Ահագգար
Ահագգար (արաբ․՝ جبال هقار), լեռնաշխարհ Սահարայում, գտնվում է Ալժիրի հարավում, Տամանրասետ քաղաքի հյուսիսում։ Լեռնաշղթայի բարձր կետը համարվում է Տահատ լեռը՝ 2918 մետր։ Այն հանդիսանում է նաև Ալժիրի բարձր կետը։
Ահագգար | |
---|---|
Տեսակ | լեռնազանգված, լեռնաշղթա, սարավանդ և մշակութային շրջան |
Երկիր | Ալժիր և Ֆրանսիա |
Վարչատարածք | Թամանրասեթ |
Ամենաբարձր կետ | Թահաթ |
ԲԾՄ | 2908 մետր և 2021 մետր |
Մակերես | 50 000 կմ² |
Կազմված է | Ahaggar Cultural Park? |
Ահագգարը կազմված է հրաբխային ապարներից։ Կլիման խիստ մայրցամաքային է, չոր և տաք ամռանը, ձմռանը ջերմաստիճանը հաճախ իջնում է՝ հասնելով զրոյի։ Տեղումները քիչ են։ Ամբողջ Սահարայում միայն Ահագգարում կա այնպիսի կլիմա, որն առաջացնում է հատուկ կիլմայական գոտի՝ կենդանիների և բույսերի տեսքով, այն բնորոշ չէ Սահարայի մնացած տարածքի համար։ Լեռներում գտնվում է Ահագգար ազգային պարկը։
Ահագգարի բնակչությունը կազմում են տուարեգները։ 1750 թվականից գոյություն է ունեցել Կել Ահագգար՝ տուարեգների պետությունը, որը դարձել է Ֆրանսիայի պրոտեկտորատը՝ 1903 թվականին, այնուհետև անցել է Ալժիրին՝ նրա անկախություն ստանալուց հետո, և պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ 1977 թվականին։
Ահագգարում տուարեգների համար քարոզ էր կարդում կաթոլիկ վանական Շառլ Էժեն դե Ֆուկոլը, որի համար դասվել է սրբերի շարքը։
Պատկերասրահ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահագգար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ |