Անգլուխ ձիավորը (վեպ)

վեպ

Անգլուխ ձիավորը (անգլ.՝ The Headless Horseman; A Strange Tale of Texas), Թոմաս Մայն Ռիդի վեպը՝ գրված 1865 թվականին և հիմնված Ամերիկայում հեղինակի արկածների վրա։

Անգլուխ ձիավորը
անգլ.՝ The Headless Horseman
ՀեղինակԹոմաս Մայն Ռիդ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1865
Նկարագրում էՏեխաս
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1865

Սյուժե (դիպաշար)

խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի 50-ական թվականներին Տեխաս նահանգի սահմանամերձ շրջաններում։ Հարուստ պլանտատոր Վուդլի Փոյնդեքսթերն իր ընտանիքի՝ որդու, աղջկա և զարմիկի հետԼուիզիանա նահանգից տեղափոխվում է իր նոր տուն՝ Կասա-դել-Կորվո։

Մոլորվելով իրենց տունը տանող ճանապարհին հայտնված խանձված հարթավայրում՝ Փոյնդեքսթերների ընտանիքը ծանոթանում է ձիավար Մորիս Ջերալդի հետ, որն ապրում էր Ինջ ռազմական ամրոցից ոչ հեռու, բայց ի ծնե հյուսիսային Իռլանդիայից էր։ Մորիսը միանգամից տպավորություն թողեց ընտանիքի բոլոր անդամների վրա, բայց ամեն մեկի վրա՝ յուրովի։ Հպարտ Վուդլին իրենց փրկչին վերաբերում է հարգանքով, նրա որդին՝ Հենրին, միանգամից սիրեց նրան եղբայրական սիրով, երիտասարդ պլանտատորի քույրը՝ Լուիզան, միանգամից սիրահարվում է ձիավարին՝ չնայած նրա համեստ հասարակական դիրքին։

Ծերունի Փոյնդեքսթերի զարմիկը՝ պաշտոնաթող կապիտան Քասսիուս Քոլհաունը, նույն պահին ատեց նոր հերոսին, հիմնականում նրա համար, նախ որ ինքն էր ուզում ամուսնանալ Լուիզայի հետ, մյուս կողմից իր վախկոտության ու հպարտության պատճառով։

Շուտով այն բանից հետո, Փոյնդեքսթերները բնակություն հաստատեցին Կասա-դել-Կորվոյում, պլանտատորը կազմակերպում է մեծ ընդունելություն՝ նվիրված հաջող տեղափոխմանը և Տեխասի բարձր հասարակության հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Այս ընդունելությանը մասնակցում էր նաև Մորիս Ջերալդը, որը խոստացել էր պլանտատորի ընտանիքին առաքել երկու տասնյակ վայրի ձիեր։ Իռլանդական ավանդույթի համաձայն՝ նա նվիրում է հազվագյուտ ու թանկարժեք մուստանգ պլանտատորի աղջկան, որով ավելի է հրավառում նրա սրտում սերը և ատելությունը դեպի իր զարմիկը։ Վերջինս նույն պահին որոշում է իր ճանապարհից հեռացնել երիտասարդ ձիավարին։ Պլանավորելով Մորիսի սպանության հրեշային պլան՝ նա որոշում է այն ի կատար ածել հաջորդ գիշեր, գյուղի բարում, որը ձևավորվել էր Ինջ ամրոցի շուրջ։ Նա իբրև թե միամտաբար հրում է իռլանդացուն, նա պատասխանեց նույն կերպ։ Ծագած վիճաբանությունը ավարտվեց մենամարտով։ Քոլհաունը ակնհայտորեն թերագնահատել էր իր հակառակորդին, որով և վճարեց կենդանի մնալ միայն Մորիսի մեծահոգության շնորհիվ։ Այսպիսով, հաղթելով այդ մենամարտում՝ ձիավարը վաստակեց տեղի բնակչության և ամրոցի սպաների հարգանքը, ինչպես նաև ստիպեց պաշտոնաթող կապիտանին խուճապահար վախենալ իրենից։

Քոլհաունը չի նահանջում Մորիսին սպանելու մտքից, բայց արդեն ոչ իր ձեռքերով՝ այլ վճարելով մեկ այլ ձիավարի՝ հանցագործ Միգուել Դիասին։ Դիասը իմանալով, որ հնդկացիները կանգնել են կռվի ուղու վրա, ուրախությաբ համաձայնում է այս գործին։

Կերպարներ

խմբագրել
 
Հատված «Անգլուխ ձիավորը» ֆիլմից (1973)
  • Մորիս Ջերալդ — գլխավոր հերոս, ձիավար։
  • Լուիզա Փոյնդեքսթեր — Մորիսի սիրեցյալը։
  • Վուդլի Փոյնդեքսթեր — Լուիզայի հայրը։
  • Քասսիուս Քոլհաուն — Վուդլիի զարմիկը, սիրում է Լուիզային, ինքնասպան եղավ վերջին դատական նիստի ժամանակ։
  • Հենրի Փոյնդեքսթեր — Լուիզայի եղբայրը, սպանվեց իր զարմիկի կողմից, որը նրան շփոթել էր Մորիսի հետ, նրա դիակն էլ հենց հանդիսանում է «Անգլուխ ձիավորը»։
  • Ծերունի Զեբուլոն Սթումփ — որսորդ, Մորիսի ընկերը, որը փրկեց նրա կյանքը և ապացուցեց նրա անմեղությունը։
  • Միգուել Դիաս — «Էլ Կոյոտ» մականունով մեքսիկացի, մահապատժի ենթարկվեց Իսիդորայի սպանությունից հետո։
  • Իսիդորա Կովարուբիո Դե Լոս-Լյանոս — Դիասի նախկին ընկերուհին, սիրում է Մորիսին, սպանվել է Դիասի կողմից։
  • Մայոր Ռինգվուդ— սպա, Մորիսի դատավարությունը հետաձգեց երեք օրով։
  • Սփենգլեր — հետախույզ, մասնակցել է Հենրիի կամ նրա դիակի որոնումներին, առաջիններից էր, ով տեսավ «Անգլուխ ձիավորին»։
  • Պլուտոն — սպասավոր Փոյնդեքսթերների ընտանիքում։
  • Ֆելիմ Օ’Նիլ — Մորիսի սպասավորը.
  • Թարա — Մորիսի շունը, մի քանի անգամ փրկել է նրան դաշտագայլերից։
  • Սեմ Մենլի — կարգապահների առաջնորդը, նրանցից միակը, ով հավատաց Մորիսի անմեղությանը։
  • Ձիավորներ, կարգապահներ, մարդիկ դատարանում, Դիասի համախոհներ, սպասավորներ։

Էկրանավորում

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել