Անաստաս Միկոյան

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միկոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անաստաս Հովհաննեսի (Իվանի) Միկոյան (ռուս.՝ Анастас Иванович Микоян, նոյեմբերի 13 (25), 1895[2][1], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[3][1] - հոկտեմբերի 21, 1978(1978-10-21)[2][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկյան հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ։ Հայտնի է որպես խորհրդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից մեկը (1919-1974 թթ․), ինչը նույնիսկ դարձել է քաղաքական սատիրայի թեմա[6][7]։

Անաստաս Միկոյան
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
հուլիսի 15 1964 - դեկտեմբերի 9, 1965
Նախորդող Լեոնիդ Բրեժնև
Հաջորդող Նիկոլայ Պոդգորնի
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
փետրվարի 28, 1955 - հուլիսի 15, 1964
Նախորդող Նիկոլայ Բուլգանին
Հաջորդող Միխայիլ Պերվուխին
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ
ապրիլի 27, 1954 – փետրվարի 28, 1955
 - մարտի 19, 1946 – մարտի 5, 1953
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Արտաքին առևտրի մինիստր
հունվարի 29, 1938 – մարտի 4, 1949
 - օգոստոսի 24, 1953 – հունվարի 22, 1955
Դրոշ
Դրոշ
(17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ) Քաղբյուրոյի անդամ
փետրվարի 1, 1935 - ապրիլի 8, 1966
Դրոշ
Դրոշ
(14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ) Քաղբյուրոյի թկնածու անդամ
հուլիսի 23, 1926 – - փետրվարի 1, 1935
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Ներսիսյան դպրոց[1] և Գևորգյան հոգևոր ճեմարան[1]
Մասնագիտություն՝ պետական գործիչ, կուսակցական աշխատող, հեղափոխական և գրող
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 13 (25), 1895[2][1]
Ծննդավայր Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[3][1]
Վախճանի օր հոկտեմբերի 21, 1978(1978-10-21)[2][4][5][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զավակներ Ստեփան Միկոյան, Ալեքսեյ Միկոյան, Սերգո Միկոյան, Վլադիմիր Միկոյան և Վանո Միկոյան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Նիկոլայ Եժովի նամակը, որտեղ նա Ստալինին փոխանցում է 2000 հայերի գնդակահարելու Անաստաս Միկոյանի խնդրանքը

Հայտնի է նաև Հայաստանում 2000-2800 հայերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Նիկոլայ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով[8][9], ինչպես նաև Արցախը, Նախիջևանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու, Հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու[10] անխախտ դիրքորոշումով և պահանջով[11][12][13][14]։

Կենսագրություն

խմբագրել

Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895 թ. նոյեմբերի 13-ին Սանահին գյուղում (ներկայումս՝ ՀՀ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս)։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը։ 1916 թվականին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, իսկ հաջորդ տարվանից սկսել է կուսակցական աշխատանքը Թիֆլիսում և Բաքվում։

Արդեն որպես Բաքվի ՌՍԴ(բ) կ կոմիտեի նախագահության անդամ Միկոյանը խմբագրել է նաև «Социал-демократ» և «Известия Бакинского Совета» թերթերը։

Բաքվի կոմիսարների տապալումից հետո մնացել է Բաքվում՝ գլխավորելով բոլշևիկների ընդհատակյա շրջկոմը։

Թուրքերի կողմից Բաքուն գրավելուց անմիջապես առաջ Միկոյանը կարողացավ հասնել կոմիսարների ազատ արձակման ու էվակուացիայի կազմակերպմանը։ Այնուհետև նա կոմիսարներին շոգենավով դուրս բերեց Բաքվից, սակայն Կրասնովոդսկում նրանք նորից ձերբակալվեցին։ Միկոյանն ազատվեց 1919 թ. փետրվարին և հենց նույն տարվա մարտից սկսեց ղեկավարել ՌԿԿ (բ)-ի կովկասյան մարզկոմի Բաքվի բյուրոն։

1919 թ. հոկտեմբերին նա կանչվեց Մոսկվա և դարձավ ՌԿԳԿ անդամ։ Բոլշևիկների կողմից Բաքուն գրավելուց հետո Միկոյանը վերադարձավ Բաքու որպես 11-րդ բանակի ռազմահեղափոխական կոմիտեի լիազոր։ Այնուհետև, մինչև 1920 թվականը ղեկավարել է Նիժնի Նովգորոդի նահանգային կոմիտեն։

1926-1949 թթ․ և 1953-1955 թթ․ եղել է ԽՍՀՄ Կառավարության կազմում, ղեկավարելով, ըստ հերթականության, ԽՍՀՄ Արտաքին և ներքին առևտրի, Մատակարարման, Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատները, Արտաքին առևտրի, Առևտրի նախարարությունները։ 1946–1949 թթ․ և 1953-1955 թթ․ նա նաև ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալն էր, 1957-1964 թթ՝ առաջին տեղակալը։

Անաստաս Միկոյանի անվան հետ է կապված ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ծավալումը։ Դեռևս 1931 թ., հանդիսանալով ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար, Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ կառավարությանը ներկայացրեց Խորհրդային սննդի արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր։ 1936 թ. Միկոյանը իր կնոջ՝ Աշխենի հետ երկու ամիս այցով գտնվեց ԱՄՆ-ում (ԽՍՀՄ պատմության մեջ կառավարության գործող անդամի ամենաերկարատև արտաքին ուղևորությունն էր), որի ընթացքում հիմնավորապես ուսումնասիրեց ամերիկյան սննդի արդյունաբերությունը, մեծ ծավալի տեխնիկական գնումներ կատարվեցին, որոնք նպաստեցին Խորհրդային սննդի արդյունաբերության վերազինմանը։ Միկոյանի շնորհիվ ԽՍՀՄ-ում սկսվեց պաղպաղակների արտադրությունը։ Մինչև իր պաշտոնավարման վերջը Անաստաս Միկոյանն անձնական հսկողության տակ էր պահում պաղպաղակի որակը։

1962 թ․ ակտիվորեն մասնակցել է Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը, անձամբ բանակցելով Ջոն Քենեդու և Ֆիդել Կաստրոյի հետ։ Այդ ընթացքում Մոսկվայում մահացավ նրա կինը։ 1963 թ․ նոյեմբերի նա ներկայացնում էր ԽՍՀՄ ղեկավարությունը Ջոն Քենեդու թաղման արարողությանը։

 
Միկոյանը Ջոն Քենեդիի և Պետդեպարտամենտի թարգմանիչ Նատալյա Կուշնիրի հետ Օվալաձև աշխատասենյակում, 1962 թ.

1964 թ․ հուլիսի 15–ից 1965 թ․ դեկտեմբերի 9–ը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահն էր։ Այնուհետև մինչև 1974 թ․ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ էր։

Նրա անունով է կոչվում Մոսկվայի միսկոմբինատը[15]։

Առանձին գրքով ռուսերեն հրատարակվել են նրա հիշողությունները՝ «Այսպես եղել է» վերնագրով

Անաստաս Միկոյանը մահացել է 1978թ. հոկտեմբերի 21-ին Մոսկվայում, 82 տարեկան հասակում։

Ընտանիք

խմբագրել
  • Պայքարի ուղիով, գիրք 1, Ե., 1972։
  • Քսանական թվականների սկզբին (1919-1924 թթ. սկիզբը), Ե., 1978։
  • Так было։ Размышления о минувшем, М., 1999.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 542.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Микоян Анастас Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. "Он сам смеялся над шуткой "от Ильича до Ильича"
  7. «Микоян пишет мемуары…». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  8. Ռուսաստանի պետական արխիվի սոցիալ-քաղաքական պատմության բաժնի ֆոնդ։
  9. 1 2 Այն փաստաթուղթը, որով Անաստաս Միկոյանը խնդրում է Ստալինին Հայաստանում գնդկահարվող անձանց թիվը 700-ով ավելացնել։
  10. «Անաստաս Միկոյանի սարսափելի նամակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  11. Միկոյանի արձանը որպես հիշեցում(հոդված hetq.am կայքում)
  12. Անաստաս Միկոյան՝ հայ քաղաքական մտքի ամենահայտնի ու ամենահակասական գործիչը (հոդված ankakh.com կայքում)(չաշխատող հղում)
  13. Անաստաս Միկոյան. ինչ է արել նա Հայաստանի համար և ինչու նրա արձանը պետք է դրվի Երևանում (հոդված news.am կայքում)
  14. «Արխիվացված պատճենը». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին. {{cite web}}: Text "titleՄիկոյան Անաստաս Հովհաննեսի (Իվանի)" ignored (օգնություն)
  15. «Միկոյանի» միսկոմբինատի պաշտոնական կայքէջը

Գրականություն

խմբագրել
  • Микоян С., Анатомия Карибского кризиса, М., 2006.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 542  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստաս Միկոյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստաս Միկոյան» հոդվածին։