Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա
Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա (իսպ.՝ Álvar Núñez Cabeza de Vaca, ոչ վաղ քան 1490 և ոչ ուշ քան 1507, Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1][2] - 1559[3][4][5], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[6][2] և Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի կոնկիստադոր, Նոր աշխարհի հոտազոտող, Պարագվայի նահանգապետ։
Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1490 և ոչ ուշ քան 1507 |
Ծննդավայր | Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1][2] |
Մահացել է | 1559[3][4][5] |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[6][2] կամ Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | Կոնկիստադոր, ճանապարհորդ հետազոտող, ռազմական գործիչ, գրող և պատմաբան |
Ծնողներ | հայր՝ Francisco de Vera e Hinojosa?, մայր՝ Teresa Cabeza de Vaca y de Zurita? |
Զբաղեցրած պաշտոններ | adelantado? |
Ստորագրություն | |
Álvar Núñez Cabeza de Vaca Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլվար Նունյես Կաբեսա դե Վական (Կաբեսա դե Վական տոհմանունը բառացի նշանակում է կովի գլուխ) ծնվել է Էստրեմադուրա նահանգում, ազնվականական ընտանիքում մոտավորապես 1490 թվականին։ Կաբեսա դե Վական դասական կրթություն է ստացել և անցել պետական ծառայության։ 22 տարեկան հասակում մասնակցել է Ռավեննայի ճակատամարտին (1512), որից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է Նեապոլի մոտակայքում գտնվող Գաետա քաղաքի ռազմական պարետի պաշտոնը[7]։ 1513 թվականին Կաբեսա դե Վական վերադարձել է Սևիլյա և ծառայության անցել Մեդինա Սիդոնիայի հեցոգի մոտ։ 1521 թվականին նորից հայտնվել է բանակում և աչքի ընկել Պամպլոնի ճակատամարտում։
Ռազմական փորձառությունը և վարչական գործի իմացությունը նրան թույլ են տվել դառնալ ալգվասիլ և դեպի Ֆլորիդա կազմակերպվող արշավի գանձապետ։ 1527 թվականի հունիսի 17-ին ջոկատը, որը բաղկացած էր հինգ նավերից և 600 մարդուց, նահանգապետ Պանֆիլո դե Նարվաեսի ղեկավարությամբ դուրս է եկել Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից։
Ձմռանը նավերը կայանել են Կուբայում և Ֆլորիդայի ափերին են մոտեցել միայն 1528 թվականի ապրիլի 12-ին։ Հնդկացիական տիմուկուա ցեղի ափամերձ բնակավայրի մոտակայքում նա հայտնաբերել է ոսկա զարդարանք, ինչից հետո ոսկի գտնելու գայթակղությամբ թողել է նավատորմը և ուղևորվել Ֆլորիդայի խորքերը` ոսկի փնտրելու. այստեղ շատ կոնկիստադորներ մահացել էին սովից, հիվանդություններից և հնդկացիների գրոհներից։
Ինքնաշեն նավակներով հասնելով Միսիսիպիի գետաբերան` իսպանացիների մեծամասնությունը, այդ թվում` Պանֆիլո դե Նարվաեսը, ուժեղ հոսանքից մղվում են բաց ծով։
1528 թվականի նոյեմբերի 6-ին 60 կոնկիստադորներ Կաբեսա դե Վակայի գլխավորությամբ նավաբեկության են ենթարկվում հնդկացիական դակոտ ցեղի կղզում[8]։ Հնդկացիները նորեկներին բարեկամաբար են վերաբերվում և օգնում, սակայն շուտով բոլորին ստրկացնում են։ Մինչև հաջորդ տարվա սկիզբ սովից ու հիվանդությունից իսպանացիների թիվը կրճատվում է մինչև 15 մարդու։
Մեկ տարի անց Կաբես դե Վական վաճառվում է չորուկո հնդկացիներին, որոնք ապրում էին մայրցամաքում։ Այստեղ նրան և մի քանի այլ իսպանացիների ստիպել են հասու լինել շամանության ու հեքիմության հիմունքներին։ Վեց տարվա ստրկությունից հետո իսպանացիներին հաջողվում է փախչել գերությունից։ Այդ ընթացքում Կաբես դե Վական սովորել էր հնդկացիական վեց լեզու և ստացել մեծ հեքիմի համբավ[9]։ Նա երկու համերկրացիների և սևամորթ ստրուկի առաջնորդում է դեպի ցամաքի խորքերը` ճանապարհին բուժելով հիվանդ ու վիրավոր հնդկացիներին։ Շուտով նրանց միանում են շատ երկրպագուներ, ովքեր կոնկիստադորին համարում էին «արևի որդի»։
Հյուսիսային Ամերիկայում ճանապարհորդությունը տևում է երկու տարի և ավարտվում 1536 թվականին։ Ոտքով քայլելով 2.000 լիգ` կոնկիստադորները հայտնվում են Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում` Նոր Գալիսիսայի տարածքում, որը պատկանում էր Նունիո դե Գուսմանին[10]։ Այնտեղից Կաբեսա դա Վական և նրա ուղեկիցները տեղափոխվում են Մեխիկո։
1537 թվականի օգոստոսի 9-ին կաբեսա դե Վական հասնում է Լիսաբոն և ցամաքով վերադառնում Էստրեմադուրա։
1539 թվականին հանձնարարություն է ստանում հետազոտել Լա Պլատա գետը։ 1541 թվականին գրավում են գուարանի հնդկացիների երկիրը և այն անվանում Վերա նահանգ։ Նունիես Կաբեսա դե Վական եղել է առաջին եվրոպացին, որ եղել է Իգուասու գետի վրա. նա համարվում է Իգուասու ջրվեժի բացահայտողը։ 1542 թվականին մտել է Ասունսիոն և չնայած իսպանացի կոնկիստադորների դիմադրությանը` իր ձեռքն է վերցրել իշխանությունը։
Երբ նա փորձել է տանող ցամաքային ճանապարհ գտնել, նրա զինվորները ապստամբել են և ընտրել այլ նահանգապետ։ Կաբեսա դե Վական ձերբակալվել և ուղարկվել է Իսպանիա, որտեղից արտաքսվել է Աֆրիկա։
Կաբեսա դե Վական իր դատավարության ընթացքում հրապարակել է «Ալվար Նունյես Կաբեսա դե Վակայի նավաբեկությունը» («Naufragios de Alvar Nuñez Cabeza de Vaca»)` իր գործողություններն արդարացնելու համար[11]։ Դրան նրա քարտուղարն ավելացրել է` «Commentarios de A. N. Adelantado y Gobernador de la provincia del Rio de la Plata» (Վալյադոլիդ, 1555)[12]։
Հետագայում արդարացվել է Կառլոս V կայսեր կողմից և վերադարձել հայրենիք` ստանալով պաշտոն Սևիլյայի գերագույն դատարանում[13]։ Մահացել է 1559 թվականին։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Հետազոտողի պատվին է անվանակոչվել Կաբեսա դե Վակա լիճը, որը ցամաքել է մ. թ ա. 50.000 տարի առաջ։ Լճի մեջ է երբեմն թափվել Ռիո Գրանդե գետը։
- Կաբեսա դե Վական եղել է առաջին եվրոպացիներից, ով տեսել է Իգուասու ջրվեժը։
- Կաբեսա դե Վական եղել է առաջին եվրոպացին, որ տեսել է բիզոնների։ Հետագայում նա բիզոններին նկարագրել էի իր «Նավաբեկություն» գրքում` նրանց անվանելով կով[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of Texas Online // Handbook of Texas — Texas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Shields E. T. Núñez Cabeza de Vaca, Alvar (1490-1559), soldier, explorer, and writer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.2000284
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 6,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ "Álvar Núñez Cabeza de Vaca," Encyclopedia of World Biography. 2nd ed. Vol. 3. Detroit: Gale, 2004. 197. Gale Virtual Reference Library. Web. 5 Dec. 2014.
- ↑ p. 128, Caminhos da Conquista: Formação do Espaço Brasileiro, Vallandro Keating and Ricardo Maranhão, ed. Terceiro Nome, São Paulo, 2008
- ↑ Кабеса-де-Вака, Альвар Нуньес Кораблекрушения. — М.: Мысль, 1975. С. 13.
- ↑ Chipman, Donald E. «Malhado Island». TSHA Handbook of Texas Online. Texas State Historical Association.
- ↑ The Account: Alvar Nunez Cabeza de Vaca's Relacion, title of 1993 English translation by Martin Favata and Jose Fernandez.
- ↑ Cabeza de Vaca, Prologue, La relación (1542). Note: The surname Cabeza de Vaca (meaning "cow head") was granted to his mother's family in the 13th century, when his ancestor Martín Alhaja aided a Christian army attacking Moors by leaving a cow's head and a pile of rocks to point out a small secret mountain pass for their use.
- ↑ Кабеса-де-Вака, Альвар Нуньес Кораблекрушения. — М.: Мысль, 1975. С. 15.
- ↑ Кабеса-де-Вака, Альвар Нуньес Кораблекрушения. — М.: Мысль, 1975. С. 122.
Ստեղծագործություններ
խմբագրել- Ալվար Նունիես Կաբեսա դե Վակա Նավաբեկություն = Naufragios de Álvar Núñez Cabeza de Vaca. — 1749.
- Աբել Պոսել, Ճանապարհորդի երկար մթնշաղը— М.: Иностранка: Б. С. Г.-Пресс, 2003.
Հրատարակումներ
խմբագրել- Ա. Ն. Կաբեսա դե Վակա, Նավաբեկություն / Իսպ. թարգման.` Յու. Վաննիկով — М.: Мысль, 1975. — 128 с.
Ֆիլմագրություն
խմբագրել- 1991 — Կաբեսա դե Վակա / Cabeza de Vaca]] (ԱՄՆ, Մեծ Բրիատանիա, Իսպանիա, Մեքսիկա), ռեժիսոր` Նիկոլաս Էչևերիա / Nicolás Echevarría.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ալվար Նունիես Կաբեսա դե Վակա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Álvar Núñez Cabeza de Vaca. NAUFRAGIOS.
- Ալվար Նունիես Կաբեսա դե Վակա «Նավաբեկություն» www.krelib.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա» հոդվածին։ |