանի վարչապետ Հովհաննես Քաջազնունին գտնում էր, որ Հայաստանին դեպի ծով ելք պետք չէ, և կարելի է բավարարվել միայն Վանի վիլայեթով և Էրզրումի ու Բիթլիսի մի մասով։

Միավորման քայլեր

խմբագրել
 
ՀՀ պատվիրակության ներկայացրած քարտեզը

1919 թվականին սկսված Փարիզի խաղաղության վեհաժողովում հայկական երկու պատվիրակությունները առանձին-առանձին ներկայացնում են իրենց պահանջատիրությունները։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Օսմանյան կայսրության հետ կնքվեց Սևրի պայմանագիրը, որի վերջին կետերը վերաբերում էին անկախ ու միացյալ Հայաստանին։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նախագծեց հայոց պետականության սահմանները՝ նրա մեջ ներառելով Էրզրումի վիլայեթն ամբողջությամբ, Տրապիզոնի վիլայեթի գրեթե կեսը, Վանի ու Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը՝ 90 հազար քառ. կմ։ Ինչ վերաբերում է Արևելյան Հայաստանին, ապա նրա սահմանները պետք է հաստատվեին հարևան պետությունների հետ համաձայնությամբ։

Սակայն ամենասկզբից ի հայտ եկավ արևմուտքի անուշադրությունը անկախ ու միացյալ Հայաստանի նկատմամբ. նախ՝ անգլիական կամ ֆրանսիական զորքերի կողմից ազատագրված հողերը չտրամադրվեցին հայերին, ոչ էլ Հայաստանի մանդատը վերցվեց նրանց կողմից։ Ավելին՝ Կիլիկիայում ստեղծվող հայկական պետականությունը Ֆրանսիան ուղղակի նվիրեց նորաստեղծ Թուրքական հանրապետությանը։ Երկրորդ՝ հայերին առաջարկեցին միայն այն տարածքները, որոնք ժամանակին ազատագրվել էին ռուսական զորքերի կողմից, և հետ էին գրավել թուրքական զորքերը։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել էր դա՝ իր առաջին միջպետական համաձայնագրում՝ Բաթումի հաշտության պայմանագրում։ Բացի այդ, որևէ ռազմական կամ ֆինանսական աջակցություն ցույց չտրվեց գոնե այդ տարածքները ինչ-որ կերպ, թեկուզ մասամբ վերադարձնելու համար։

Մյուս կողմից, նմանատիպ խոստումներ տրվել էին նաև Վրաստանին ու Ադրբեջանին։ Մասնավորապես՝ Ադրբեջանին խոստացվել էր ամբողջ Ելիզավետպոլի նահանգը և ՀՀ մաս հանդիսացող Զանգեզուրը ու Ղարաբաղը։ Բացի այդ, որոշ գավառներ էին խոստացվել նաև Թիֆլիսի ու Երևանի նահանգներից, որոնք տվյալ ժամանակաշրջանում մտնում էին Վրաստանի ու Հայաստանի կազմի մեջ։ Ջավախքի հարցում սատարում էին Վրաստանին, իսկ Լոռին դառնում էր չեզոք գոտի։

Բացի այդ, մեկ ամիս անց՝ սեպտեմբերին, սկսվեց թուրք-հայկական պատերազմը։ Արևմուտքի որևէ երկիր չսատարեց Հայաստանի հանրապետությանը։ Վերջինիս դաշնակցական ղեկավարությունը կնքեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով չեղյալ հայտարարեց Սևրի պայմագիրը ու պաշտոնապես հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև նախկինում ՀՀ կազմի մեջ մտնող Կարսից, Սուրմալուից, Շիրակից, Նախիջևանից։

Անկախ և միացյալ Հայաստանը, այսպիսով, մեծ տերությունների սիրաշահման խաղաքարտն էր՝ հայերն առաջին աշխարհամարտում իրենց կողմը գրավելու և հույսերը որոշ չափով արդարացնելու համար։

 
Միացեալ Հայաստանի քարտէզը, որի մեջ ներառեալ են Մեծ և Փոքր Հայքերը, Կիլիկեան Հայաստանը՝ Սիսուանը։ Այս քարտէզը հրապարակուել է "The New Armenia"՝ ՙՆոր Հայաստան՚ ամերիկեան պարբերականում, 1917 թուականին։ Այն հետագայում վերահրատարակուել է Ամերիկեան Ասիական ընկերության հանդէսում՝ հատոր 19, 1919 թուական, "Asia: Journal of the American Asiatic Association" vol 19, 1919.։[1]

Միացեալ Հայաստանի քարտէզներից մէկը, որը հրապարակուել է "The New Armenia"՝ ՙՆոր Հայաստան՚ ամերիկեան պարբերականում, 1917 թուականին։ Այն հետագայում վերահրատարակուել է Ամերիկեան Ասիական ընկերության հանդէսում՝ հատոր 19, 1919 թուական, "Asia: Journal of the American Asiatic Association" vol 19, 1919.[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Map titled Map of United Armenia produced by the American periodical "The New Armenia" in 1917. Reproduced in "Asia: Journal of the American Asiatic Association" vol 19, 1919, page 327.

Աղբյուրներ

խմբագրել