Անիծվածների կղզի (անգլ.՝ Shutter Island), 2010 թվականին Մարտին Սկորսեզեի նկարահանած հոգեբանական թրիլլեր, նկարահանված Դենիս Լիհեյնի «Փակ կղզին» պատմվածքի հիման վրա։ Սկորսեզեի և ԴիԿապրիոյի 4-րդ համատեղ աշխատանքն է։

Անիծվածների կղզի
անգլ.՝ Shutter Island
Երկիր ԱՄՆ
Ժանրհոգեբանական թրիլեր ֆիլմ, քրեական թրիլլեր, վեպի էկրանավորում, դրամա, քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ, psychological horror film?, նեո նուառ, crime drama film?, թրիլեր և սարսափ ֆիլմ
ԹեմաՃշմարտություն
ՀիմքԱնիծվածների կղզի
Թվականփետրվարի 13, 2010[1], փետրվարի 25, 2010[2], մարտի 4, 2010[3] և փետրվարի 19, 2010[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[5][6][7][…]
ՊրոդյուսերՄարտին Սկորսեզե և Մայք Մեդավոյ
Սցենարի հեղինակԼաետա Կալոգրիդիս[8] և Սթիվեն Նայթ
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[9][5][7][…], Մարկ Ռուֆալո[9][5][10][…], Բեն Քինգսլի[5][10][11][…], Միշել Ուիլյամս[10][11][12][…], Փաթրիշա Քլարքսոն[10][11][8], Մաքս ֆոն Սյուդով[10][11][8], Էմիլի Մորտիմեր[9][10][11][…], Ջեքի Էրլ Հեյլի[10][11][8], Թեդ Լևայն[10][11][8], Ջոն Քերոլ Լինչ[10][11][8], Էլայաս Կոտեաս[10][11][8], Ռոբին Բարթլեթ[10][8], Քրիստոֆեր Դենհամ[8], Ջոզեֆ Սիքորա[8], Ռուբի Ջերինս[8], Ջիլ Լարսոն[8], Աիդան Միտչել[8] և Քըրթիս Քուք
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՌոբի Ռոբերթսոն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
ԿինոընկերությունParamount Pictures[5], Columbia Pictures և Phoenix Pictures
Տևողություն138 րոպե
Բյուջե80 000 000 $[13]
Շահույթ294 800 000 $[14] և 128 012 934 $[13]
Պաշտոնական կայքէջ
 Shutter Island (film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 19-ին ԱՄՆ-ում։

Սյուժե

խմբագրել

1954 թվականի աշնանը ԱՄՆ-ի մարշալ Էդվարդ (Թեդդի) Դենիելսը և նրա գործընկեր Չակ Օուլը ուղևորվում են հետաքննություն կատարելու մանկասպան Ռեյչել Սոլդանոյի անհետացումը, որը փախել էր Շատեր կղզում գտնվող հոգեկան հիվանդություն ունեցող հանցագործների համար Էշկլիֆյան բժշկական հաստատությունից, Բոստոնից ոչ հեռու գտնվող ծովում։ Բուժհաստատությունը խստորեն վերահսկվում է, նրա 42 հիվանդները գտնվում են սովորական մասնաշենքերում, իսկ ևս 24 ամենավտանգավորներին նախկին ռազմական ամրոցի ներսում են պահում, վերափոխված հիվանդանոցի երրորդ մասնաշենքի։ Ռեյչելի բուժող բժիշկը՝ Լեստեր Շին, կղզուց հեռացել էր 2 ժամ առաջ՝ մինչ նրա անհետանալը։

Թեդդիի մոտ չդադարող գլխացավեր են սկսվում, նրան ճնշում էին ոչ միայն Ռեյչել Սոլդանոյի հանելուկային անհետանալը փակված հիվանդասենյակից, այլ նաև սեփական երազները և հրդեհի ժամանակ մահացած կնոջ՝ Դոլորեսի մասին հիշողությունները, և Դախայու գերմանական համակենտրոնացման ճամբարի մասին, որի ազատագրմանը մասնակցում էր 1945 թվականին։ Տհաճ ասոցիացիաները մռայլ հիվանդանոցի և մահվան ճամբարի ուժեղանում են, երբ պրիստավները հանդիպում են մեծահասակ գերմանացի բժիշկ՝ Ներինգի հետ։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կոուլին բացատրում է մարշալներին, որ Ռեյչելը, որը բակում սպանել է իր երեք երեխաներին, սպանելուց հետո երբ դատապարտվել է, համոզված էր, որ գտնվում է ոչ թե հիվանդանոցում, այլ իր տանը։ Նրան թվում է, թե հիվանդանոցի աշխատողները կաթնավաճառներ, փոստատարներ են։ Անհետացած հիվանդի սենյակում գտնվում է մի թուղթ հետևյալ գրությամբ. «Չորսի կանոնը, ո՞վ է 67-րդը»։ Հիվանդների և հիվանդապահների հարցաքննությունները շատ քիչ տեղեկություն են տալիս, չնայած հիվանդներից մեկը գաղտնի Թեդդիի նոթատետրի մեջ գրում է հաղորդագրություն. «Փախի՛ր»։

Մինչ երկու մարշալները փորձում են զատել ճշմարտությունը ստից, կղզու վրա սկսվում է փոթորիկ, որը խռովության պատճառ է դառնում հոգեբուժարանի հիվանդների համար և կտրում բոլոր ճանապարհները դեպի մայրցամաք։ Թեդդին օգտվելով փոթորկից՝ գործընկերոջը տանում է գերեզմանոցում մի գաղտնի վայր և բացատրում է նրան, որ Էշկլիֆյան հիվանդանոցում փնտրում է հատուկ մարդու, պիրոմոլագար Էնդրյու Լեդդիսին՝ Դոլորեսի մահվան մեղավորին։ Այն մասին, որ Լեդդիսը հիվանդանոցում է, նրան հայտնել է հիվանդանոցի նախկին բանտարկյալներից Ջորջ Նոյզը, որը հոգեկան հիվանդություն ունեցող հանցագործ է։

Պահակները գտնում են մարշալներին և նրանց վերադարձնում են հիվանդանոց։ Ռեյչել Սոլանդոն հայտնաբերված է եղել աշտարակի մոտ։ Կինը մտածում է, որ Թեդդին իր ամուսինն է, որը մահացել է պատերազմի ժամանակ։ Կոուլի առանձնասենյակում Թեդդին իրեն վատ է զգում և սանիտարների համար նախատեսված սենյակում անց է կացնում սարսափներով լի գիշեր։ Հաջորդ առավոտյան մարշալները օգտվելով էլեկտրականության բացակայությունից, մտնում են խիստ հսկողության տակ գտնվող երրորդ մասնաշենք։ Այս չարագույժ վայրում ի զարմանս իրեն, Թեդդը գտնում է Նոյզին, որը իբր մայրցամաքում պետք է լիներ։ Նոյզը նրան հայտնում է, որ հիվանդանոցում փորձարկումներ են իրականացնում հիվանդների վրա։ Թեդդին ժայռերով մագլցում է դեպի աշտարակը, իր գործընկերոջ՝ Չակի նկատմամբ կասկածներով լցված։ Նրանք բաժանվում են, այնուհետև Թեդդին Չակի դիակը վերևից տեսնելով ժայռերի տակ՝ ջրի մեջ, իջնում է ներքև, սակայն ոչինչ չի գտնում։ Այնուամենայնիվ քարանձավում նա հանդիպում է իրական Ռեյչել Սոլանդոյին, որը երբեք չի վերադառնա բժիշկների ձեռքը։ Ռեյչելն ինքն էլ եղել է հիվանդանոցի հուգեբույժներից մեկը, միայն թե նրա փորձը աշխարհին տեղյակ պահելու, թե ինչ փորձարկումներ են կատարվում հիվանդանոցի պատերի ներսում, նրան բժշկից վերածեցին Շատեր կղզու բանտարկյալ։ Նա բացատրում է Թեդդիին, որ հիվանդանոցում հիվանդներին տալիս են հակաբիոտիկ նյութեր, իսկ աշտարակում կատարում են այնպիսի գործողություններ, որոնք փոխում են գիտակցությունը, մաքրում են հիշողությունը և հիվանդներին դարձնում են առանց անհատակության ուրվականների, որոնք ընդունակ են կատարել կոդավորված հրահանգներ։ Այդպիսի հակաբիոտիկներ տվել են նաև Թեդդիին։

Չակն անհետանում է։ Կոուլին համոզում է Թեդդիին, որ նա կղզի մենակ է եկել, առանց գործընկերոջ։ Թեդդին համարում է, որ եթե Չակը մահացել է ամբողջ աշխարհի համար, այսինքն նա կատարյալ փորձարարական ճագար էր։ Մարշալը պատրաստվում է ներթափանցել աշտարակ։ Ի զարմանս իրեն, նա աշտարակում ոչ մի ահավոր լաբորատորիա չի գտնում, աշտարակը դատարկ էր։ Միայն վերջին հարկում նա գտնում է բժիշկ Կոուլին, որն էլ բացատրում է իրավիճակը։ Թեդդին մինչև 1952 թվականն է ֆեդերալ մարշալ եղել, իրականում նա Էնդրյու Լեդդիսն է, այն նույն 67-րդ հիվանդն է կլինիկայի, որը գտնվում է արդեն հիվանդանոցում 2 տարի, իր կնոջը սպանելուց հետո։ Գործընկերը՝ Չակ Օուլը, նրա բուժող բժիշկն է՝ բժիշկ Լաստեր Շինը, իսկ հիվանդ Ռեյչել Սոլանդոն՝ Էնդրյուի սպանված կինը՝ Դոլորեսը։

