Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշան (այլ կիրառումներ)

Ալաշանի լեռնաշղթա (Խելանշան, Ցզյալանշան), լեռնաշղթա Չինաստանում, Գանսու նահանգում։ Ձգվում է Հուանհե գետի ափով՝ նրա հովիտն անջատելով Ալաշան անապատից։ Երկարությունը 270 կմ է, բարձրությունը՝ մինչև 2855 մ (այլ տվյալներով 3600 մ)։ Մակերևույթը մասնատված է, կատարը՝ սրածայր։ Բուսականությունը ստորին գոտում անապատային է, ավելի բարձր անտառներ են և մարգագետիններ։

Ալաշանի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա և արգելոց
Երկիր Չինաստան
ՎարչատարածքAlxa Left Banner?
Երկարություն200 կմ
Լայնություն50 կմ
ԲԾՄ3556 մետր
Մակերես67 710,6 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաշանի լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 137