Անդրեյ Ռուբին
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Անդրեյ Ռուբին (լատիշ․՝ Andrejs Rubins, նոյեմբերի 26, 1978[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2022[3][4]), լատվիացի ֆուտբոլիստ, Լատվիայի ազգային հավաքականի կիսապաշտպան (1998-2011)։
Անդրեյ Ռուբին լատիշ․՝ Andrejs Rubins | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Լատվիա | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1978[1][2] | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 1, 2022[3][4] (43 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԼատվիական ֆուտբոլի սան էր։
1997 թվականի տեղափոխվել է Շվեդիա, որտեղ խաղացել է բարձրագույն լիգայի «Էստեր» ֆուտբոլային ակումբում։ 1998 թվականին վերադարձել է Լատվիա, խաղացել է երկրի առաջատար «Սկոնտո» ֆուտբոլային ակումբում։
2000-2003 թվականներին խաղացել է անգլիական «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբում։ 2003-2008 թվականներին խաղացել է Ռուսաստանի «Շիննիկ» և «Սպարտակ» (Մոսկվա) ակումբներում։
2008-2012 թվականներին խաղացել է ադրբեջանական «Ղարաբաղ» (Աղդամ)[5] և «Սիմուրգ» ակումբներում։
Լատվիայի հավաքականում իր նորամուտը կատարել է 1998 թվականի նոյեմբերի 10-ին՝ Թունիսի հավաքականի դեմ խաղում[6]։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է 117 խաղ՝ խփելով 10 գոլ։
Նվաճումներ
խմբագրել- Լատվիայի չեմպիոն (2) – 1998, 1999
- Լատվիայի Գավաթի դափնեկիր (2) – 1998, 2000
- Լատվիայի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1999
- «Սպարտակ» Մոսկվա
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2005
- Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2007
- Բալթիական լիգայի հաղթող – 2007
- Ադրբեջանի չեմպիոն (1) – 2009/10
- Ադրբեջանի առաջնության արծաթե մեդալակիր – 2008/09
- «Ղարաբաղ» Աղդամ
- Ադրբեջանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2010/11
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 PĀRAGRI MŪŽĪBĀ AIZSAUKTS ANDREJS RUBINS; ATVADĪŠANĀS 9. AUGUSTĀ
- ↑ 4,0 4,1 4,2 Atvadīšanās no Andreja Rubina notiks 9. augustā
- ↑ Rubins pāriet uz «Karabakh» — Leģionāri — Futbols — Sportacentrs.com
- ↑ LFF. «1998. gads» (լատվիերեն). LFF.lv. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ռուբին» հոդվածին։ |