Ամերիկայի սիրելի ճարտարապետություն
«Ամերիկայի սիրելի ճարտարապետություն» (անգլ.՝ America's Favorite Architecture), 150 առավել հայտնի շենքերի ու շինությունների ցանկ ԱՄՆ-ում՝ ըստ Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի[1]։
2006 և 2007 թվականներին Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը հովանավորեց ԱՄՆ ամենահայտնի շինությունների հայտնաբերման հետազոտությունը։ Harris Interactive ընկերությունը հետազոտություն անցկացրեց նախ ինստիտուտի անդամների, իսկ այնուհետև այլ ամերիկացիների շրջանում։ Հարցման առաջին փուլում ինստիտոիտի 2448 անդամներից յուրաքանչյուրին առաջարկվեց նշել 15 կատեգորիայից նշել 20 ճարտարապետական շինություն։ 248 շինություն, որը նշվեց գոնե վեց անդամների կողմից, ներառվեց հաջորդ փուլի ցուցակներում։ Այս փուլին մասնակցեցին 2214 մարդ, որոնց առաջարկվեց ցանկից ընտրել 248 շինություն[2]։ Քվեարկողների նախասիրությունները մշակվեցին հատուկ սանդղակով, որը ստեղծվել էր հատուկ հետազոտության համար։
Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի 150-ամյակի տոնակատարությունների շրջանակում 2007 թվականին հայտարարվեց 150 շենքերից և շինություններից մի ցանկ՝ որօես «Ամերիկայի սիրելի ճարտարապետություն»[2]։ Այս ցանկում Նյու Յորքին բաժին է ընկնում 32 օբյեկտ՝ ավելի շատ, քանի ցանկացած այլ քաղաքի[2]։ Չիկագոյում և Վաշինգտոնում գտնվում է 17-ական օբյեկտ, ընդ որում ԱՄՆ մայրաքաղաքում գտնվում է 6 շինություն, որոնք գտնվում են ցանկի առաջին տասնյակում[2]։
Ցանկում ներառվեց նաև երկու շինություն, որոնք ներառման պահին արդեն քանդված էին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (№ 19) և Փենսիլվանիայի կայարան (№ 143):
Շենքերի և շինությունների ցանկ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «America's Favorite Architecture» (անգլերեն). Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «American Institute of Architects Releases Poll Showing America's Favorite Architecture» (անգլերեն). buildingonline.com. 15-03-2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.