Ազգերի համագործակցություն

Ազգերի համագործակցություն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրության քայքայման հետևանքով նախկինում նրա կազմի մեջ մտնող երկրներից և տերիտորիաներից ստեղծված միջկառավարական կազմակերպություն։ Օգտագործվում է նաև «Ազգերի համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth of Nations) կամ ուղղակի «Համագործակցություն» (անգլ.՝ Commonwealth) ձևով։ Ազգերի համագործակցություն կամ պարզապես Համագործակցություն[1], 54 անդամ պետություն ունեցող միջկառավարական կազմակերպություն է․ այդ անդամները հիմնականում Բրիտանական կայսրության նախկին տարածքներում ձևավորված պետություններն են[2]։ Ազգերի բրիտանական համագործակցության անդամ են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հնդկաստանը, Պակիստանը, Մալայզիայի Ֆեդերացիան, Ցեյլոնը, Գանան, Նիգերիան, Կիպրոսը, Սիերա Լեոնեն, Տանզանիան, Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն, Ուգանդան, Քենիան, Զամբիան, Մալավին, Մալթան, Գայանան, Գամբիան, Բոտսվանան, Բարբադոսը, Լեսոթոն, Սինգապուրը, որոնք անկախ պետություններ են և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։ Կազմակերպության հիմնական ինստիտուտներն են Համագործակցության քարտուղարությունը, որի գործունեությունը կենտրոնացած է միջկառավարական ոլորտների վրա, և Համագործակցության հիմնադրամը, որի գործունեությունը կենտրոնացած է անդամ երկրների միջև ոչ կառավարական կապերի ամրապնդման վրա[3]։

Ազգերի համագործակցություն
Изображение логотипа

Ազգերի համագործակցության անդամ պետություններ
Տեսակմիջկառավարական կազմակերպություն և commonwealth?
Հիմնադրված1926 թվականի նոյեմբերի 19
Գլխադասային գրասենյակՄալբորո հաուս
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Գլխավոր քարտուղարՊատրիսիա Սքոթլենդ
ՂեկավարԿառլ III
Կայքthecommonwealth.org(անգլ.)

Համագործակցությունը ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին Բրիտանական կայսրության ապագաղութացման հետ համատեղ, ինչը այդ կայսրության տարածքների ինքնակառավարման մեծացման արդյունքն էր։ Այն ի սկզբանե 1926 թվականի Կայսերական կոնֆերանսի ժամանակ Բալֆուրի հռչակագրով ստեղծվել էր որպես Ազգերի բրիտանական համագործակցություն[4] և պաշտոնականացվել Միացյալ թագավորության կողմից 1931 թվականի Վեստմիստերյան ստատուտով։ Ներկայիս Ազգերի համագործակցությունը պաշտոնապես հիմնադրվել է 1949 թվականին Լոնդոնյան հռչակագրով, որը արդիականացրեց հասարակությանը և հաստատեց, որ անդամ երկրները ազատ և հավասար են[5]։ Այս երեք ասոցացիաների խորհրդանիշը թագուհի Եղիսաբեթ II է, ով ղեկավարում է Համագործակցությունը։ Թագուհին 16 անդամ երկրների ղեկավարն է, որոնք հայտնի են համագործակցության թագավորություններ անվամբ․ 32 անդամները հանրապետություններ են, իսկ մնացած 5-ը ունեն այլ միապետեր։

Անդամ պետությունները միմյանց առջև օրինական պարտավորություններ չունեն։ Փոխարենը նրանց միավորում է լեզուն, պատմությունը, մշակույթը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի ուժի մասին ունեցած ընդհանուր արժեքները[3]։ Այս արժեքները ամրագրված են Համագործակցության կանոնադրության մեջ[6] և բարձրաձայնվում են 4 տարին մեկ գումարվող Համագործակցության խաղերի ժամանակ։

Համագործակցության երկրները զբաղեցնում են ավելի քան 29,958,050 կմ2 (11,566,870 sq mi), որը աշխարհի ցամաքային տարածքի 20% է կազմում։ Համագործակցությունը ներառում է բնակեցված բոլոր 6 մայրցամաքները։

Պատմություն

խմբագրել

Հասկացության ծագում և տերմինի ստեղծում

խմբագրել
 
5 անդամ երկրների վարչապետները 1944 թվականի Համագործակցության վարչապետների կոնֆերանսի ժամանակ։ Ձախից աջ՝ Մակքենզի Քինգ (Կանադա), Ջեն Սմութս (ՀԱՀ), Վինստոն Չերչիլ (Միացյալ թագավորություն), Պիտեր Ֆրազեր (Նոր Զելանդիա), Ջոն Կուրտին (Ավստրալիա)։

Եղիսաբեթ II թագուհին 1959 թվականին Կանադայի դոմինիոն կարգավիճակի տրամադրման օրը արված ուղերձում ընդգծեց, որ 1867 թվականի հուլիսի 1-ի Կանադայի կոնֆեդերացիան Բրիտանական կայսրության կազմում առաջին անկախ երկրի ծնունդն էր։ Թագուհին հայտարարեց․ «Այսպիսով դա նաև մատնանշում է անկախ երկրների ազատ ասոցացման սկիզբը, որը հայտնի է որպես Ազգերի համագործակցություն»[7]։ 1884 թվականին Ավստրալիա այցելության ժամանակ Լորդ Ռոսբերին փոփոխվող Բրիտանական կայսրությունը, որի որոշ գաղութներ դարձել էին ավելի անկախ, բնորոշել էր որպես «Ազգերի համագործակցություն»[8]։ Բրիտանիայի և գաղութների վարչապետների հանդիպումները 1887 թվականից ի վեր դարձան պարբերական, ինչը հանգեցրեց 1911 թվականին Կայսերական կոնֆերանսի ստեղծմանը[9]։

Համագործակցությունը ստեղծվեց կայսերական կոնֆերանսների հիման վրա։ 1917 թվականին Ջեն Սմութսի կողմից արվեց հատուկ առաջարկ այն ժամանակ, երբ նա ստեղծեց «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը և 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսում, որում ներկայացված էին դոմինիոնների, ինչպես նաև Բրիտանիայի պատվիրակները, կանխատեսեց ապագայում սահմանադրական հարաբերություններ և դրանցում հիմնարար ճշգրտումներ[10][11]։ Տերմինն առաջին անգամ կայսերական կանոնադրական ճանաչում ստացավ 1921 թվականի Անգլո֊իռլանդական պայմանագրում, երբ Ազգերի բրիտանական համագործակցու��յուն տերմինը փոխարինեց Բրիտանական կայսրություն տերմինին երդման ձևակերպման մեջ, որը տալիս են Իռլանդական ազատ պետության խորհրդարանի անդամները[12]։

Համագործակցության պաշտոնականացում

խմբագրել

1926 թվականի Կայսերական կոնֆերանսի ժամանակ ընդունված Բալֆուրի հռչակագրում Բրիտանիան և իր դոմինիոնները համաձայնվում են, որ իրենք ունեն նույն կարգավիճակը, իրենց արտաքին կամ ներքին հարցերում ոչ մեկը մյուսի ենթակայության տակ չի գտնվում, չնայած դրան՝ նրանց միավորում է հավատարմությունը թագին, և նրանք լիարժեքորեն համարվում են Ազգերի բրիտանական համագործակցության անդամներ։ «Համագործակցություն» տերմինը պաշտոնապես ընտրվեց այս հասարակությանը բնորոշելու համար[13]։

Հարաբերությունների այս ասպեկտները պաշտոնականացվեցին 1931 թվականի Վեստմիստերյան ստատուտով, որը Կանադայի կողմից վավերացման կարիք չուներ, իսկ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Նյուֆաունդլենդը պետք է վավերացնեին ստատուտը, որ այն ուժի մեջ մտներ։ Նյուֆաունդլենդը այդպես էլ չվավերացրեց, քանի որ 1934 թվականի փետրվարի 16-ին խորհրդարանի համաձայնությամբ Նյուֆաունդլենդի կառավարությունը կամավոր հրաժարվեց դրանից և կառավարությունը վերադարձավ Լոնդոնի կողմից ուղղակի վերահսկման։ Ավելի ուշ՝ 1949 թվականին, Նյուֆաունդլենդը միացավ Կանադային որպես նրա 10-րդ նահանգ[14]։ Ավստրալիան և Նոր Զելանդիան վավերացրեցին ստատուտը համապատասխանաբար 1942 և 1947 թվականներին[15][16]։

Չնայած որ ՀԱՀ այն դոմինիոնների թվում չէր, որոնք պետք է վավերացնեին Վեստմիստերյան ստատուտը, 2 օրենքներ՝ 1934 թվականի Միացման ակտի կարգավիճակը և 1934 թվականի Արքայական գործադիր գործառույթների և կնիքների ակտը, ընդունվեցին հաստատելու համար ՀԱՀ ինքնիշխան պետության կարգավիճակը[17]։

Ապագաղութացում և ինքնակառավարում

խմբագրել

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին Բրիտանական կայսրությունը աստիճանաբար քանդվում էր։ Նրա բաղադրիչների մեծ մասը դարձել էին անկախ պետություններ՝ Համագործակցության թագավորություններ կամ հանրապետություններ և Համագործակցության անդամներ։ Մնացածը 14 գերազանցապես ինքնակառավարվող Բրիտանական անդրծովյա տարածքներ էին, որոնք պահպանում էին քաղաքական կապերը Միացյալ թագավորության հետ։ 1949 թվականի ապրիլին Լոնդոնյան հռչակագրից հետո «Բրիտանական» բառը համագործակցության վերնագրից հանվեց, որպեսզի ցույց դա այդ կազմակերպության փոփոխվող բնույթը[18]։

