Անահիտ Մասչյան
հայ դերասան
Անահիտ Հակոբի Մասչյան (նոյեմբերի 9, 1900, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։
Անահիտ Մասչյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1900 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 3, 1989 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1925) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ընտրանի | Սարոյան եղբայրներ |
Ամուսին(ներ) | Արմեն Գուլակյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան, ռեժիսոր Արմեն Գուլակյանի կինն է։
Կենսագրություն
խմբագրել1919-1925 թվականներին սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ 1928-1929 թվականներին՝ Լենինականի դրամատիկական, 1930-1945 թվականներին՝ ԵՊՀԹ, 1945-1958 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան և պատանի հանդիսատեսի թատրոններում[1]։
Դերեր թատրոնում
խմբագրել- Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հակոբ Պարոնյանի)
- Էփեմիա (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»)
- Նատո («Գիքոր», ըստ Հովհաննես Թումանյանի)
- Մարիա Ալեքսանդրովնա (Ի. Պոպովի «Ընտանիք»)
- Ուստիան («Քաջ Նազար»)
- Կուկուշկինա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)
Ֆիլմեր
խմբագրելՆկարահանվել է Սարոյան եղբայրներ կինոնկարում (1968, Հայֆիլմ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.