Ալեքսան Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսան Հակոբի Հակոբյան (հոկտեմբերի 11, 1955 կամ 1954[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2014)։ Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով եւ Մխիթար Գոշի մեդալով։
Ալեքսան Հակոբի Հակոբյան | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 11, 1955 (69 տարեկան) կամ 1954[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել- 1973 - 1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում ։
- 1972 - 1973 թվականներին եղել է «Հայգորգ« ընկերության բանվոր։
- 1978 - 1981 թվականներին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։
- 1981 - 1990 թվականներին ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Ղարաբաղ կոմիտեի անդամ[2]։
- 1988 թ.-ի դեկտեմբերից մինչև 1989 թ.-ի ապրիլը կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է։
- 1990 - 1991 թվականներին եղել է ՀԽՍՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների կոմիտեի նախագահ։
- 1991 - 1995 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, «ՀՀՇ» անդամ։
- 1995 - 1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավո, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» խմբակցության անդամ։
- 1999 - 2003 թվականներին կրկին եղել է պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական։
- 1993-2004 թվականներին եղել է Քաշաթաղի շրջանի ղեկավար[3]։
- 2005 - 2023 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ «[Շարժում 1988/25]. Ալեքսան Հակոբյան` «Ղարաբաղ» կոմիտեն երեք մեծ ուժերի միացման արդյունք էր». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Քաշաթաղը նման է պիրկ մարմնով տղամարդուն, որին եթե լավ կերակրես, կդառնա մկանուտ տղամարդ. Ալեքսան Հակոբյան». artsakhpress.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն(հայ.)