Բուրման (որը հայտնի է նաև Մյանմա անվամբ (1948 թվական)) և Ադենը (1967 թվական) միակ պետություններն էին, որոնք դեռ Բրիտանական գաղութներ էին հանդիսանում պատերազմի տարիներին և չէին միացել Համագործակցությանը։ Նախկին բրիտանական պրոտեկտորատներից և մանդատներից Համագործակցության անդամ չեն դարձել Եգիպտոսը (անկախացել է 1922 թվականին), Իրաքը (1932 թվականին), Տրանսհորդանանը (1946 թվականին), Բրիտանական Պաղեստինը (որի մի մասը Իսրայել պետություն է դարձել 1948 թվականին), Սուդանը (անկախացել է 1956 թվականին), Բրիտանական Սոմալիլենդը (որը միավորվել է նախկին Իտալական Սոմալիլենդի հետ 1960 թվականին և ձևավորվել է Սոմալի հանրապետությունը), Քուվեյթը (անկախացել է 1961 թվականին), Բահրեյնը (1971 թվականին), Օմանը (1971 թվականին), Քաթարը (1971 թվականին) և Միացյալ Արաբական Էմիրությունները (1971 թվականին)[19]։

Նվազող դերը

խմբագրել

Հետպատերազմյան Համագործակցությունը ձեռք բերեց նոր առաքելություն 1953 թվականին թագուհի Եղիսաբեթի Սուրբ ծննդյան ճառով, որտեղ նա բնորոշում էր Համագործակցությունը որպես բոլորովին նոր հայեցակարգ, որը կառուցված է մարդկային հոգու բարձրագույն արժեքների հիման վրա․ դրանք են՝ ընկերություն, հավատարմություն և ազատության և խաղաղության ցանկություն[20]։ Հույս ունեին հաջողության հասնել այնպիսի ձեռքբերումների միջոցով, ինչպիսին է 1953 թվականին Էվերեստի գագաթը բարձրանալը, 1954 թվականին մեկ մղոնը 4 րոպեում ռեկորդի գերազանցումը և 1966 թվականին շուրջերկրյա ճանապարհորդության իրականացումը[21]։ Այնուամենայնիվ 1956 թվականին Սուեզի ճգնաժամը Բրիտանիային և ընդհանուր Համագործակցությանը մեծ բարոյական վնաս հասցրեց։ Եթե ավելի լայն դիտարկենք, ապա Բրիտանական կայսրության կենտրոնական դերի թուլացում նկատվեց․ կայսրության պաշտպանություն։ Այդ դերը այլևս ռազմապես կամ ֆինանսապես իրագործելի չէր, ինչը ակնհայտ և ցավագին կերպով ցուցադրվեց 1947 թվականին Հունաստանից բրիտանացիների դուրսբերմամբ։ Բրիտանիան ներկայումս պարզապես ՆԱՏՕ֊ի ռազմական դաշինքի մի մասն է կազմում, որում Համագործակցությունը որևէ դեր չունի (բացառություն է կազմում Կանադան)։ 1955 թվականի ԱՆԶՈՒՍ֊ի պայմանագիրը միավորեց Ավստրալիային, Նոր Զելանդիային և ԱՄՆ֊ին պաշտպանական դաշինքի մեջ․ այստեղ ներգրավված չէին Բրիտանիան և Համագործակցությունը։ Կայսրության երկրորդ կարևորագույն գործառույթի շնորհիվ Լոնդոնը դարձավ համակարգի ֆինանսական կենտրոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական գանձարանը այնքան դատարկ էր, որ չէր կարողանա անկախ գործել ԱՄՆ֊ից։ Պաշտպանական և ֆինանսական դերի կորուստը ընդգծում էին 20-րդ դարի սկզբին Ջոզեֆ Չամբերլեյնի համաշխարհային կայսրության տեսլականը, որը կարող է համատեղել կայսերական նախապատվությունը, փոխադարձ պաշտպանությունը և սոցիալական աճը։ Ավելին, Բրիտանիայի կոսմոպոլիտան դերը համաշխարհային հարցերում սահմանափակվում է այն բանից հետո, երբ Բրիտանիան կորցնում է Հնդկաստանն ու Սինգապուրը[22]։ Բրիտանական էլիտան սկզբում հույս ուներ, որ Համագործակցության միջոցով կպահպանի կայսրության ազդեցությունը, սակայն հետո արդեն, ինչպես պնդում է Կրիշնան Սրինիվասան, այդ խանդավառությունը մարեց։ Ոգևորությունը նվազեց, քանի որ Բրիտանական քաղաքականությունը Համագործակցության հանդիպումների ժամանակ քննադատության էր ենթարկվում։ Հասարակական կարծիքը ևս մտահոգիչ էր դարձել ոչ սպիտակ անդամ երկրներից ներգաղթի հսկայական մասշտաբների պատճառով[23]։

Հանրապետություններ

խմբագրել

1949 թվականի ապրիլի 18-ին Իռլանդիան 1948 թվականի Իռլադիայի հանրապետության ակտով պաշտոնապես դարձավ հանրապետություն։ Այս քայլը ինքնաբերաբար հանգեցրեց Իռլանդիայի՝ Համագործակցության կազմից դուրս գալուն։ Մինչ Իռլանդիան 1930-ական թվականներից ակտիվորեն չէր մասնակցում Համագործակցության գործունեությանը և գոհ էր, որ դուրս է գալու Համագործակցությունից, մյուս դոմինիոնները ցանկանում էին դառնալ հանրապետություն առանց կորցնելու կապերը Համագործակցության հետ։ Այս խնդիրը լուծվեց 1949 թվականի ապրիլին Համագործակցության վարչապետների լոնդոնյան հանդիպման ժամանակ։ Լոնդոնյան հռչակագրով Հնդկաստանը համաձայնում էր, որ երբ ինքը 1950 թվականին դառնա հանրապետություն, կընդունի Բրիտանական միապետին որպես անկախ անդամ երկրների ազատ ասոցացիայի խորհրդանիշ և Համագործակցության ղեկավար։ Սա լսելով թագավոր Ջորջ VI֊ը ասել է հնդիկ քաղաքագետ Կրիշնա Մենոնին․ «Այսպիսով ես դարձել եմ այդպիսին»[24]։ Համագործակցության մնացած անդամները ճանաչում են Հնդկաստանի հետագա անդամակցությունը ասոցացիային։ Պակիստանի պահանջով Հնդկաստանին չվերաբերվեցին որպես հատուկ դեպքի, քանի որ ենթադրում էին, որ մյուս երկրներն էլ կցուցաբերեն նույն վերաբերմունքը։

Լոնդոնի հռչակագիրը երբեմն դիտարկվում է որպես ժամանակակից Համագործակցության սկիզբ։ Հնդկաստանի նախագահից հետո այլ երկրներ նույնպես հանրապետություններ կամ իրենց միապետի գլխավորությամբ սահմանադրական միապետություններ դարձան, մինչդեռ որոշ երկրների համար միապետը շարունակում էր Բրիտանիայի միապետը մնալ, բայց նրանց միապետությունները այլ կերպ էին զարգանում և շուտով ամբողջությամբ անկախացան Բրիտանիայից։

Նոր համագործակցություն

խմբագրել

Միջպատերազմյան ժամանակահատվածի կանխատեսում անողները, որոնց թվում էր Լորդ Դեյվիսը, ով կարևոր դերակատարում էր ունեցել Ազգերի Լիգայի ստեղծման գործում Միացյալ թագավորությունում, 1932 թվականին հիմնեց Նոր Համագործակցության հասարակություն, որի բրիտանական կողմից Ուինստոն Չերչիլը ընտրվեց նախագահ[25]։ Այս նոր հասարակությունը նպատակ ուներ ստեղծել նոր օդային ուժեր, որոնք կլինեին Ազգերի լիգայի զենքը, հնարավորություն կտային պետություններին զինաթափվել և կպահպանեին խաղաղությունը։

«Նոր համագործակցություն» տերմինը օգտագործվում էր Միացյալ թագավորությունում (հատկապես 1960֊ական և 1970-ական թվականներին), երբ խոսքը ապագաղութացված երկրների մասին էր, որոնք մեծ մասամբ ոչ սպիտակ և զարգացող էին։ Այն հաճախ էր օգտագործվում այս երկներում ներգաղթի մասին խոսելիս[26]։ Բրիտանիան և 1945 թվականից առաջ գոյություն ունեցող դոմինիոնները ոչ պաշտոնապես հայտնի դարձան որպես Հին Համագործակցություն, կամ ավելի սուր արտահայտվելու համար Սպիտակ Համագործակցություն[27]։

Ծրագիր G և Եվրոպայի միանալու հրավեր

խմբագրել

Այն ժամանակ, երբ Գերմանիան և Ֆրանսիան Բելգիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի և Հոլանդիայի հետ միաժամանակ նախագծում էին ներկայիս Եվրոպական միության ստեղծումը, և նորանկախ Աֆրիկյան երկրները միանում էին Համագործակցությանը, նոր գաղափարներ էին առաջ քաշվում, որոնցով նպատակ էր դրվում թույլ չտալ Բրիտանիային հայտնվել տնտեսական մեկուսացման մեջ։ Բրիտանիայի առևտուրը Համագործակցության երկրների հետ 4 անգամ ավելի շատ էր, քան առևտուրը Եվրոպայի հետ։ Էնթոնի Էդենի գլխավորությամբ բրիտանական կառավարությունը 1956 և 1957 թվականներին մշակեց Ջի (G) ծրագիրը, որով ստեղծվելու էր Եվրոպական ազատ առևտրի գոտի և միաժամանակ պահպանվելու էր Համագործակցության գերակա կարգավիճակը[28][29][30]։ Բրիտանիան նախատեսում էր Համագործակցության մեջ ներառել նաև սկանդինավյան երկրներին և մի շարք եվրոպական երկրների, որով կստեղծվեր մեծ տնտեսական ընդհանուր շուկա։ 1956 թվականի հոկտեմբերին Էդենը և Ֆրանսիայի վարչապետ Մոլետը քննարկում էին Ֆրանսիայի հնարավոր միացումը Համագործակցությանը[31]։ Այդ քննարկումներն ու առաջարկները ձախողվեցին[32]։

Կառուցվածք

խմբագրել
 
Թագուհի Եղիսաբեթ II (Համագործակցության ղեկավարը)

Համագործակցության ղեկավար

խմբագրել

Լոնդոնի հռչակագրի բանաձևով թագուհի Եղիսաբեթ II֊ը Համագործակցության ղեկավարն է․ սա մի տիտղոս է, որը օրենքով հանդիսանում է Եղիսաբեթի արքայական տիտղոսների մի մասը Համագործակցության թագավորություններից յուրաքանչյուրում[33]․ դրանք Համագործակցության այն 16 անդամներն են, որոնք թագուհուն համարում են իրենց միապետը։ Այնուամենայնիվ, երբ միապետը մահանում է, թագի ժառանգը ինքնաբերաբար չի դառնում Համագործակցության ղեկավարը[34]։ Այդ պաշտոնը խորհրդանշական է, այն ցույց է տալիս անկախ երկրների ազատ ասոցացիան[33], որոնց մեծամասնությունը (31) հանրապետություններ են, իսկ 5-ը ունեն միապետեր, որոնք տարբեր թագավորական տների ներկայացուցիչ են՝ Բրունեյ, Լեսոթո, Մալայզիա, Սվազիլենդ, Տոնգա։

Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպում

խմբագրել

Կազմակերպության գլխավոր որոշումեր ընդունող ֆորումը տարին մեկ գումարվող Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումներն են, որտեղ կառավարության ղեկավարները, որոնց թվում են վարչապետները և նախագահները, մի քանի օրվա հավաք են ունենում, որի ընթացքում քննարկում են փոխադարձ շահերին առնչվող հարցեր։ Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումը հանդիսանում է Համագործակցության վարչապետների հանդիպումների, ինչպես նաև ավելի վաղ գոյություն ունեցող կայսերական կոնֆերանսների և գաղութային կոնֆերանսների իրավահաջորդը (1887 թվական)։ Տեղի են ունենում նաև ֆինանսների նախարարների, արդարադատության նախարարների, առողջապահության նախարարների պարբերական հանդիպումներ։ Պարտապան երկրներին, իսկ դրանցից առաջ հատուկ անդամներին չէր թույլատրվում ուղարկել իրենց ներկայացուցիչներին նախարարների կամ կառավարության ղեկավարների հանդիպումներին[33]։

Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումը հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարին անվանում են Համագործակցության գործող ղեկավար և այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև հաջորդ Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպումը[35]։ 2018 թվականի ապրիլի 18-ից 20-ը Լոնդոնում (Միացյալ թագավորություն) անցկացված վերջին հանդիպումից հետո Միացյալ թագավորության վարչապետ Թերեզա Մեյը դարձավ Համագործակցության գործող ղեկավար և կշարունակի մնալ այդ պաշտոնում մինչև հաջորդ հանդիպումը, որը նախատեսված է անկացնել Ռուանդայում 2020 թվականին։

Համագործակցության քարտուղարություն

խմբագրել

1965 թվականին ստեղծված Համագործակցության քարտուղարությունը Համագործակցության գլխավոր միջկառավարական գործակալությունն է, որը խթանում է անդամ կառավարությունների և երկրների միջև խորհրդատվությունը և համագործակցությունը։ Այս մարմինը հաշվետու է անդամ պետություններին հավաքական կերպով։ Ազգերի համագործակցությունը ներկայացված է ՄԱԿ֊ի Գլխավոր Ասամբլեայում քարտուղարության միջոցով դիտորդի կարգավիճակով։ Քարտուղարությունը կազմակերպում է Համագործակցության գագաթաժողովները, նախարարների հանդիպումները, խորհրդակցական հանդիպումները և տեխնիկական քննարկումները։ Այն աջակցում է քաղաքական զարգացումներին և տրամադրում է քաղաքական խորհրդատվություն, ինչպես նաև հեշտացնում է անդամ կառավարությունների միջև բազմակողմ հաղորդակցությունը։ Այն տեխնիկական աջակցություն է տրամադրում նաև պետությունների կառավարություններին, որպեսզի նրանք օգնեն իրենց երկրների սոցիալական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստում է Համագործակցության հիմնական քաղաքական արժեքների պահպանմանը[36]։

Քարտուղարությունը ղեկավարում է Քարտուղարության գլխավոր քարտուղարը, ով ընտրվում է Համագործակցության կառավարությունների ղեկավարների կողմից ոչ ավել քան 2 անգամ 4 տարի ժամկետով։ Գլխավոր քարտուղարը և քարտուղարի 2 գլխավոր օգնականները ուղղորդում են քարտուղարության ստորաբաժանումների աշխատանքը։ Ներկայիս քարտուղարը Պատրիսիա Սքոթլանդն է Շոտլանդական Ասթհալի բարոնուհին Դոմինիկայից, ով պաշտոնը ստանձնել է 2016 թվականի ապրիլի 1-ին։ Առաջին գլխավոր քարտուղարը Կանադայից Առնոլդ Սմիթն էր (1965–75), ում հաջորդեց Գայանայից Ռամֆալը (1975–90), այնուհետև Նիգերիայից Էմեկա Անյաոկուն (1990–99), իսկ դրանից հետո Նոր Զելանդիայից Դոն Մակկիննոնը (2000–2008)[36]։

Համագործակցության քաղաքացիություն և բարձրաստիճան պաշտոնյաներ

խմբագրել

Որպես իրենց ընդհանուր արժեքների և ժառանգության ճանաչում Համագործակցության երկրները չեն համարվում օտար մեկը մյուսի համար[37][38][39], չնայած որ այս հայեցակարգի տեխնիկական ընկալումը տարբեր երկրներում տարբեր է։ Օրինակ Ավստրալիայում որոշակի սահմանադրական և օրինական դրույթների միջև խտրականությունից խուսափելու համար Համագործակցության և օտար երկրների միջև ոչ մի տարբերություն չի դրվում․ Սյուն ընդդեմ Հիլլի դատական գործում Համագործակցության այլ երկրները հիշատակվում էին որպես օտար պետություններ։ Նույնը Նոլանն ընդդեմ Ներգաղթի և էթնիկ հարցերի նախարարի գործում, որտեղ Համագործակցության այլ թագավորությունների ներկայացուցիչները ներկայացվում էին որպես օտարերկրացիներ։ Այնուամենայնիվ Համագործակցության երկրների միջև ամենախորը համագործակցությունը նկատվում էր Համագործակցության անդամ երկրների դիվանագիտական արարողակարգերում։ Օրինակ երկկողմ հարաբերություններում կառավարությունները փոխանակվում են ոչ թե դեսպաններով, այլ գերագույն հանձնակատարներով։ Համագործակցության երկու թագավորության միջև նրանք ավելի շուտ ներկայացնում են կառավարության, այլ ոչ թե պետության ղեկավարներին։

Ի հավելում այս ամենին, որոշ անդամներ վերաբերվում են Համագործակցության այ լ երկրների քաղաքացիներին որպես օտար երկրների քաղաքացիների։ Բրիտանիան և ևս մի քանիսը գերազանցապես Կարիբյան հատվածում ընտրելու իրավունք են տալիս Համագործակցության այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են Համագործակցության մեկ այլ երկրի տարածքում։ Ոչ համագործակցության երկրներում, որտեղ իրենց երկիրը ներկայացված չէ, Համագործակցության քաղաքացիները կարող են հյուպատոսական աջակցություն ստանալ Բրիտանական դեսպանատանը[40]։ Այլ այլընտրանքներ ևս առկա են, մասնավորապես խոսքը 1986 թվականին Կանադայի և Ավստրալիայի միջև սկսված շտապ հյուպատոսական ծառայությունների համաձայնագրի մասին է[41]։

Անդամակցություն

խմբագրել

Չափանիշներ

խմբագրել

Ազգերի համագործակցության անդամակցության չափանիշները ձևավորվել են ժամանակի ընթացքում մի շարք առանձին փաստաթղթերի կնքման արդյունքում։ 1931 թվականի Վեստմիստերյան ստատուտը որպես կազմակերպության հիմնադիր փաստաթուղթ, պարունակում էր դրույթ, ըստ որի անդամակցությունը պահանջում է ենթակայություն։ 1949 թվականի լոնդոնյան հռչակագրով վերջ դրվեց սրան։ Թույլ էր տրվում հանրապետական և միապետական անդամներին ևս անդամակցել, պայմանով, որ նրանք բրիտանական միապետին ճանաչեն որպես Համագործակցության ղեկավար[42]։ 1960-ականներին ապագաղութացման ալիքի ժամանակ այս սահմանադրական սկզբունքներին ավելացան քաղաքական, սոցիալական և տնտեսական մի շարք սկզբունքներ։ Դրանցից առաջինը սահմանվել է 1961 թվականին, երբ որոշվեց, որ ռասայական հավասարության նկատմամբ հարգանքը պարտադիր պահանջ է լինելու անդամակցության համար, ինչը ուղղակիորեն տանում էր ՀԱՀ կրկին անդամակցության համար դիմելու մերժմանը։ Այդ դիմումը նրանք ստիպված էին եղել ներկայացնել Լոնդոնյան հռչակագրի բանաձևի հիման վրա այն ժամանակ, երբ դարձել էին հանրապետություն։ 1971 թվականի Սինգապուրի հռչակագրի 14 կետերով բոլոր անդամների համար առաջնային դարձան համաշխարհային խաղաղության, ազատության, մարդու իրավունքների, հավասարության և ազատ առևտրի սկզբունքները[43]։

Այս չափանիշները անիրագործելի էին երկու տասնամյակ շարունակ՝ մինչ 1991 թվականի[44] Հարարեի հռչակագիրը, որը սինգապուրյան սկզբունքների կիրառումը համարում էր ապագաղութացման ավարտը, Սառը պատերազմի վերջը և ՀԱՀ–ում ապարտեիդի ավարտը[45]։ 1995 թվականի Միլբրուկի Համագործակցության գործողության ծրագրով, որը ստեղծվել է Համագործակցության նախարարական գործողության խմբի կողմից, որը լիազորություն ունի որոշել արդյոք տվյալ անդամը համապատասխանում է Հարարեի հռչակագրով սահմանված անդամակցության պահանջներին, ստեղծվեցին և հստակեցվեցին մեխանիզմներ, որոնց միջոցով այդ սկզբունքները պետք է կիրառվեն[46]։ Նույն 1995 թվականին ստեղծվեց միջկառավարական խումբ, որը պետք է ավարտուն տեսքի բերեր և կոդիֆիկացներ անդամակցության պահանջների ամբողջական փաթեթը։ 1997 թվականի զեկույցի համաձայն, ինչպես նշված է Էդինբուրգի հռչակագրում, այդ միջկառավարական խումբը հռչակեց, որ ցանկացած հնարավոր անդամ պետք է ուղիղ սահմանադրական առնչություններ ունենա գործող անդամներից որևէ մեկի հետ[47]։

Այս նոր օրենքը, ինչպես նաև նախկինում ընդունված կանոնները ամրագրվեցին մեկ միասնական փաստաթղթում։ Այդ պահանջներն են՝ անդամները պետք է ընդունեն և առաջնորդվեն Հարարեի սկզբունքներով, լինեն ամբողջապես ինքնիշխան, համագործակցության թագավորությունների միապետին ճանաչեն որպես Համագործակցության ղեկավար, ճանաչեն անգլերենը որպես Համագործակցության հաղորդակցության լեզու և հարգեն բնակչության մեծամասնության ցանկությունները Համագործակցությանը անդամակցելու հարցում[47]։ Այս պահանջները վերանայվել են և 2007 թվականի Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ Համագործակցության անդամակցության հարցերով կոմիտեի կողմից ներկայացվել է հնարավոր փոփոխությունների մասին զեկույց[48]։ Այս հանդիպման ժամանակ նոր անդամներ չեն միացել. անդամակցության համար դիմումներ ներկայացվել են 2009 թվականի Համագործակցության կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ[49]։

Նոր անդամները, որպես կանոն, պետք է ուղղակի սահմանադրական առնչություններ ունենան գործող անդամներից որևէ մեկի հետ։ Շատ դեպքերում սա Միացյալ թագավորության նախկին գաղութը լինելու արդյունքն է, սակայն կան դեպքեր, երբ որ այդ կապերը Համագործակցության մեկ այլ երկրի հետ են, օրինակ՝ Սամոան նմանատիպ կապեր ունի Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեան՝ Ավստրալիայի, Նամիբիան՝ ՀԱՀ–ի հետ։ Առաջին երկիրը, որն անդամակցեց Համագործակցությանը չունենալով սահմանադրական կապեր Բրիտանական թագավորության և Համագործակցության այլ երկրի հետ, Մոզամբիկն էր։ Մոզամբիկը Պորտուգալիայի գաղութն էր եղել, որում 1995 թվականին անց էին կացվել ժողովրդավարական ընտրություններ։ Մոզամբիկի հակասական անդամակցումը Էդինբուրգի հռչակագրի և անդամակցության ներկայիս չափանիշների հիմքը դրեց[50]։ 2009 թվականին Ռուանդան դարձավ Համագործակցության երկրորդ անդամը, որը սահմանադրական կապեր չուներ անդամների հետ։ Դա Բելգիային վստահված տարածք էր, որը գերմանական գաղութ էր եղել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[51]։ Համագործակցության քարտուղարությունը այս երկրի անդամակցությունը կոչեց բացառիկ հանգամանքներում իրականացված անդամակցություն[52]։

Անդամներ

խմբագրել
 
Համագործակցության անդամների դրոշները Լոնդոնի Խորհրդարանական հրապարակում

Համագործակցությունն ունի 53 անդամ բոլոր մայրցամաքներում։ Անդամները բոլորը միասին ունեն 2.3 միլիարդ բնակիչ, որը կազմում է աշխարհի բնակչության մեկ երրորդը։ Նրանցից 1.26 միլիարդը բնակվում են Հնդկաստանում։ Այդ ընդհանուր բնակչության 94 տոկոսը ապրում է Ասիայում և Աֆրիկայում[53]։ Հնդկաստանից հետո Համագործակցության բազմամարդ երկրներն են Պակիստանը (180 միլիոն մարդ), Նիգերիան (170 միլիոն), Բանգլադեշը (156 միլիոն), Միացյալ Թագավորությունը (65 միլիոն), ՀԱՀ–ը (55 միլիոն), Կանադան (36 միլիոն), Գանան (27 միլիոն) և Ավստրալիան (24 միլիոն)։ Ամենափոքր անդամը Տուվալուն է, որն ունի 10000 բնակիչ[54]:

 
Համագործակցության դրոշը Կանադայի Խորհրդարանում (Օտավա)

Համագործակցության երկրների զբաղեցրած տարածքը կազմում է 31,500,000 կմ2 (12,200,000 sq mi): Տարածքով ամենամեծ երեք երկրներն են Կանադան (9,984,670 կմ2 (3,855,100 sq mi)), Ավստրալիան (7,617,930 կմ2 (2,941,300 sq mi)), Հնդկաստանը (3,287,263 կմ2 (1,269,219 sq mi))[55]: 2016 թվականին Համագործակցության ��նդամների բոլոր երկրների համախառն ներքին արդյունքը կազմել է 9 տրիլիոն դոլլար, որի մոտ 78 տոկոսն ապահովել են Միացյալ Թագավորությունը (2.629 տրիլիոն դոլլար), Հնդկաստանը (2.256 տրիլիոն դոլլար), Կանադան (1.529 տրիլիոն դոլլար), Ավստրալիան (1.258 տրիլիոն դոլլար)[56]։

Պարտատեր երկրի կարգավիճակ ունեն այն անդամները, ովքեր չեն մուծում անդամավճար։ Այս կարգավիճակը սկզբում հայտնի էր «հատուկ անդամակցություն» անվամբ, բայց անվանափոխվեց Համագործակցության անդամակցության կոմիտեի առաջարկության հիման վրա[57]։ Ներկայումս համագործակցությունը նման անդամներ չունի։ Այդպիսի անդամներից ամենավերջինը՝ Նաուրուն, 2011 թվականին դարձավ լիիրավ անդամ[58]։ Նաուրուն մերթ ամբողջական, մերթ հատուկ անդամի կարգավիճակ ուներ, ինչը պայմանավորված էր այդ երկրում տիրող ֆինանսական վիճակով[59]։

Թեկնածուներ

խմբագրել

1997 թվականին Համագործակցության կառավարության ղեկավարները համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ Համագործակցության անդամ դառնալու համար պետությունները պետք է որպես կանոն ունենային սահմանադրական առնչություններ Համագործակցության անդամ մյուս երկրներից որևէ մեկի հետ և որ այդ առնչությունները պետք է համապատասխանեն Համագործակցության արժեքներին, սկզբունքներին և առաջնայնություններին, ինչպես և նշված է Հարարեի հռչակագրում։ Դրանք պետք է համապատասխանեն նաև Համագործակցության նորմերին և կոնվենցիաներին[60]։

Հարավային Սուդանի քաղաքագետները հետաքրքրված էին Համագործակցությանը անդամակցությամբ[61]։ Համագործակցության աղբյուրներից մեկը 2006 թվականին պնդում էր, որ Իսրայելում շատ մարդիկ հետաքրքրված են Համագործակցությանը անդամակցությամբ, սակայն անդամակցության մասին պաշտոնական մոտեցում չեղավ[62]։ Պաղեստինը ևս հավանական թեկնածու է համարվում[62]։

Նախագահ Յահյա Ջամեհը 2013 թվականի հոկտեմբերին միակողմանի որոշում է կայացրել դադարեցնել Գամբիայի անդամակցությունը Համագործակցությանը[63]։ Այնուամենայնիվ նորանշանակ նախագահ Ադամա Բարոն 2018 թվականի փետրվարին վերականգնեց երկրի անդամակցությունը կազմակերպությանը[64]։

