Անահիտ Ներսիսյան (հոկտեմբերի 27, 1982(1982-10-27)), ամերիկացի գրող և քննադատ։ 2021 թվականին Ներսիսյանի «Keats's Odes: A Lover's Discourse» աշխատությունը The Boston Globe-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն գրքերից մեկը[1]։ Նրա քննադատությունը և տեսությունները հայտնվել են The New York Review of Books-ում, The Paris Review-ում, The Los Angeles Review of Books-ում, n+1-ում, Public Books-ում և New Left Review-ում[2]։ Ներսիսյանը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի անգլերենի պրոֆեսոր և նույն համալսարանի Շրջակա միջավայրի և կայունության մասնաճյուղի ղեկավարն է[3][4]։

Անահիտ Ներսիսյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1982(1982-10-27) (42 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Ներսիսյանը ծնվել և մեծացել է Նյու Յորքում[5]։ Նա սովորել է Յեյլի համալսարանի բակալավրիատում և Չիկագոյի համալսարանից ստացել է անգլերենի դոկտորի աստիճան[6]։ Նրա գիտությունների թեկնածուի խորհրդական է եղել Լորեն Բեռլանտը[3]։ 2021 թվականին Բեռլանտի մահից հետո Ներսիսյանը Քրիստոֆեր Լիդոնի հետ հայտնվել է WBUR ռադիոհաղորդման Open Source ծրագրում՝ քննարկելու համար Բեռլանտի ներգործությունը[7]։ Նա նաև հրապարակել է Բեռլանտի վերաբերյալ հուշ-էսսե ամերիկական գրական ամսագիր n+1-ում և Critical Inquiry ակադեմիական ամսագրում[8]։

Ներսիսյանը ունի հայ-իրանական ծագում և դաստիարակվել է այնպես, որ նրա առաջին լեզուն եղել է հայերենը[9]։ Նա բացահայտորեն խոսել է այն մասին, որ իր հոր իրանական քաղաքացիության պատճառով դպրոցում բուլինգի է ենթարկվել[10]։

Ներսիսյանը դերասան և գրող Զոի Կազանի մոտ ընկերն է[11]։

Կարիերա

խմբագրել

Ներսիսյանը երեք գրքերի հեղինակ է։ Utopia, Limited: Romanticism and Adjustment, որը հրատարակվել է Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից, The Calamity Form: Poetry and Social Life, որը հրատարակվել է Չիկագոյի համալսարանի հրատարակչության կողմից և Keats's Odes: A Lover's Discourse, որը հրատարկել է Միացյալ Նահանգներում Չիկագոյի համալսարանի հրատարակչությունը և Միացյալ Թագավորությունում Verso Books[12][13][14][15]։

Keats's Odes-ը ամերիկացի բանաստեղծ Ջոն Քիթսի մասին էսսեների գիրք է, որը արժանացել է դրական արձագանքների։ Վաշինգտոն Փոստը այս գիրքն անվանել է «Քիթսի ոգուն հավատարիմ գիրք», սակայն Publishers Weekly ամսագիրը գրքի մասին ասել է. «Այս վերլուծական և ինքնակենսագրական գրական խառնուրդը հարուստ է ինտենսիվ զգացմունքներով»[16][17]։ The Times Literary Supplement-ը Ներսիսյանի արձակ ստեղծագործությունը նկարագրել է որպես «համարձակ, անհարգալից, դեկլարատիվ և անզուսպ» և այն համեմատել է Քիթսի մասին նույն տարում հրատարակված մյուս գրքերի հետ[18]։ Ամերիկական քաղաքական ամսագիր Jacobin-ը բանաստեղծի մահվան երկուհարյուրամյակի առթիվ այն անվանել է «Ջոն Քիթսի մասին երբևէ հրատարակված լավագույն գիրք», իսկ The Nation-ը իր հերթին «վճռական և անմոռանալի»[19][20]։ Նովելիստ Բեն Լերները The Paris Review-ում գրքի մասին գրել է, որ այն ռիսկային քննադատություն է և «փայլուն, ոչ պրոֆեսիոնալ գիրք է»[21]։ Boston Review հոդվածում Ներսիսյանի գիրքը համարվել է 2021 թվակնաի լավագույն գրքերից մեկը, իսկ Ուալթոն Մույումբան այն անվանել է «Ռոլան Բարտի A Lover's Discourse աշխատության հակիրճ, շշմեցուցիչ պաստիշ», ավելացնելով, որ «Ներսիսյանն ապացուցում է, որ քննադատությունը կարող է լինել սիրվող և իսկական արվեստ»[22]։ Գիրքը նաև եղել է Poetry Foundation's-ի 2022 թվականի Pegasus մրցանակաբաշխության հաղթող[23]։

The New York Review of Books-ի հետ 2022 թվականին ունեցած իր հարցազրույցում Ներսիսյանը իրեն անվանում է պոեզիայի մասնագետ, որն ունի հետաքրքրություն դեպի քաղաքական փիլիսոփայությունը և գրական քննադատության պատմությունը։ Այժմ էլ նրա աշխատանքների մեծ մասը վերաբերում են 18-19-րդ դարերի բրիտանական և եվրոպական գրականությանը՝ հատկապես ռոմանտիզմի շրջանի գրականությանը[24]։

Ներսիսյանը 2022-2023 թվականներին Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ է Էդինբուրգի համալսարանի հումանիտար գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտում[25]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Best Books of 2021». The Boston Globe. 2021 թ․ դեկտեմբերի 9.
  2. «Nersessian, Anahid». UCLA Department of English. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «Late Romanticism». The New York Review of Books. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «People – Anahid Nersessian». Institute of the Environment and Sustainability at UCLA. 2016 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «On the Lovability of Keats». Literary Hub. 2021 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Episode 422 – Anahid Nersessian». The Virtual Memories Show with Gil Roth. 2021 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Into the Feel Tank». Open Source with Christopher Lydon. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «On Lauren Berlant». n+1. 2021 թ․ հուլիսի 15. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «Catastrophic Desires». The New York Review of Books. 2022 թ․ մայիսի 12. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. Nersessian, Anahid (2021 թ․ փետրվարի 10). Keats Odes: A Lover's Discourse (1st ed.). Chicago: University of Chicago Press. էջ 14. ISBN 978-0226762678. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Utopia, Limited: Romanticism and Adjustment. Harvard University Press. 2015 թ․ մարտի 9. ISBN 9780674434578. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  12. The Calamity Form: On Poetry and Social Life. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  13. Keats's Odes: A Lover's Discourse. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  14. «Keats's Odes: A Lover's Discourse». Verso Books. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. «Two centuries after John Keats's death, his famous odes are still sparking new discussions». The Washington Post. 2021 թ․ փետրվարի 25. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «Keats's Odes: A Lover's Discourse». Publishers Weekly. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «Light of a bright star The 'white-knuckled' virtuosity of John Keats». Times Literary Supplement. 2021 թ․ ապրիլի 30. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Review quote from Jacobin Magazine». The University of Chicago Press. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «John Keats's politics of pain and renewal». The Nation. 2021 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. «Ben Lerner, Diane Seuss, and Ange Mlinko Recommend». The Paris Review. 2022 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.
  21. Muyumba, Walton (2021 թ․ դեկտեմբերի 9). «Best Books of 2021». The Boston Globe. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  22. «Poetry Foundation Makes History Honoring 2022 Pegasus Awardees». The Poetry Foundation. 2022 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  23. «Late Romanticism». The New York Review of Books. 2022 թ․ հունվարի 8. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. «Professor Anahid Nersessian». Institute for Advanced Study in the Humanities. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.