Անդալուզերեն, անդալուզյան իսպաներեն կամ անդալուզյան բարբառ (իսպաներեն՝ andaluz), իսպաներենի այն խոսվածքների ամբողջությունը, որով խոսում են անդալուզցիները Հարավային Իսպանիայում[1]։ Խոսում են Անդալուզիայում, Սեուտայում, Մելիլյայում և Ջիբրալթարում։ Այն, երևի թե իսպաներենի ամենաառանձնացած հարավային տարբերակն է, շատ առանձնահատկություններով տարբերվում է նաև ստանդարտ իսպաներենից։ Անդալուզիայի մեծաքանակ բնակիչների պատճառով, անդալուզերենը Իսպանիայում ամենատարածված բարբառներից է։

Անդալուզիայից իսպանացիների Ամերիկա և այլուր մեծաքանակ գաղթի պատճառով, ամերիկյան իսպաներենի բարբառները շատ մոտ են արևմտյան անդալուզյան իսպաներենին։ Իսպաներենի շատ տարբերակներ՝ կանարյան իսպաներենը, կարիբյան իսպաներենը և այլ լատինամերիկյան իսպաներենի բարբառներ համարում են, որ հիմնված են անդալուզյան բարբառի հիման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։