Ակունք (Արագածոտնի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)
Ակունք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռավորությունը 53 կմ հյուսիս-արևմուտք: 2001 թվականին, գյուղի բնակչությունը 672 էր։ Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ակունք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ | ||
Գյուղապետ | Լյովա Մանուկյան | ||
Հիմնադրված է | 1829 թ. | ||
Մակերես | 19,07 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼601 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 2209 | ||
| |||
1941 թվականին գյուղը Գյոզլուից անվանափոխվել է Ակունքի։ Ընդգրկված էր եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնվել է 1829 թվականին։ Գյուղին հիմնական բնակությունը հաստատվել են հայեր որոնք գաղթել են Կարսից, Մուշից, Խոյից և Ալաշկերտից։ Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու և մտել է Երևանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ։ Վերանվանվել է Ակունք 1941 թ.-ից։ Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով և աչքերը իբրև առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը[2]։
1972 թ.-ից՝ մտել է Արագածի շրջանի մեջ։ Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաև կիկլոպյան բերդի ավերակներ և խաչքարեր, ունեցել է նաև Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի։
1829 -1832 թթ. այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից և Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերը։
Գյուղն ունի 238 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում և շրջափակված է հյուսիսից աղեղնաձև դեպի արևելք և դեպի արևմուտք ձգվող լեռնաբլուրներով։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։
Բնակչություն
խմբագրել1831 թ.-ին ունեցել է 64, 1873 թ.-ին՝ 526, 1916 թ.-ին՝ 1098, 1959 թ.-ին՝ 789, 1979 թ.-ին՝ 644 բնակիչ։ Համայնքի բնակչությունը կազմում է 653 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 51%, հետաշխատունակները՝ 10%։
Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 64 | 526 | 614 | 789 | 765 | 644 | 804[4] | 672[5] | 601[6] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 12» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 25-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 546
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակունք (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ |