Ահարոն Վանանդեցի
Ահարոն Վանանդեցի (անհայտ, Վանանդ - անհայտ), հայ գրող, պատմաբան[1]։ Վանանդեցու կենսագրության մասին ոչինչ հայտնի չէ։ Տվյալներ չկան ոչ նրա ինքնության, ոչ էլ ժամանակագրության վերաբերյալ։ Ավանդաբար համարվում է 9-րդ դարի[2][3] հեղինակ, սակայն ժամանակակից հետազոտողները Վանանդեցու աշխատանքը թվագրում են 10-րդ դարի[4][5] առաջին կեսին, կամ նույնիսկ 11-րդ դարին[6]։ Վանանդեցու միակ պահպանված պատմական աշխատանքն «Պատմութիւն սրբոյ նշանի Նունեի` Վրաց տան առաջնորդինն» է, որտեղ Ահարոնը իրեն անվանում է Ղևոնդի հետնորդ (5-րդ դար)՝ Վանանդի մարզի Իջևան գյուղից[1][4]։ «Սուրբ Նունեի խաչի պատմությունը» գրվել է սուրբ Շուշանիկի, սուրբ Նինայի, սուրբ Սահակի մասին գրված, ինչպես նաև՝ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի պատմական աշխատությունների և այլ հայ և վրացի պատմաբանների ինքնակենսագրական աշխատությունների հիման վրա[1][4][5][7]։
Ահարոն Վանանդեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Վանանդ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Л. Меликсет-Бек, «История Креста Нины» (К проблеме Моисея Хоренского) Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, Известия № 9, Ереван, 1941
- ↑ П. Антабян, О «Житии» Саака Партева и его авторе Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Историко-филологический журнал № 2, Ереван, 1968, стр. 129—146
- ↑ Г. П. Хомизури, Армянская Апостольская Церковь: святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры, Москва, 2002
- ↑ 4,0 4,1 4,2 Father Krikor Vardapet Maksoudian, The Passion of Saint Shushanik, New York, 1999
- ↑ 5,0 5,1 Мурадян П., Проблема «Совершенной истории» свв. Саhака и Месропа. Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, Историко-филологический журнал № 2, Ереван, 2005, стр. 154—165
- ↑ Stephen H. Rapp, Corpus scriptorum christianorum orientalium: Subsidia, Peeters Publishers, 2003, 522 pp
- ↑ Арцруни Саакян, От мифологии ладншафта к историграфии страны (по тексту об обращении Грузии), Армянский гуманитарный вестник 2/3-I, Ереван, 2009, стр. 117—123
Արտաքին հղումներ
խմբագրել- Первая часть «Истории Креста Нины» Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, на հայերեն՝ и ռուս.՝ , стр. 61—63
- «История святого Креста Нины, предводительницы Иверской страны»(անգլ.)