Աղոթող ձեռքեր (կտավ)
Աղոթող ձեռքեր (գերմ.՝ Betende Hände), գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարը։ Ներկայումս գտնվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում։
Աղոթող ձեռքեր գերմ.՝ Betende Hände | |
---|---|
տեսակ | գծանկար և ուրվանկար |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր |
տարի | 1500 և 1508 |
բարձրություն | 29.1 |
լայնություն | 19.7 |
ուղղություն | գերմանական Վերածնունդ[1] |
ժանր | հոգևոր արվեստ[2] |
նյութ | թուղթ, թանաք և թանաք |
գտնվում է | Ալբերտինա պատկերասրահ |
հավաքածու | Ալբերտինա պատկերասրահ |
քաղաք | Ալբերտինա պատկերասրահ, Վիեննա |
պատկերված են
| |
https://www.albrechtdurer.org/praying-hands/, https://sammlungenonline.albertina.at/?query=search%3D/record/objectnumbersearch%3D%5B3113%5D&showtype=record կայք | |
Ծանոթագրություններ | |
Betende Hände (Dürer) Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելԿտավը, որում պատկերված են աղոթող երկու ձեռքեր, նկարված է կապույտ ֆոնով թղթին մոխրագույն երանգով և սպիտականերկով[3]։ Այն նախատեսված է եղել «Գելերի խորանի» կենտրոնական մասի համար։ Դյուրերը նկարել է սեփական ձեռքերը` աջ ձեռքի պատկերման համար օգտագործելով ձախ ձեռքի արտացոլանքը հայելում։ Ի սկզբանե թղթի այս հատվածում եղել է առաքյալի գլխի էսքիզը։ Նկարները առանձնացվել են հետագայում։
Ֆրանկֆուրտյան առևտրական Յակոբ Գելերը Դյուրերին նկար է պատվիրում խորանի համար, որը հետագայում կոչվում է իր իսկ անունով։ Աղոթող առաքյալը պատկերվել է խորանի կենտրոնական մասի աջ եզրում։ 1614 թվականին հերցոգ Մաքսիմիլիան Բավարացին արվեստի գործերի իր հավաքածուի համար ձեռք է բերում խորանի կենտրոնական մասը։ 1617 թվականից ոչ ուշ նյուրնբերգցի նկարիչ Յոբստ Հարիխը Դյուրերի` Ֆրանկֆուրտում մնացած խորանի կրկնօրինակն է անում։ Դրա շնորհիվ` ներկայումս կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք է ունեցել Դյուրերի բնօրինակը, որը վառվել էր 1729 թվականի մյունխենյան պալատի հրդեհից[4]։
«Աղոթող ձեռքերը», լինելով «Գելերի խորանի» մի մասը, հետագայում ավելի հայտնի է դարձել նրանից։
Բծախնդրությունը, որով Դյուրերը պատկերել է դետալները, արդարացված են։ Այն ժամանակ, երբ առջևի պլանում ծնրադրած առաքյալի մերկ ոտնաթաթերը 16-րդ դարի վերջին ֆետիշիզմի դրսևորում էին համարվում, «Աղոթող ձեռքերը» 20-րդ դարում ճանաչվել է Դյուրերի ամենահանրաճանաչ թեման։ Նկարիչը պահպանել է թերթերը և բազմիցս օգտագործել դրանք փոփոխված տարբերակով[5]։
Բնօրինակ տեքստ (գերմ.)
Die Sorgfalt, die Dürer auf diese Details verwandte, zahlte sich zumindest posthum aus. Während die nackten Füße des im Vordergrund knienden Apostels Ende des 16. Jahrhunderts einen wahren Fußfetischismus auslösten, avancierten die „Betenden Hände” im 20. Jahrhundert zu Dürers populärstem Motiv. Der Künstler verwahrte die Studienblätter und griff einige Motive in leicht abgewandelter Form mehrfach wieder auf. |
«Աղոթող ձեռքերը» Դյուրերի ամենից վերարտադրվող գործն է։ Նրա կրկնօրինակները նաև քանդակների տեսքով վաճառվում են եկեղեցական այլ խորհրդանիշերի հետ։ Նկարը տրվել է կոնֆիրմացիայի, նրանով նկարազարդվել են Աստվածաշնչի հրատարակությունները, վերատպվել է ցավակցական բացիկներին։ Եվրոպայում լայն տարածում ունեն «Աղոթող ձեռքերի» վերատպությունները, ԱՄՆ-ում` քանդակային տարբերակները։
Թղթերից մեկում աղոթող ձեռքերի հետ գտնվել է առաքյալի գլխի ուրվագիծը։ Ավելի ուշ, երբ թուղթը մասնատվել է, աղոթող ձեռքերի խորհրդանշանը նոր նշանակություն է ձեռք բերել` դառնալով կրոնական խորհրդանշան։
Այն փաստը, որ նկարում չի երևում, թե ում են պատկանում ձեռքերը, առաքյալի աղոթող ձեռքերին նոր նշանակություն են հաղորդել` դրանք վերագրելով Հայր Աստծուն[6]։
Բնօրինակ տեքստ (գերմ.)
Das Fehlen dessen, dem sie gehören, des naiv-gläubigen Jüngers, gab seine Hände für eine Umdeutung frei, in der sie eine Verehrung erfuhren, als seien sie die Gottvaters. |
Նկարի տարածուն վերատպությունները երբեմն նաև բողոքի ալիք են բարձրացրել։ Այսպես` 1970 թվականին գծանկարիչ Վերներ Յունգլինգը ստեղծել է «Կոնֆիրմացիային» շարքը` ներկայացնելով «Աղոթող ձեռքերը» գամասեղներով ու մանեկներով իրար միացված[7]։
Աղոթող ձեռքերի դրսևորումներ Դյուրերի ստեղծագործություններում
խմբագրել-
«Աղոթող Մարիամ», 1518, Բեռլինի պատկերասրահ, Բեռլին
-
«Հերարձակ աղջիկը», 1497, Շտեդելի գեղարվեստի ինստիտուտ, Ֆրանկֆուրտ
-
«Դրեզդենի խորան Սուրբ Սեբաստիան», 1496, Դրեզդենի պատկերասրահ, Դրեզդեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://fristartmuseum.org/exhibition/albrecht-durer-at-the-frist-art-museum/
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ «ALBERTINA - Renaissance und Manierismus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Unverfehrt G. Da Sah Ich Viel Köstliche Dinge: Albrecht Dürers Reise in Die Niederlande. — Göttingen: Vandenhoeck & Ruprecht, 2006.
- ↑ Grebe, 2006, s. 191
- ↑ Eberlein, 2003, s. 157
- ↑ «Exposition «Unter Druck — Sous (im)pression»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Bauer H. Dürers „Betende Hände“ // Das Münster. — 1972. — № 25.
- Eberlein J. K. Albrecht Dürer. — Reinbek: Rowohlt Taschenbuch Verlag, 2003. — ISBN 3-499-50598-3
- Grebe A. Albrecht Dürer:Künstler, Werk und Zeit. — WBG, Wissenschaftliche Buchgesellschaft, 2006. — S. 191.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղոթող ձեռքեր (կտավ)» հոդվածին։ |