Անկախության ճանապարհով
«Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)», 2013 թվականին լույս տեսած Վարդան Օսկանյանի գիրքը[1]։
Անկախության ճանապարհով | |
---|---|
Ենթավերնագիր | Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից) |
Հեղինակ | Վարդան Օսկանյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հուշագրություն |
Թեմա | քաղաքականություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 284 |
Հրատարակիչ | «Անտարես» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2013 |
ՀՏԴ | 941(479.25): 323(479.25) : 327 |
ԳՄԴ | 63.3(2Հ) + 66.3(2Հ) + 66.4 |
Հուշագրություններում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադառնում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում իր աշխատանքին, այն ղեկավարելու ժամանակաշրջանի իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի անկախությանը նախորդած տարիներին իր անցած ուղու մասին[2]։
Ըստ Օսկանյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար լինելու ընթացքում նա պահել օրագիր, որտեղից էլ գրքի համար ընտրել է այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք համարել է կարևոր, շրջադարձային՝ թեկուզ անձնական բնույթի հետաքրքրական մանրամասներով[2]։
Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի՝ հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից[2]։
Գրքի ութ գլուխներում Վարդան Օսկանյանը պատմում է Հայաստանի Հանրապետության կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ արված քայլերի մասին։ Ներկայացնում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը և իր անձնական մասնակցությունը այդ ամենում, անդրադառնում Հայաստանի բազմակողմ դիվանագիտությանը։ Գլուխ է նվիրված Մերձավոր Արևելքին, որտեղ հեղինակը խոսում է արաբական երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների մասին։ Գրքում հեղինակը հատուկ ուշադրություն է հատկացնում արցախյան խնդրին, կարգավորման գործընթացին իր անձնական մասնակցությանը։ Արցախի Հանրապետությանը վերաբերող գլուխը վերնագրված է՝ «Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը»[2]։
Բովանդակությունը
խմբագրելԳիրքը ունի 10 գլուխ[1].
- Ներածություն
Երազանք և իրականություն Կյանքի ուղի Աշխարհաքաղաքական եռանկյունի
- Կոմպլեմենտարիզմ
- ��ուսաստան
- Եվրոպական Միություն
- Միացյալ Նահանգներ
- Հյուսիս և Հարավ՝ կենսական ուղղություններ
- Թուրքիա
- Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը
- Մերձավոր Արևելք
- Բազմակողմ դիվանագիտություն
- Առանց վերջաբանի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Վարդան Օսկանյան, Անկախության ճանապարհով: Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից):, Երևան, «Անտարես», 2013, էջ 3 — 284 էջ, ISBN 978-99941-2917-1։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Լույս է տեսել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը. «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»