Edward Daniels = Andrew Laeddis (Էդվարդ Դանիել = Էնդրյու Լաեդդիս) և Rachel Solando = Dolores Chanal  (Ռեյչել Սոլանդո = Դոլորես Շանել) շրջագրություն է և եղել է հանելուկային «չորսի կանոնը», կղզում կատարվող բոլոր իրադարձությունները եղել են սցենարով պլանավորած, որը նպատակաուղղված է եղել հանել Էնդրյուին իր հորինած աշխարհից՝ իրական աշխարհ։ Արդյունքում Էնդրյուն վերապրում է մոռացված ողբերգությունը՝ երեք երեխաների և կնոջ մահը։

Վերջում, երկու բժիշկների և բուժքրոջ ներկայությամբ, որը խաղացել էր Ռեյչել Սոլդանոյի դերը, հերոսը համաձայնվում է ամեն ինչի հետ, ինչ ասում է բժիշկը։ Կոուլը հաղորդում է նրան, որ մտքի պայծառացումը առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Առավոտյան Էնդրյուն խոսելով Շինի հետ, նորից խոստանում է «գործընկերոջը» փախչել կղզուց։ Երբ Շինը բժիշկ Կոուլին գլխի բացասական շարժումով հաղորդում է, որ հիվանդի վիճակը չի բարելավվել, Էնդրյուն նկատում է. «Ի՞նչն է լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մեռնել որպես մարդ»։ Այնուհետև հեռանում է բուժաշխատողների և Ներինգի հետ լոբոտոմիա իրականացնելու համար։ Վերջին կադրերը ֆիլմի նորից ցույց են տալիս չարագույժ աշտարակը։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր Նշանակում
Լեոնարդո ԴիԿապրիո Էդվարդ (Թեդդի) Դենիելս / իրական Էնդրյու Լեդդիս ԱՄՆ-ի մարշալ / Հոգեբուժարանի հիվանդ
Մարկ Ռուֆալո Չակ Օուլ / բժիշկ Լեստեր Շին ԱՄՆ-ի մարշալ / Էնդրյու Լեդդիսի բուժող բժիշկ-հոգեբույժ
Բեն Քինգսլի բժիշկ Ջոն Կոուլի Գլխավոր բժիշկը հոգեբուժարանի
Էմիլի Մորտիմեր Ռեյչել Սոլանդո / Էմիլի Փախուստի դիմած հիվանդը / հոգեբուժարանում բուժքույր
Էլիաս Կոտեաս Կեղծ Էնդրյու Լեդդիս Բանտարկյալ / հրդեհող / մարդասպան
Միշել Ուիլյամս Դոլորես Շանել Թեդդի Դենիելսի կինը
Պատրիցիա Կլարկսոն Էտել Բարտոն Բժիշկ Ռեյչել Սոլանդո
Ջեկի Էրլ Հալի Ջարջ Նոյս Հոգեկան հիվանդ, որը պահվում էր 3-րդ մասնաշենքում
Մաքս վոն Սյուդով Բժիշկ Ջերեմի Ներինգ Բժիշկ Ջոն Կոուլի գործընկեր
Թեդ Լևայն Ուորդեն
Ջոն Քերոլ Լինչ Մակֆերսոն Տեսուչի օգնական
Ջիլլ Լարսոն Հիվանդանոցի հիվանդներից

Արտադրություն

խմբագրել

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկել է Paramount Pictures-ը, իսկ միջազգային տարածմամբ զբաղվել է Columbia Pictures-ը։ Ֆիլմը արտադրել են Phoenix PicturesScorsese’s Sikelia և DiCaprio’s Appian Way Productions ընկերություններովը։ Ֆիլմի պրոդյուսերներն են՝ «Зодиак»-ը, Մայք Մեդավոյը և Բրեդ Ֆիշերը, ֆիլմը արտադրել են Արնոլդ Մեսսերի և Մարտին Սկորսեզեյի հետ։ Դեննիս Լիհեյնը, Լաետա Կալոգրիդիսը և Լուի Ֆիլիփսը թողարկել են որպես գերծադիր պրոդյուսեր։

Գրքում սյուժեն մի փոքր ավելի շուտ է վերջանում, քան ֆիլմում։ Գլխավոր հերոսը նստած է աստիճաններին, իսկ բուժքույրերը դեպի իրեն են գնում։ Դրա հետ կապված գործընկերը հարցնում է, թե նրան չի՞ թվում, որ իրենց հեռացրել են։ Մարշալը նրան բացասական պատասխան է տալիս և ասում, որ ավելի վատ չի լինում։ Գործընկերը համաձայնվում է նրա հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիծվածների կղզի» հոդվածին։