Ահարոնք, Ահրոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում, Սասունի արևմտյան մասում, բարձրաբերձ լեռների ստորոտին։

Գյուղ
Ահարոնք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԱհրանք
Բնակչություն400 մարդ (Գիրք։)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունահարոնքցի

XIX դարի 70-ականներին Ահարոնքն ուներ 180-200 տուն, XX դարի սկզբին 80 - 90 տուն հայ բնակիչ, իսկ 1909 թ.-ին մոտ 64 տուն՝ մոտ 400 հայ բնակչով։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և շերամապահությունն էր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ահարոնքի բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասն ապաստանել Արևելյան Հայաստանում։ Ահարոնքն ուներ Յոթ Մանուկ և Ս. Աստվածածին անուներով եկեղեցիներ։ Գյուղում կար մեկ վարժարան՝ 60–70 աշակերտով։ Ահարոնքում է ծնվել մեծ ֆիդայի Դժոխք Հրայրը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 237