Այգար Կալվիտիս (լատիշ․՝ Aigars Kalvītis, հունիսի 27, 1966(1966-06-27)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական գործիչ, Լատվիայի վարչապետ (2004-2007), Լատվիայի գյուղատնտեսության նախարար (1999-2000) և Լատվիայի էկոնոմիկայի նախարար (2000-2002), Latvijas Gāze-ի խորհրդի նախագահ (2015 թվականից), Լատվիայի հոկեյի ֆեդերացիայի նախագահ (2016 թվականից)։

Այգար Կալվիտիս
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Լատվիայի բնական գիտությունների և տեխնոլոգիայի համալսարան և Լատվիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ
Ծննդյան օր հունիսի 27, 1966(1966-06-27)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լատվիա և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

1980-ական թվականներին ժամկետային ծառայություն է անցել ԽՍՀՄ ռազմածովային ուժերում[2]։

Ավարտել է Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը (1992) «տնտեսագիտություն» մասնագիտությամբ։

1992-1998 թվականներին աշխատել է որպես մենեջեր գյուղատնտեսության հետ կապված տարբեր ոլորտներում։

1997 թվականին դարձել Է Ժողովրդական կուսակցության (Tautas Partija) հիմնադիրներից մեկը։

1998 թվականին առաջին անգամ ընտրվել է երկրի Խորհրդարանի պատգամավոր։

1999-2000 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարար։

2000-2002 թվականներին՝ էկոնոմիկայի նախարար։

2002 թվականին վերընտրվել Է խորհրդարանի պատգամավոր և գլխավորել Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։

2004 թվականի նոյեմբերի 24-ին Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Այգար Կալվիտիսին հանձնարարել է ստեղծել նոր կառավարություն, իսկ 2004 թվականի դեկտեմբերի 2-ին Լատվիայի խորհրդարանը հաստատել է Կալվիտիսի կողմից ձևավորված կառավարությունը։ Խորհրդարանի այս կազմի աշխատանքի ընթացքում նա արդեն երրորդ վարչապետն էր։ 1991 թվականին Լատվիայի անկախության վերականգնումից հետո Այգար Կալվիտիսը գլխավորել է թվով 11-րդ կառավարությունը։

2006 թվականի ընտրություններից հետո Այգար Կալվիտիսը գլխավորեց կառավարության նոր կազմը։

2007 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին։ Վարչապետի պարտականությունները կատարել է մինչև նոր կառավարության հաստատումը՝ դեկտեմբերի 20-ը։

2009 թվականին հեռացել է քաղաքականությունից[3]։

2016 թվականի հոկտեմբերի 7-ին Լատվիայի հոկեյի ֆեդերացիայի նախկին վարչության հրաժարականից հետո Կիրով Լիպմանի գլխավորությամբ ընտրվեց ֆեդերացիայի նոր նախագահ[4]։

Ամուսնացած է, ունի երեք որդի[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. НАТО в Риге
  3. Kalvītis tomēr aiziet no politikas, DELFI 03, pārskatīts 03
  4. «Революция в латвийском хоккее: впервые за 18 лет Липман не избран на пост главы ЛХФ» (ռուսերեն). Delfi.lv]]. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Айгарс Калвитис». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգար Կալվիտիս» հոդվածին։