Ակտեա (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակտեա (ֆր.՝ Acté), ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի վեպերից մեկը, որը գրվել է 1837 թվականին։ Ժամանակագրական կարգով այն կարծես շարունակում է «Իսահակ Լակեդեմ»-ը, չնայած գրվել է նրանից առաջ և ներկայացված է, որպես առանձին հրատարակություն։
Ակտեա ֆր.՝ Acté | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1837 |
Նկարագրում է | Կորինթ, Արկանսաս |
Նախորդ | Իսահակ Լակեդեմ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Calmann-Lévy? |
Հրատարակման տարեթիվ | 1839 |
Ժամանակաշրջանը և իրադարձությունների տեղը
խմբագրելՄ.թ.ա. 54-68 թվականներին քաղաք Կորինֆ հին հունական ժամանակաշրջանի։
Սյուժե
խմբագրելՎեպի հերոսուհին հույն Ակտեան է, ով սակայն փաստացի այնքան էլ ընդհանրություն չունի իր պատմական նախատիպի հետ։ Իրական Ակտեան, ում ծննդյան թվականը անհայտ է, եղել է Ներոնի առաջին սիրուհին, նախքան նրա գահընկալությունը։ Կայսրը սիրահարված էր նրան և անգամ պատրաստվում էր ամուսնանալ։ Ակտեայի սերը փոխադարձ էր և պահպանվում էր անգամ կայսրի մահից հետո։ Նա շատ երկար պահպանեց այն։ Ակտեայի բնավորության մասին շատ բան հայտնի չէ, նա փորձել է հեռու մնալ հասարակական գործերից, չնայած մասնակցել է որոշ ինտրիգային դավադրությունների։ Ըստ էության, վեպում կատարված բոլոր դեպքերը, որոնք առնչվում են Ակտեային (բայց ոչ Ներոնին), հորինված են Դյումայի կողմից։