Անդամ կարող են դառնալ նաև Բրիտանական անդրծովյան տարածքները, Թագավորական հողերը, Ավստրալիայի արտաքին տարածքները և Նոր Զելանդիայի ասոցացված նահանգները, եթե նրանք ամբողջապես անկախանան[65]։ Շատ նմանատիպ կարգավիճակ ունեցող տարածքներ արդեն իսկ ներկայացված են համագործակցության մեջ, մասնավորապես Համագործակցության ընտանիքի միջոցով[66]։ Կան նաև այլ բրիտանական տարածքներ, որոնք դեռ չեն անկախացել, օրինակ՝ Հոնկոնգը, որը գործունեություն է իրականացնում Համագործակցության կառույցներում Համագործակցության ընտանիքի շրջանակներում։ Բոլոր երեք թագավորական հողերը այդ իրավիճակը համարում են ոչ գոհացուցիչ և բանակցություններ են վարում փոփոխությունների իրականացման համար։ Օրինակ Ջերսիի նահանգները Միացյալ Թագավորության արտաքին հարցերով քարտուղարին հորդորել է դիմել Համագործակցության կառավարությունների ղեկավարներին Ջերսիին և մնացյալ թագավորական հողերին ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու համար, ինչպիսին տրամադրված է նման ինքնիշխանության աստիճան ունեցող մյուս տարածքներին։ Ջերսին առաջարկում էր, որ դա ներառի Համագործակցության հանդիպման ժամանակ անմիջական ներկայության հնարավորություն, բանավեճերին և այլ գործընթացներին ամբողջական մասնակցություն, որը խոսելու իրավունք կտա այն պահին, երբ անհրաժեշտ է և հնարավորություն կտա բանավեճի մեջ մտնել բոլոր այն պետությունների հետ, որոնք լիիրավ անդամ են։ Սակայն բացառվում էր նախարարների կամ կառավարությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ քվեարկելու իրավունքը, որը բացառապես անդամ երկրների իրավունքն էր[67]։ Գերնսիի նահանգները և Այլ Օֆ Մենի կառավարությունը հանդես են եկել Համագործակցության հետ ավելի մեծ ինտեգրացիա ենթադրող կոչերով[68], որոնք ենթադրում էին ուղղակի ներկայացվածություն և ակտիվ մասնակցություն Համագործակցության կազմակերպություններում և հանդիպումներում, ներառյալ Կառավարությունների ղեկավարների հանդիպումներում[69]։ Այլ Օֆ Մենի գլխավոր նախարարը ասել է․ «Համագործակցության հետ սերտ կապերը ինքնըստինքյան կնպաստեն Այլ Օֆ Մենի հետագա միջազգային հարաբերությունների զարգացմանը»[70]։

1956 թվականի Սուեզյան ճգնաժամի ընթացքում գաղութներում տիրող անհանգստությունների և միջազգային լարվածության արդյունքում Ֆրանսիայի վարչապետ Գայ Մոլեթը առաջարկում է Բրիտանիայի վարչապետ Էնթոնի Էդենին միավորել իրենց երկու երկրները ինչ–որ միության մեջ։ Երբ այդ առաջարկը մերժվում է, Մոլեթը առաջարկում է, որ Ֆրանսիան միանա Համագործակցությանը իռլանդական հիմունքներով ընդհանուր քաղաքացիության հարցերի կարգավորման հիման վրա։ Սուեզյան ճգնաժամի ավարտը բերեց նաև միության ստեղծման քննարկումների դադարեցմանը[71]։

Անդամների գործունեության կասեցում

խմբագրել

Վերջին տարիներին Համագործակցությունը հեռացրել է իր մի քանի անդամներին Համագործակցության խորհուրդներից Հարարեի հռչակագրի լուրջ կամ պարբերաբար կրկնվող խախտումների համար, մասնավորապես ժողովրդավարական կառավարություն ունենալու իրենց պարտականությունները չկատարելու համար[72]։ Դա արվում էր Համագործակցության նախարարական գոծողության խմբի կողմից, որը պարբերաբար հանդիպումներ է հրավիրում Հարարեի հռչակագրի հնարավոր խախտումների մասին հայտարարելու համար։ Անդամակցությունը կասեցրած անդամները Համագործակցության առաջնորդների և նախարարների հանդիպումներին մասնակցելու իրավունքից զրկվում են, սակայն շարունակում են հանդիսանալ կազմակերպության անդամ։

Նիգերիայի անդամակցությունը կասեցվեց 1995 թվականի նոյեմբերի 11–ից մինչև 1999 թվականի մայիսի 29–ը ընկած ժամանակահատվածում[73] Կեն Սարո Վիվայի (նիգերիացի ակտիվիստ, ով ոչ բռնի գործողություններ էր իրականացնում իր հայրենակիցների՝ Օգոնիայի մարդկանց, ովքեր էթնիկ փոքրամասնություն են կազմում Նիգերիայում, շահերի պաշտպանության համար) մահապատժից հետո 1995 թվականին[74]։ Երկրորդ երկիրը, որի գործունեությունը կազմակերպությունում կասեցվեց, Պակիստանն էր 1999 թվականի հոկտեմբերի 18–ին, որը հաջորդեց Պերվեզ Մուշարաֆի կողմից ռազմական հեղաշրջմանը[75]։ Սա կազմակերպությունում անդամակցության կասեցման ամենաերկար դեպքն էր, որը ավարտվեց 2004 թվականի մայիսի 22–ին, երբ Պակիստանի անդամակցությունը վերականգնվեց երկրում սահմանադրական կարգի հաստատումից հետո[76]։ Պակիստանի անդամակ��ություն ևս մեկ անգամ, այս դեպքում արդեն ավելի կարճ ժամկետով՝ 6 ամսով, կասեցվեց 2007 թվականի նոյեմբերի 22–ից, երբ Մուշարաֆը արտակարգ դրություն մտցրեց[77]։ Զիմբաբվեի անդամակցությունը կասեցվեց 2002 թվականին։ Սա կապված էր Ռոբերտ Մուգաբեի կառավարության ընտրական և հողային հարցերի բարեփոխումների հետ[78]։ Այս երկիրը դադարեցրեց կազմակերպությանը իր անդամակցությունը 2003 թվականին[79]։ 2018 թվականի մայիսի 15–ին Զիմբաբվեն կրկին դիմեց կազմակերպությանը անդամակցելու համար[80]։

Ֆիջիի հանրապետության 1987 թվականի հռչակագրում, այն բանից հետո, երբ ռազմական ուժերը հրաժարվում էին ընդունել հնդկական–ֆիջիական քաղաքական ուժին, կետ չկար Համագործակցությունում անդամակցությունը շարունակելու մասին։ Համագործակցությանը անդամակցությունը մինչև 1997 թվականը համարվում էր ոչ պաշտոնական։ 1997 թվականին սահմանադրությունից հանվեցին խտրական վերաբերմունք ցույց տվող կետերը, և պետությունը նորից դիմեց Համագործակցությանը անդամակցելու համար[81][82]։ Դրանից հետո Ֆիջիի անդամակցությունը կասեցվել է երկու անգամ։ Առաջինը 2000 թվականի հունիսի 6–ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 20–ը, հերթական ռազմական հեղաշրջման արդյունքում[78]։ Ֆիջիի անդամակցությունը կասեցվել է նաև 2006 թվականին և կրկին ռազմական հեղաշրջման արդյունքում։ Սկզբում կասեցումը վերաբերում էր միայն Համագործակցության խորհուրդների անդամակցությանը[81][83]։ Սակայն երբ Համագործակցության կողմից սահմանված վերջնաժամկետում Ֆիջին չկազմակերպեց ազգային ընտրություններ, անդամակցությունը կասեցվեց ամբողջությամբ 2009 թվականի սեպտեմբերի 1–ին[81][83]։ Համագործակցության գլխավոր քարտուղար Կամալեշ Շարման հաստատեց, որ ամբողջական կասեցումը ենթադրում է, որ Ֆիջիին արգելվելու է մասնակցել Համագործակցության հանդիպումներին, մարզական իրադարձություններին և տեխնիկական աջակցության ծրագրերին (բացառությամբ ժողովրդավարության վերականգնմանը աջակցող խմբին)։ Շարման պնդում էր, որ կասեցման ընթացքում Ֆիջին շարունակելու էր մնալ կազմակերպության անդամ, բայց դա կարող էր կրել զուտ ձևական բնույթ[81]։ 2014 թվականի մարտի 19–ին Ֆիջիի անդամակցության ամբողջական կասեցումը վերափոխվեց Համագործակցության խորհուրդներին մասնակցության կասեցման Համագործակցության նախարարական գործողությունների խմբի կողմից։ Սրանով Ֆիջին հնարավորություն էր ստանում մասնակցել կազմակերպության տարբեր միջոցառումներին, այդ թվում Համագործակցության խաղերին[84]։ Ֆիջիի անդամակցության կասեցումը վերացվեց 2014 թվականի սեպտեմբերին ընտրություններից հետո[85][86]։

2013 և 2014 թվականների ընթացքում միջազգային ճնշումներ են սկսվում Համագործակցությանը Շրի Լանկայի անդամակցությունը կասեցնելու պահանջով․ պնդում էին, որ նախագահ Մահինդա Ռաճապակսայի կառավարությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։ Պահանջում էին նաև, որ 2013 թվականի կառավարությունների ղեկավարների հանդիպումը Շրի Լանկայից տեղափոխվի մեկ այլ անդամ երկիր։ Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերը սպառնում էր բոյկոտել այդ հանդիպումը, սակայն ի վերջո ներկայացավ հանդիպմանը Դիպակ Օբրահի միջոցով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դվիդ Քեմերոնը ևս որոշեց մասնակցել[87][88]։ Այս մտահոգությունները չմարեցին մինչև 2015 թվականին նախագահի պաշտոնում ընդիմադիր առաջնորդ Մաիտրիպալա Սիրիսենայի ընտվելը։

Անդամակցության դադարեցում

խմբագրել

Քանի որ կազմակերպությունում անդամակցությունը լիովին կամավորության սկզբունքով է իրականացվում, անդամ կառավարությունները ցանկացած պահի կարող են որոշում կայացնել կազմակերպությունը լքելու մասին։ Պակիստանը 1972 թվականի հունվարի 30–ին դուրս եկավ կազմակերպությունից՝ ի նշան բողոքի Համագործակցության կողմից Բանգլադեշի անջատման ճանաչման, սակայն 1989 թվականի օգոստոսի 2–ին կրկին անդամակցեց։

