Անդերս Ցելսիուս
Անդերս Ցելսիուս (շվեդ.՝ Anders Celsius, նոյեմբերի 27 (դեկտեմբերի 8), 1701[1][2][3][…], Ուփսալա, Շվեդական կայսրություն[4][5] - ապրիլի 25 (մայիսի 6), 1744[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[6][2]), շվեդ ֆիզիկոս և աստղագետ։ Ծնվել է Ուփսալայում, Շվեդիա։ Համարվում է Ցելսիուսի սանդղակի ստեղծողը։
Կենսագրություն
խմբագրել1730-1744 թթ. եղել է Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր աստղագետը։ Նա առաջարկել է օգտագործել Ցելսիուսի սանդղակը, ըստ որի ջուրը եռում է 100 աստիճանում։ Նա Լոնդոնի թագավորական ընկերության և Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ էր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆիզիկային, աստղագիտությանը, երկրաֆիզիկային։ Ցելսիուսը մասնակցե�� է Երկրի հասարակածի չափման նպատակով կազմակերպված Լապլանդական արշավախմբի (1736–1737 թթ.) աշխատանքներին։ Առաջարկել է ջերմաստիճանային ցուցնակ (Ցելսիուսի ջերմաստիճանային ցուցնակ), որի վրա սառույցի հալման (0 °C) և ջրի եռման (100 °C) ջերմաստիճանների միջակայքը մթնոլորտային բնականոն ճնշման (760 մմ սնդիկի սյան) դեպքում բաժանված է 100 հավասար մասերի։ Ցելսիուսի ջերմաչափով առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36,6 °C է։
Աստղագիտության մեջ
խմբագրել- Ցելսիուսի անունն է կրում (4169) Ցելսիուս աստերոիդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Anders Celsius (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 6,0 6,1 6,2 Uppsala domkyrkoförsamlings kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/ULA/11632/F/2 (1741-1776), bildid: C0004348_00022
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 8,0 8,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA6791&pos=1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերս Ցելսիուս» հոդվածին։ |