Ալբերտ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Մուկուչի Մխիթարյան (1954, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ֆրանսիայում բնակվող հայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ։
Ալբերտ Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | 1954 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ֆրանսիա |
Կրթություն | ՀԱՊՀ (1981) |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ |
Albert Mkhitarian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Մխիթարյանը ծնվել է 1954 թվականին Գյումրիում։ Սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Ճարտարապետությանը զուգահեռ զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ։ 1998 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Ապրում և ստեղծագործում է Նիս քաղաքում[1]։
Ստեղծագործություններ
խմբագրել1999 թվականին Նիսի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է Նիսի հայկական եկեղեցու բակում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով Ալբերտն ստեղծել է հարթաքանդակ (330×220 սմ) Նիսի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար[2]։ 2002 թվականին Կաննում ստեղծել է մոնումենտալ հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության[3][4] և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։
Ցուցահանդեսներ
խմբագրելՑուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Իրանում և ԱՄՆ-ում։ 2017 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին առաջին անգամ անհատական ցուցահանդես է ունեցել հայրենի քաղաքում՝ Գյումրիի Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում «Իմ կարոտը Գյումրիին» խորագրով։ Բազմաժանր ցուցահանդեսում Մխիթարյանը ներկայացրել է 20 քանդակ և 30 նկար[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Խաչքար Նիսի հայկական եկեղեցու բակում
-
Նիսի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի հարթաքանդակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Livre - Catalogue d'expositions». albert-mkhitarian-art.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Ալբերտ Մխիթարյանի ցուցահանդեսը Երեւանում. Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքին նրա հարթաքանդակն է». Հայաստանի Հանրային Ռադիո. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Կաննում բացվել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան
- ↑ Armenia Place in Cannes, France
- ↑ «Նկարի ու քանդակի սիմֆոնիա». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Catalogue d'expositions Արխիվացված 2019-01-01 Wayback Machine d'Albert Mkhitarian 978-99941-0-728-5
- Ֆրանսաբնակ հայազգի արվեստագետը Գյումրիում էր