Գամբիան լքեց կազմակերպությունը 2013 թվականի հոկտեմբերի 3–ին և կրկին անդամակցեց 2018 թվականի փետրվարի 8–ին։ Մալդիվները դադարեցրեց անդամակցությունը կազմակերպությանը 2016 թվականի հոկտեմբերի 13–ին[89]։ Մալդիվների արտաքին գործերի նախարարությունը պնդում էր, որ Համագործակցությունը չի ճանաչում այն ձեռքբերումները և առաջընթացները, որոնք Մալդիվները իրականացրել է երկրում ժողովրդավարական մշակույթի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և ամրապնդման ուղղությամբ[90]։ Նախարարությունը ևս մեկ անգամ հիշատակեց Համագործակցության պատժիչ գործողությունները Մալդիվների դեմ 2012 թվականին, այն բանից հետո, երբ Մալդիվների նախագահ Մոհամեդ Նաշիդին ենթադրաբար պարտադրվեց հրաժարական տալ։ Սա էր կազմակերպությունից դուրս գալու պատճառներից մեկը[90]։ Նախարարությունը այս որոշումը բնորոշում էր որպես բարդ, սակայն անխուսափելի[90]։

Չնայած որ կառավարության ղեկավարները կարող են ստիպել անդամ երկրներին ակտիվ մասնակցություն չունենալ կազմակերպությունում, Համագործակցությունը չունի պետություններին կազմակերպությունից հեռացնելու մեխանիզմ։ Մինչ 2007 թվականը Համագործակցության թագավորությունները, որոնք վերածվում էին հանրապետությունների, ինքնաբերաբար դադարում էին անդամ լինել, մինչև մյուս անդամների կողմից կազմակերպությունում մնալու համաձայնության ստանալը։ Այս քաղաքականությունը փոխվել է, և եթե ներկայիս Համագործակցության թագավորություններից մեկը վերածվի հանրապետության, այս գործընթացն իրականացնելու անհրաժեշտություն այլևս չի լինելու[91]։

1930–ականներին Իռլանդիան դադարեցրեց իր մասնակցությունը Համագործակցությանը։ Սակայն Համագործակցության կողմից շարունակում էր համարվել անդամ, մինչև 1949 թվականի ապրիլի 18–ին իրեն հանրապետություն հռչակելը։ Սա միակ երկիրն է, որի անդամակցությունը դադարեցվել է առանց կազմակերպությունից դուրս գալու մասին որևէ հռչակագրի։ Դրա փոխարեն, Իռլանդիան (իր իսկ տակտիկական աջակցությամբ) հեռացվել է կազմակերպությունից այն ժամանակվա կանոններին համապատասխան։

ՀԱՀ–ին արգելվում էր անդամակցել 1961 թվականին հանրապետություն դառնալուց հետո։ Պատճառներն էին շատ անդամ երկրների (որոնց թվում էին Աֆրիկյան և Ասիական երկրներ, ինչպես նաև Կանադան) կողմից թշնամական վերաբերմունքի դրսևորումը, ինչպես նաև ռասայական ապարտեիդի քաղաքականությունը։ ՀԱՀ կառավարությունը որպես հանրապետություն կազմակերպությունում անդամակցության մասին դիմումը հետ է վերցնում, երբ պարզ է դառնում 1961 թվականի վարչապետերի կոնֆերանսի ժամանակ, որ նմանատիպ ցանկացած դիմումը մերժվելու է։ ՀԱՀ–ը կրկին անդամակցեց կազմակերպությանը արդեն 1994 թվականին, երբ անցկացրեց իր առաջին տարբեր ռասաների ներկայացուցիչներ ընդգրկող ընտրությունը[92]։

1997 թվականին Հոնկոնգի վերաբերյալ ինքնիշխանության փոփոխությունը վերջ դրեց Համագործակցության և Հոնկոնգի միջև կապերին, որոնք առկա էին Միացյալ Թագավորության շնորհիվ։ Հոնկոնգի կառավարությունը, որպես Չինաստանի հատուկ վարչական շրջան, չպահանջեց անդամակցություն։ Չնայած դրան, Հոնկոնգը շարունակում էր մասնակցել Համագործակցության ընտանիքի շրջանակներում Համագործակցության փաստաբ��նների ասոցացիային, որի շրջանակներում անց են կացվել իրավաբանների կոնֆերանսներ 1983 և 2009 թվականներին, Համագործակցության խորհրդարանական ասոցացիային, Համագործակցության համալսարանների ասոցացիային և Համագործակցության օրենսդիր խորհրդի ասոցացիային[93][94]։

Քաղաքականություն

խմբագրել

Նպատակներ և գործունեություն

խմբագրել

Համագործակցության նպատակները առաջին անգամ արտացոլվել են 1971 թվականի Սինգապուրի հռչակագրում, որով Համագործակցությունը հռչակվում էր համաշխարհային խաղաղության պահպանմանն աջակցող ինստիտուտ։ Այդ նպատակներն են՝ ներկայացուցչական ժողովրդավարության և անհատի ազատության խթանումը, հավասարության հաստատումը և ռասիզմի դեմ պայքարը, աղքատության, տգիտության և հիվանդությունների դեմ պայքարը, ազատ առևտուրը[95]։ Այս նպատակներին գումարվեցին նաև գենդերային խտրականության դեմ պայքարը 1979 թվականի Լուսակայի հռչակագրով[43] և բնապահպանության կայունության պահպանումը 1989 թվականի Լանգկավիի հռչակագրով[96]։ Բոլոր այս նպատակները ամրապնդվել են 1991 թվականի Հարարեի հռչակագրով[97]։

Համագործակցության ներկայիս կարևորագույն նպատակներից է ժողովրդավարության և զարգացման խթանումը, որը ամրագրված է 2003 թվականի Ասո Ռոքի հռչակագրում[98], որը, հիմնած լինելով Սինգապուրի և Հարարեի հռչակագրերի վրա, փորձում էր հետևյալ կերպ մեկնաբանել դրանց դրույթները․ «Մենք նվիրվում ենք ժողովրդավարությանը, լավ կառավարմանը, մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը և գլոբալիզացիայի ձեռքբերումների արդարացի տնօրինմանը»[99]։ Համագործակցության պաշտոնական կայքէջում որպես գործունեության ոլորտներ առանձնացված են ժողովրդավարությունը, տնտեսությունը, կրթությունը, սեռը (gender), կառավարումը, մարդու իրավունքները, օրենքը, փոքր պետությունները, սպորտը, կայունությունը և երիտասարդությունը[100]։

Առանձին գործող կամավորական ֆոնդի միջոցով Համագործակցության կառավարությունները աջակցում են Համագործակցության երիտասարդական ծրագրին, որը քարտուղարության ճյուղեր ունի Գուլույում (Ուգանդա), Լուսակայում (Զամբիա), Չանդիգարում (Հնդկաստան), Ջորջթաունում (Գայանա) և Հոնիարայում (Սողոմոնի կղզիներ)։

Իրավասություն

խմբագրել

Վերջին տարիներին Համագործակցությանը մեղադրում էին իրենց կարևորագույն արժեքներին պատշաճ ուշադրություն չդարձնելու մեջ։ 2010 թվականին հրապարակվեց գլխավոր քարտուղարի հուշագրից գաղտնազերծված մի հատված, որում վերջինս իր աշխատակիցներին հրահանգում է չխոսել մարդու իրավունքների մասին[101]։

2011 թվականի Համագործակցության կառավարությունների ղեկավարների հանդիպումը Համագործակցության հեղինակավոր անձանց խմբի (Commonwealth Eminent Persons Group) կողմից հրապարակված զեկույցը համարեց հիմնաքար, որը պնդում էր, որ կազմակերպությունը կորցրել է իր արդիականությունը և կազմաքանդվում է, քանի որ չունի այնպիսի միջոց, որով կկարողանա խիստ քննադատության ենթարկել այն անդամ երկրներին այն ժամանակ, երբ նրանք խախտում են մարդու իրավունքները կամ ժողովրդավարական նորմերը[102]։ Արվեց 106–րդ հրատապ առաջարկը, որը ենթադրում էր Համագործակցության կանոնադրության ստեղծում, օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնի ստեղծում, ով կհետևի մարդու իրավունքների պարբերական ոտնահարմանը և քաղաքական ճնշումների իրականացմանը Համագործակցության անդամ երկրների կողմից, Համագործակցության 41 երկրներում հոմոսեքսուալության դեմ օրենքի չեղարկում և պարտադրված ամուսնությունների արգելում[103][104]։ Զեկույցի չհրապարակումը կամ դրա առաջարկությունների հիման վրա մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների չիրականացումը Բրիտնիայի նախկին արտգործնախարար Մալքոլմ Ռիֆկինդի կողմից, ով Համագործակցության հեղինակավոր անձանց խմբի անդամ էր, բնորոշվել է որպես «խայտառակություն»։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է․ «Համագործակցությունը շատ լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Այդ խնդիրը ոչ թե թշնամանքը կամ անտագոնիզմն է, այլ անտարբերությունը։ Կազմակերպության նպատակն է կասկածի տակ դրված, նրա արդիականությունն է կասկածի տակ դրված և դա մասամբ այն պատճառով, որ կազմակերպության՝ իր հռչակած արժեքներին նվիրվածությունը ոչ միանշանակ է դառնում անդամ երկրների աչքերում։ Համագործակցությունը կառավարությունների կամ քարտուղարության մասնավոր ակումբ չէ։ Այն պատկանում է Համագործակցության մարդկանց»[104]։

Վերջիվերջո, Համագործակցության հեղինակավոր անձանց խմբի 106–րդ հրատապ առաջարկի երկու երրորդը ներկայացվեց ուսումնասիրություններ իրականացնող խմբերին։ Չկար որևէ համաձայնագիր, որով կստեղծվեր մարդու իրավունքների հանձնակատարի հաստիք, դրա փոխարեն այս գործառույթերը հանձնվեցին նախարարական մենեջմենթի խմբին, որում առկա էին ենթադրաբար մարդու իրավունքները ոտնահարողներ։ Համաձայնության էին եկել զարգացնել Համագործակցության արժեքների կանոնադրությունը, սակայն չկար որոշում, թե ինչպես է այդ սկզբունքերի պահպանումը ապահովվելու[102]։

Այս ջանքերը բերեցին նրան, որ 2013 թվականի մարտի 11–ին թագուհի Եղիսաբեթ II–ի կողմից Մարլբուրգ հաուսում ստորագրվեց Համագործակցության նոր կանոնադրությունը, որը դեմ էր խտրականության ցանկացած դրսևորման, լիներ դա գենդերային, ռասայական, մաշկի գույնի, հավատքի, քաղաքական գաղափարների կամ այլ գործոնով պայմանավորված[105][106]։

Ազատ շարժման քաղաքականության առաջարկ

խմբագրել

2015 թվականի մարտին Շարժման կազմակերպության համագործակցության ազատությունը (Commonwealth Freedom of Movement Organisation) առաջարկեց, որ Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, նոր Զելանդիայի և Կանադայի կառավարությունները (երկրներ, որոնցից յուրաքանչյուրի բնակչության մեծամասնությունը սպիտակամորթ անգլո–սաքսոններ են) պետք է իրենց երկրների քաղաքացիների միջև ազատ տեղաշարժման համար պայքարեն, ինչպես որ ներկայումս նմանատիպ համաձայնություն գոյություն ունի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև Տրանսթասմանյան ճանապարհորդական կարգավորման շնորհիվ[107]։ 2016 թվականի մայիսին Միացյալ Թագավորությունում Ավստրալիայի գերագույն հանձնակատար Ալեքսանդր Դոուները աջակցությո��ն է հայտնում Ավստրալիայի և Միացյալ Թագավորության միջև «ազատ շարժմանը», պնդելով հետևյալը․ «Ժամանակի ընթացքում մենք կցանկանայինք շարունակել բանակցությունները Բրիտանական կառավարության հետ այն կարգավորումների շուրջ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի լիբերալիզացնել շարժումները Ավստրալիայի և Բրիտանական Թագավորության միջև, հնարավորության դեպքում հասնելով ամբողջապես ազատ շարժման հաստատման…»[108]։

Տնտեսություն

խմբագրել

Հետպատերազմյան շրջան

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Համագործակցությունը կարևոր դերակատարում ունեցավ Բրիտանական ֆինանսական համակարգին աջակցելու գործում։ Արտարժույթի պահուստները մեկտեղվել էին Լոնդոնում՝ պատերազմելու նպատակներին ծառայեցվելու համար։ Արդյունքում Բրիտանիան ստացավ 2.3 միլիարդ ֆունտ ստերլինգ (£), որից 1.3 միլիարդը Հնդկաստանից։ Այդ պարտքը բրիտանական կառավարական արժեթղթերի տեսքով էր և հայտնի դարձավ «ստերլինգային հավասարակշռություն» անվամբ։ Մինչ 1950 թվականը Հնդկաստանը, Պակիստանը և Ցեյլոնը (Շրի Լանկա) իրենց ստերլինգներից շատ էին ծախսել, իսկ մնացած երկրները այդ գումարները կուտակել էին։ Ստերլինգի գոտին ընդգրկում էր Համագործակցության բոլոր երկրների տարածքը՝ բացառությամբ Կանադայի և հատկապես Պարսից ծոցում գտնվող մի քանի փոքր երկրների։ Նրանք արժույթի փոխանակումն իրականացնում էին ֆունտ ստերլինգով, ինչով էլ պաշտպանում էին այս արժույթը, հեշտացնում առևտուրն ու ներդրումների իրականացումը Համագործակցության ներսում։ Դա պաշտոնապես հաստատված հարաբերություններ էին՝ ֆիքսված փոխարժեքներով։ Համագործակցության գագաթաժողովների ընթացքում տեղի էին ունենում նաև պարբերական հանդիպումներ, որոնց նպատակն էր կոորդինացնել առևտրային քաղաքականությունը և ներքին տնտեսական քաղաքականությունը։ Բրիտանիան ուներ ակտիվ առևտրային հաշվեկշիռ, իսկ մյուս երկրները գերազանցապես հումք էին վաճառում Բրիտանիային։ Այդուհանդերձ մինչ 1960–ական թվականներին Բրիտանիայի տնտեսությունը բավականին դանդաղ տեմպերով էր զարգանում՝ համեմատած մյուս արևմտաեվրոպական երկրների հետ, իսկ առևտրական հնարավորությունները աստիճանաբար նվազ գրավիչ էին դառնում Համագործակցության համար։ Նորանկախ երկրների համար, այնուամենայնիվ, կարևոր ձեռբերում էր համարվում մուտքը օր օրի աճող Լոնդոնի ֆինասական շուկա։ Քանի որ Բրիտանիան աստիճանաբար մոտենում էր Եվրոպային, երկարաժամկետ հարաբերությունները Համագործակցության հետ հայտնվեցին կասկածի տակ[109]։

Միացյալ թագավորությունը միանում է Եվրոպական տնտեսական համայնքին

խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Բրիտանիան ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց Համագործակցության վրա և կարծես թե անտեսում էր կապերը Եվրոպայի հետ։ Մինչ 1960–ական թվականները իր դանդաղ զարգացող տնտեսությամբ Բրիտանիան ձգտում էր դառնալ Եվրոպական տնտեսական համայնքի անդամ, սակայն ամեն անգամ դա ձախողվում էր Շառլ դը Գոլի կողմից վետոյի իրավունքի կիրառման միջոցով[110]։ Գոլի մահվանից հետո՝ 1972 թվականին, Բրիտանիան վերջապես դարձավ համայնքի անդամ։ Թագուհի Եղիսաբեթ II–ը հանդիսանում էր Միացյալ թագավորությանը և Համագործակցությանը իրար կապող քիչ օղակներից մեկը։ Նա փորձում էր համոզել մյուս երկրներին, որ Համագործակցությունը միավորում է ուժերը Եվրոպայի հետ և որ ձեռք բերված նոր կապերը չեն եկել փոխարինելու այն հարաբերություններին, որոնք պատմական արմատներ ունեն և այնքան սուրբ են, որ չեն կարող խզվել։ Պատմաբան Բեն Պիմլոտը պնդում է, որ թագուհին սխալվեց Եվրոպային միանալով, պնդելով, որ դա Բրիտանիայի և իր նախկին կայսրության միջև ընտանեկան հարաբերությունների խզման ուղղությամբ մինչ այժմ իրականացված ամենավճռական քայլն է։ Սրանով այդ հարաբերությունները դարձան լոկ զգացմունքային և մշակութային, որոնք ունեն նաև իրավաբանական նրբություններ[111]։

Աֆրիկայի և Ասիայի նորանկախ երկրները կենտրոնացել էին յուրաքանչյուրն իր երկրի ներքին քաղաքական և տնտեսական զարգացումների, երբեմն նաև Սառը պատերազմում ունեցած իրենց դերակատարման վրա։ ԱՄՆ–ն, միջազգային գործակալությունները և Սովետական Միությունը դարձան կարևոր խաղացողներ, ինչի արդյունքում Բրիտանիայի դերը նվազեց։ Բրիտանացիները նրանց ծանր բեռ էին համարում, և իրենք էլ օտարվում էին ավանդական իմպերիալիզմից։ Նախկին գաղութները գերադասում էին ունենալ բարգավաճող Բրիտանիա, որն ուներ լավ հարաբերություններ բարգավաճող Եվրոպայի հետ, քան անկման փուլում գտնվող միայնակ պետություն[112]։ Դոմինիոնները նկատում էին, որ Բրիտանիյաի հետ ունեցած պատմական կապերը արագորեն սպառում են իրենց։ Կանադայի տնտեսությունը արագորեն ինտեգրվում էր ԱՄՆ տնտեսության հետ և աստիճանաբար կորցնում բոլոր նմանությունները բրիտանական կամ համագործացության երկրների տնտեսության հետ։ Կանադայի ներսում ծագող հակասությունները հիմնականում ամերիկյան տնտեսական և մշակութային ներկայության, ինչպես նաև Քվեբեկի ազգայնամոլության և անգամ անկախության ձեռքբերման շուրջ են։ 1964 թվականին Կանադայի դրոշը, որի վրա թխկու տերև է պատկերված, փոխարինեց Յունիոն Ջեքին (Միացյալ թագավորության դրոշ), ինչը վշտացրեց բոլոր անգլոֆիլներին, որոնց համար դա կայսրության վերջին շունչն էր[113]։ Ավստրալիան և Նոր Զելանդիան խորը ցնցում ապրեցին, սակայն գերադասեցին ստվերում մնալ՝ չցանկանալով ընդդիմանալ Լոնդոնին[114][115]։ Բրիտանիայի մուտքը Եվրոպա շատ ավստրալիացիների, հատկապես ծերերի և պահպանողականների համար ջախջախիչ հարված էր համարվում։ Իրականում Միացյալ թագավորությանը Ավստրալիայի գլխավոր առևտրային գործընկերոջ «պաշտոնում» փոխարինեցին ԱՄՆ–ն և Ճապոնիան, սակայն այդ ժամանակ շատերը դա չէին գիտակցում։ Մտավախություններ կային, որ Բրիտանիայի մուտքը ընդհանուր շուկա կբերի ավստրալիական ապրանքների համար արտոնյալ սակագնային համաձայնագրերի վերացման, կամ առնվազն դրանց թվի կրճատման[116]։

