Ալեքսանդր Արորդի Վարպետյան (ֆր.՝ Alexandre (Arordi) Varbedian, ծնվ. հունիսի 11, 1943 Մարսել, Ֆրանսիա), ֆրանսահայ հայագետ, ազգագրագետ, էաբան և գոյաբան։

Ալեքսանդր Վարպետյան
Alexander Varbedian
Ծնվել էհունիսի 11, 1943(1943-06-11) (81 տարեկան)
Մարսել
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունազգագրագետ
Գործունեության ոլորտազգագրություն
Ալմա մատերՀԱՊՀ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն

Վարպետյանը ծնվել է ընտանիքում, որի արմատները Խոյ և Սասուն-Բիթլիս մարզերից են և 1948 թվականին Մարսելից գաղթել են Հայաստան։

1968 թվականին նա ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը և 1970 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի դերասանական բաժինը։ 1975 թվականին Մարսել վերադառնալուց հետո նա շարունակում է իր մասնագիտական գործունեությունը որպես ճարտարապետ, ազգագրագետ պրոդյուսեր, գրող, հրապարակախոս, հիմնականում հայագետ, ազգագրագետ և էաբան։

Նշված բնագավառներում Վարպետյանը արժանացել է ազգային և միջազգային մրցանակների։ 2002 թվականին արտաքսվել է Հայաստանից, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։

Ալեքսանդր Վարպետյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է.

  • Արփիական - 1985
  • Ովքե՞ր են ի վերջո արիացիները - 1988
  • Ոգեկոչ - 1991
  • Ինքնություն - 1993
  • Էություն - 1995
  • Արիականք - 1997
  • Ծննդոց Այա - 2000
  • Էականք_ 2002
  • Ազգային Խաչբառ, կամ ու՞մ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը - 2003
  • Ինչություն - 2004
  • Աստ հանգչի Ալեքսանդր Արորդի Վարպետյանի... Տապանաքարը 2005
  • Գիրն Զէ անուն այ - Հայտնություն - 2006
  • Դելփյան E'I առեղծվածի տարրալուծում (մաս I) - 2011
  • Այն ինչ չգիտեր Պլատոնը (մաս II) - 2013
  • Ազգային խաչքար կամ հոկտեմբեր 27-ի առեղծվածը - 2013
  • Եվ ճանաչիր զԲանս... - 2015