Ալ-խալաաթ
Ալ-խալաաթ (արաբ․՝ الخلعة), կանաչ գույնի հագուստ, որը հագնում էին աբբասյան խալիֆն ու մամլուքյան սուլթանները ալ-իմամայի (կլոր‚ ոսկեգույն զարդանախշերով գլխի մետաքսյա փաթաթան) հետ միասին՝ համատեղելով կանաչը սևի և սպիտակի հետ։ Հետաքրքրականն այն է, որ մամլուք բահիրի սուլթաններին հաջորդած չերքեզ սուլթանների օրոք աբբասյան խալիֆաներին արգելված էր կրել վերոհիշյալ հագուստները։ Փոխարենը նրանք կրում էին ռազմական հագուստներ։
Աղբյուրներ
խմբագրելԻբն Թաղրի Բարդի, Ան-Նուջում, Կահիրե 1963 թ. հատ 5, էջ 133