Այնո Բախ
Այնո Բախ (էստ․՝ Aino Bach, դեկտեմբերի 14, 1901[1][2][3], Կոեռու, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1980[1][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի և խորհրդային նկարիչ, փորագրող, գրաֆիկական նկարիչ։ Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Այնո Բախ էստ․՝ Aino Bach | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1901[1][2][3] |
Ծննդավայր | Կոեռու, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 6, 1980[1][3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Տարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարիչ-փորագրող, նկարազարդող և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր և բնանկար |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1907 թվականից Այնո Բախը բնակվել է Նարվա քաղաքում։ Առաջին աշխարհամարտի բռնկումից հետո նա իր ընտանիքի հետ տարհանվել է Ռուսաստան՝ Սիբիր։ Այնտեղ ընդունվել է Օմսկի միջնակարգ դպրոց, 1921 թվականին վերադարձել է Էստոնիա։
1923 թվականից մինչև 1935 թվականը նկարչություն է սովորել Տարտուի Պալասի արվեստի դպրոցում՝ Նիկոլայ Տրիյկի ղեկավարությամբ, այնուհետև՝ փորագրության արվեստ։ 1931 թվականին ամուսնացել է նկարիչ Կաարել Լիյմանդայի հետ և կիսել է ամուսնու սոցիալիստական գաղափարները։ 1937 թվականին ամուսնու հետ մեկնել է Փարիզ։
Էստոնիայի ԽՍՀՄ-ին միացվելուց հետո Այնո Բախն ակտիվորեն մասնակցել է էստոնական արվեստի կյանքի վերակազմավորմանը։ Դասավանդել է Տարտուի գեղարվեստի դպրոցում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա տարհանվել է Յարոսլավլ, ամուսինը մահացել է տարհանման ժամանակ։ Բախը Յարոսլավլի նկարիչների միության ստեղծման նախաձեռնողներից էր, Էստոնական ԽՍՀ նկարիչների միության հիմնադիրներից մեկը։ Նա ղեկավարել է այդ միությունը։
1946 թվականից ապրել է Տալլինում։ Մահացել է 1980 թվականին։ Թաղված է Տալլինի անտառային գերեզմանատանը։
Ստեղծագործություն
խմբագրելԷստոնիայի առաջին փորագրողներից մեկ լինելով՝ Այնո Բախը ցուցադրել է տեխնիկական վարպետություն, որն օգնել է ընդլայնել ինտալյոյի փորագրման արտահայտիչ հնարավորությունները։
Ժանրային կոմպոզիցիաների, պատկերազարդումների հեղինակ է` «Կինը կիթառով», (1936), «Մայրը երեխայի հետ», «Կինը հայելու մեջ» (աքվատինտա, 1937), «Քնած երեխա», «Փոքրիկ Մարի», Կերսի Մերիլասի դիմանկարը։
Այնո Բախը մասնակցել է ցուցահանդեսների Ռիգայում և Կաունասում (1937), Հռոմում, Բուդապեշտում և Անտվերպենում (1939)։
Մրցանակներ
խմբագրել- Հանրապետական մրցանակ (1947)
- 3 շքանշան և մեդալ
- Էստոնիայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
Արտաքին հղումներ
խմբագրել- Այնո Բախ (անգլ.)
- Այնո Բախ (անգլ.)
- Շքանշաններ(չաշխատող հղում)