Անարխոսինդիկալիզմ
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Անարխո-սինդիկալիզմ, մանրբուրժուական հոսանք բանվորական շարժման մեջ, որ գտնվում է անարխիզմի գաղափարական և քաղաքական ազդեցության ներքո։ Անարխո-սինդիկալիզմը ժխտում է քաղաքական պայքարի և բանվորական ինքնուրույն քաղաքական կուսակցությունների անհրաժեշտությունը և մերժում պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը։
Անարխո-սինդիկալիզմը ձևավորվել է
խմբագրելԱնարխո-սինդիկալիզմը ձևավորվել է Ֆրանսիայում, XIX դարի վերջերին և տարածվել այն երկրներում, ուր խոշոր արտադրության հետ մեկտեղ կային մեծ թվով տնայնագործական ձեռնարկություևներ (Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Լատինական Ամերիկայի երկրներ)։ Մի կողմից ձեռնարկությունների քայքայումը, մյուս կողմից II Ինտերնացիոնալի կուսակցությունների օպորտունիստական քաղաքականությունից բանվոր դասակարգի դժգոհությունը XX դարի սկզբին բարենպաստ պայմաններ ստեղծեցին անարխո-սինդիկալիզմի տարածման համար։ Անարխո-սինդիկալիզմի տեսաբանները (ժ. Աորել, Գ. Լագարդել, է. Պուժե և այլք) պատմական նոր պայմաններում «պրոլետարական սոցիալիստական տեսության» անվան տակ վերածնում էին պրադոնիզմը և բակունիզմը։ Քննադատելով բուրժուական հասարակությունը՝ անարխո-սինդիկալիստները գտնում են, որ կապիտալի դեմ պայքարում պրոլետարիատի ազատագրմանը կարելի է հասնել միայն տնտեսական պայքարի միջոցով։ Նրանք բանվորակաև շարժմաև մեջ վճռական նշանակությունը տալիս են արհմիություններին (ֆր.՝ Syndicat)։ Քաղաքական պայքարին նրանք հակադրում են այսպես կոչված «ուղղակի գործողությունները»՝ ցույցերը, գործադուլները, բոյկոտը, սաբոտաժը։ Նրանց նպատակն է արհմիությունների գլխավորությամբ կազմակերպել սոցիալական հեղաշրջում, որը «մյուս օրը ևեթ» պետք է ջախջախի պետությունն ու քաղաքական իշխանությունը և ստեղծի մի հասարակություն, որտեղ նյութական բարիքների արտադրությունն ու բաշխումը գտնվում են «սինդիկատների ֆեդերացիայի» ձեռքին։
Անարխո-սինդիկալիզմի էություն
խմբագրելԱնարխո-սինդիկալիզմի օպորտունիստական էությունը բացահայտելու գործում նշանակալի դեր են խաղացել ԽՄԿԿ, մյուս երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունները։ ՀամԿ(բ)Կ 10-րդ համագումարը դատապարտեց կուսակցության մեջ եղած «բանվորական ընդդիմութիան», որը անարխո-սինդիկալիստական թեքում Էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոմունիստական և բանվորական կուսակցությունների հեղինակության աճը, կապիտալիստական երկրներում բանվորական հեղափոխական շարժման նոր վերելքը լրջորեն խախտեցին անարխո-սինդիկալիզմի դիրքերը։ Սակայն կապիտալիստական երկրներում անարխո-սինդիկալիզմի գաղափարները բանվոր դասակարգի որոշ խավերում, ինչպես նաև մանրբուրժուական մտավորականության շրջաններում դեռևս որոշակի ազդեցություն ունեն։ Պայքարեյով անարխո-սինդիկալիստական հայացքների դեմ՝ կոմունիստները ձգտում են ապահովել բանվորական բոլոր կազմակերպությունների գործողությունների միասնությունը։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- A comprehensive list of Anarcho-syndicalist organisations Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- What is revolutionary syndicalism? An ongoing historical series on anarcho-syndicalism and revolutionary syndicalism from a communist perspective
- Anarcho-Syndicalism 101
- Anarcho-Syndicalist Review Արխիվացված 2012-08-11 Wayback Machine
- Syndicalism: Myth and Reality Արխիվացված 2006-09-25 Wayback Machine
- Revolutionary Unionism: Yesterday, Today, Tomorrow Արխիվացված 2007-07-12 Wayback Machine by Dan Jakopovich
- Anarcho-Syndicalism texts from the Kate Sharpley Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անարխոսինդիկալիզմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 376)։ |