Ալեքսանդր Աբրահամյան (հրամանատար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Աբրահամյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Աբրահամի Աբրահամյան (օգոստոսի 26, 1976, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2008), Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար։
Ալեքսանդր Աբրահամյան | |
---|---|
օգոստոսի 26, 1976 - ապրիլի 3, 2008 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին Ստեփանակերտ քաղաքում։ Գերազանց գնահատականներով ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել ԱրՊՀ-ի Ժողտնտեսության ֆակուլտետում[1]։
1994 թվականի ապրիլի 1-ին զորակոչվել և ծառայել է հրետանային ուսումնական կենտրոնում՝ որպես կուրսանտ։ Ավարտելուց հետո՝ 1994 թվականի օգոստոսի 1-ին շնորհվել է լեյտենանտի կոչում և նշանակվել նույն զորամասում՝ որպես դասախոս։ 2001 թվականին Ոսկե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմահրետանային համալսարանը։ Թիվ 39138 զորամասում ծառայել է 2001 թվականից, սկզբում որպես փոխհրամանատար, իսկ 2005 թվականից՝ զորամասի հրամանատար[1]։
Նվիրված, անբասիր ծառայության համար արժանացել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» (1-ին և 2-րդ աստիճան), «Մարշալ Բաղրամյան», և «Դրաստամատ Կանայան» մեդալների։ Մահացել է 2008 թվականին ապրիլի 3-ին, ծառայության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Ալեքսանդր Աբրահամյանը արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.