Ամադեուս VIII (իտալ.՝ Amedeo VIII di Savoia, սեպտեմբերի 4, 1383[1][2][3][…], Շամբերի[4][5][6] - հունվարի 7, 1451[1][7][2][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա[5][8][9]), Սավոյայի կոմս (1391—1434) և հակապապ՝ Փելիքս V անունով (1439—1449)։ Համարվում է վերջին պատմական հակապապը։

Ամադեուս VIII
հակապապ
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
 
Մասնագիտություն Christian cleric
Ծնունդ սեպտեմբերի 4, 1383[1][2][3][…]
Շամբերի[4][5][6]
Մահ հունվարի 7, 1451[1][7][2][…] (67 տարեկան)
Ժնև, Ժնև, Շվեյցարիա[5][8][9]
Թաղված է Sindone Chapel, Tomb of Amadeus VIII, Count of Savoy
Դինաստիա՝ Սավոյաների տուն
Հայր Amadeus VII, Count of Savoy?[1]
Մայր Bonne of Berry?[1]
Կողակից Mary of Burgundy?[1]
Երեխաներ Margaret of Savoy, Duchess of Anjou?[1], Marie of Savoy, Duchess of Milan?[1], Louis I, Duke of Savoy?[1], Bonne of Savoy?[1][2], Philip of Savoy, Count of Geneva?[1], Margaret di Savoia?[2], Anthony di Savoia?[2], Anthony di Savoia?[2] և Amadeus di Savoia, Prince of Piedmonte?[2]
|
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ամադեուսը հաջորդել է իր հորը՝ կոմս Ամադեուս VII-ին։ Մինչև 1398 թվականը գտնվել է իր տատիկի՝ Բոննա Բուրբոնի խնամակալության տակ։ 1401 թվականին ամուսնացել է կոմսուհի Մարիա Բուրգունդիի հետ (1386—1422)։ Վերջինս կոմս Ֆիլիպ II Բուգունդիի դուստրն էր։ 1416 թվականին Ամադեուսը ստացել է կոմսի տիտղոս՝ օգնելով Սիգիզմունդ I կայսրին հուսիտների դեմ պայքարում։

1434 թվականին Ամադեուս VIII հրաժարվում է գահից և ընդունում է վանականություն։ Բազելի տաճարը նրան ընտրում է պապ՝ ընդդեմ Եվգենիոս IV-ի և տալիս Փելիքս V անունը՝ հույսով, որ վերջ կդրվի թագավորության պառակտմանը։ Պապ դառնալուց հետո նա շարունակում է ապրել Շվեյցարիայում։ Նա գահակալել է 1439 թվականի նոյեմբերից մինչև 1449 թվականի ապրիլը։ Երբ Բազելի տաճարը լուծարվում է, Ամադեուսն ընդունում է Նիկողայոս V-ի պապականությունը, և նրանից ստանում կարդինալ տիտղոսը։ Ապա որպես բնակավայր ընտրում է Ռիպայլյան աբբայությունը, որը գտնվում է ֆրանսիական Տոնոն-լե-Բեն ֆրանսիական քաղաքի մոտ՝ Ժնևի լճի ափին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադեուս VIII» հոդվածին։