Ալիբեյլի (Թովուզի շրջան)
Ալիբեյլի (ադրբ.՝ Əlibəyli), գյուղ Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Ալիբեյլի | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Թովուզի շրջան | |
Համայնք | Թովուզի շրջան | |
Բնակչություն | 2497 մարդ (2009) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ6026[1] | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 19-րդ դարավերջին՝ հայաթափ գյուղատեղիի տարածքում, երբ խաշնարած թյուրքերը նստակեցության են անցել[2]։
Ռուսական կայսրության տիրապետության ժամանակահատվածում Ալիբեգլի գյուղը վարչականորեն պատկանում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառին[3]։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Տավուշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք՝ Ախնջի գետի աջ ափին[2]։ Ծովի մակերևույթից 630-680 մետր բարձրության վրա է։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչությունը 2497 մարդ է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 301
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 81
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն