Անդրեյ Մանդելշտամ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)
Անդրեյ Նիկոլաևիչ Մանդելշտամ (ռուս.՝ Андрей Николаевич Мандельштам, մարտի 6, 1869, Մոգիլյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 27, 1949, Նյոյի սյուր Սեն), ռուս դիվանագետ, միջազգային իրավունքի դոկտոր։
Անդրեյ Մանդելշտամ | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1869 |
Ծննդավայր | Մոգիլյով, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 27, 1949 (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հրեա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Քաղաքական գիտությունների ազատ դպրոց (1898) |
Մասնագիտություն | դիվանագետ և իրավաբան |
Աշխատավայր | Ցարսկոյե սելո լիցեյ, Embassy of Russia in Ankara?, Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարություն և Institute of Higher International Studies? |
Զբաղեցրած պաշտոններ | Դրագոման |
Անդամություն | Միջազգային իրավունքի ինստիտուտ և Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա |
Եղել է Կոստանդնուպոլսում ռուսական դեսպանության թարգման (դրագոման)։ 1912-1914 թվականներին մասնակցել է հայկական բարենորոգումների (1913-1914) խնդրի դիվանագիտական քննարկումներին, 1914 թվականի ռուս-թուր��ական համաձայնագրի հոդվածների մշակմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ակտիվորեն հանդես է եկել արևմտահայության իրավունքների պաշտպանությամբ, երիտթուրքերի չարագործությունների դատապարտմամբ, մասնակցել է հայ գաղթականության օգտին ռուս հասարակության ձեռնարկած միջոցառումներին[փա՞ստ]։ Գրել է աշխատություններ միջազգային հարաբերությունների, Հայկական հարցի, Օսմանյան Թուրքիայի նոր և նորագույն պատմության վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 218)։ |