Առևտուր

խմբագրել

Չնայած նրան, որ Համագործակցությունը բազմակողմ առևտրային պայմանագիր չունի, Համագործակցության Թագավորական հասարակության (ոչ կառավարական կազմակերպություն) հետազոտությունները ցույց տվեցին, որ Համագործակցության մեկ այլ երկրի հետ առևտրի ցուցանիշները 50%–ով ավելի բարձր են, քան ոչ անդամ երկրների հետ։ Ընդ որում փոքր և ոչ այնքան հարուստ երկրները Համագործակցության ներսում առևտրի իրականացման ավելի մեծ հակում ունեն[117]։ 2005 թվականի Մալթայի գագաթաժողովում կառավարությունների ղեկավարների կողմից հավանության արժանացավ երկկողմ հիմունքներով ազատ առևտրի իրականացման գաղափարը Համագործակցության անդամ երկրների միջև[118]։

Համագործակցության ազատ առևտրի գոտու ստեղծման մասին շատ առաջարկներ են ներկայացվել[119], սակայն մինչ օրս դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել։ 2016 հունիսին ԵՄ–ն լքելու որոշումն ընդունելուց հետո Միացյալ թագավորությունում որոշ քաղաքագետներ ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը համարում էին ԵՄ անդամակցությանը այլընտրանքային տարբերակ[120][121], սակայն պարզ չէր՝ արդյոք դա կարող է բավարար տնտեսական ձեռքբերումներ արձանագրել, ինչը կփոխհատուցի Եմ–ից դուրս գալու արդյունքում ունեցած տնտեսական վնասները և արդյոք դա ընդունելի կլինի այլ անդամ երկրների համար[122]։ Չնայած ներկայումս ԵՄ–ն ազատ առևտրի պայմանագրերի կնքման հարցերով բանակցում է Համագործակցության մի շարք երկրների, այդ թվում Հնդկաստանի և Կանադայի հետ, Կանադայի հետ նման համաձայնագրի շուրջ բանակցությունները մոտ 10 տարի պահանջեցին[123][124], ինչը պայմանավորրված էր ԵՄ–ի շրջանակներում համաձայնության գալու շուրջ առաջացած բարդություններով։

Համագործակցության ընտանիք

խմբագրել

Համագործակցության երկրները կառավարական կապերից զատ ունեն տարբեր ընդհանրություններ։ Նրանք անդամակցում են շուրջ հարյուր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք հիմնականում զբաղվում են սպորտին, մշակույթին, կրթությանը, իրավունքին և բարեգործությանը առնչվող հարցերով։ Համագործակցության համալսարանների ասոցացիան ակադեմիական կապեր հաստատելու տեսանկյունից կարևոր օղակ է հանդիսանում․ դա իրականացնում է հիմնականում ուսանողներին կրթաթոշակների, մասնավորապես Համագործակցության կրթաթոշակների տրամադրման միջոցով, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն են ունենում սովորել Համագործակցության այլ երկրների համալսարաններում։ Գործում են նաև շատ ոչ պաշտոնական ասոցացիաներ, որոնցում համախմբվում են Համագործակցության երկրներում ապրող այն անհատները, ովքեր աշխատում են իրավունքի կամ կառավարական ոլորտներում։ Այդ միություններից են Համագործակցության իրավաբանների ասոցացիան և Համագործակցության խորհրդարանական ասոցացիան։

Համագործակցության հիմնադրամ

խմբագրել

Համագործակցության հիմնադրամը միջկառավարական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Համագործակցության կառավարությունների կողմից և հաշվետու է նրանց, առաջնորդվում է Համագործակցության արժեքներով և նպատակներով։ Կազմակերպության առաքելությունն է քաղաքացիական հասարակության հզորացումը համագործակցության հռչակած առաջնահերթությունների իրականացման համար։ Այդ առաջնահերթություններն են՝ ժողովրդավարություն և լավ կառավարում, մարդու իրավունքների և գենդերային հավասարության նկատմամբ հարգանք, աղքատության վերացում, մարդակենտրոն և կայուն զարգացում, արվեստի և մշակույթի խթանում։

Հիմնադրամը ստեղծվել է 1965 թվականին Կառավարությունների ղեկավարների կողմից։ Անդամ կարող է դառնալ Համագործակցության ցանկացած երկիր։ 2008 թվականի դեկտեմբերի դրությամբ Համագործակցության 53 անդամներից 46–ը հիմնադրամի անդամ էին։ Ասոցացված անդամի կարգավիճակը, որը բաց է անդամ կառավարությունների ասոցացված երկրների կամ անդրծովյան տարածքների համար, շնորհվել է Ջիբրալթարին։ 2005 թվականին նշվեց հիմնադրամի ստեղծման 40 ամյակը։ Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Մարլբորո հաուսում (Փոլ Մոլ, Լոնդոն)։ Քարտուղարության և Համագործակցության միջև մշտապես իրականացվում է համագործակցություն, պահպանվում են փոխադարձ կապերը։ Հիմնադրամը շարունակում է ծառայել այն նպատակներին, որոնց համար հիմնադրվել է․ այդպես է նշված նաև փոխըմբռնման հուշագրում[125]։

Համագործակցության խաղեր

խմբագրել
 
Համագործակցության խաղերը աշխարհում տարբեր սպորտաձևեր ընդգրկող երրորդ ամենամեծ սպորտային իրադարձությունն է, որը միավորում է միջազգային հայտնիություն ունեցող սպորտաձևերը և Համագործակցության սպորտաձևերը, որոնցից է ռագբի սեվընսը, որն էլ պատկերված է այս նկարում ( 2006 թվականի խաղեր)։

Համագործակցության խաղերը տարբեր սպորտաձևեր ընդգրկող խաղեր են, որոնք կազմակերպվում են չորս տարին մեկ անգամ․ 2014 թվականի խաղերը անց են կացվել Գլազգոյում (Շոտլանդիա), իսկ 2018 թվականի խաղերը՝ Գոլդ Քոստում (Ավստրալիա)։ 2022 թվականի խաղերը հյուրընկալելու է Բիրմինգհեմը (Անգլիա)։ Ամառային օլիմպիական խաղերում ընդգրկված սպորտաձևերից զատ, խաղերում ընդգրկված են նաև սպորտաձևեր, որոնք հատուկ են հենց Համագործակցությանը։ Դրացից են բոուլզը (bowls), նեթբոլը և ռագբի սեվընսը (rugby sevens)։ 1930 թվականին խաղերը, մեկնարկելով որպես Թագավորական խաղեր, հիմնված էին օլիմպիական սիրողական խաղերի մոդելով, սակայն գիտակցաբար անվանվել էին «ընկերական խաղեր[126]»․ դրա նպատակն էր զարգացնել հարաբերությունները Համագործակցության անդամ երկրների միջև, ինչպես նաև ընդգծելը, որ նրանք ունեն նույն սպորտային և մշակութային ժառանգությունը[127]։

Այս խաղերը Համագործակցության ամենատեսանելի իրադարձություններն են[126] և սովորաբար Համագործակցության գործունեության հանդեպ հետաքրքրությունը մեծանում է այն ժամանակ, երբ խաղերը անց են կացվում[128]։ հակասություններ կան այն հարցի շուրջ, թե արդյոք խաղերը և սպորտը ինքնին պետք է ներառվեն Համագործակցության լայն քաղաքական հետաքրքրությունների շրջանակում[127]։ 1977 թվականին ստորագրվեց Գլինիգըլի համաձայնագիրը, որը նպատակ ուներ մղել համագործակցության երկրներին ապարտեիդի դեմ պայքարին Հարավային Աֆրիկայի հետ սպորտային կապերը խթանելու միջոցով (որն այն ժամանակ դեռևս Համագործակցության անդամ չէր), մինչդեռ 1986 թվականի խաղերը բոյկոտեցին աֆրիկյան, ասիական և կարիբյան մի շարք երկրներ, քանի որ չհաջողվեց այլ երկրներին պարտադրել ընդունել Գլինիգըլի համաձայնագիրը[129]։

Համագործակցության մարտական գերեզմանների հանձնաժողով

խմբագրել
 
Համագործակցության պատերազմի գերեզմանների հանձնաժողովը իրականացնում է 1.7 միլիոն սպասարկող անձնակազմի մարտական գերեզմանների պահպանություն և հոգ է տանում մոտ 2500 ռազմական գերեզմանոցների մասին, որոնք սփռված են ամբողջ աշխարհով։ Դրանցից մեկն էլ նկարում պատկերված գերեզմանոցն է Գալիպոլիում։

Համագործակցության պատերազմի գերեզմանների հանձնաժողովը պատասխանատու է Համագործակցության անդամ պետությունների համար պայքարող Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում զոհված 1.7 միլիոն սպասարկող անձնակազմի մարտական գերեզմանների պահպանման համար։ Ստեղծված լինելով 1917 թվականին որպես Թագավորական մարտական գերեզմանների հանձնաժողով, այն կառուցել է մոտ 2500 ռազմական գերեզմանոցներ, ինչպես նաև պահպանել է անհատական գերեզմաններ աշխարհի մոտ 20000 վայրերում[130]։ Վերջիններիս մեծամասնությունը Բրիտանիայում գտնվող քաղաքացիական անձանց գերեզմաններ են։ 1998 թվականին Համագործակցության մարտական գերեզմանների հանձնաժողովը իր կողմից վերահսկվող գերեզմաններում թաղվածների տվյալների օնլայն տարբերակը թողարկեց՝ նրանց որոնելը հեշտացնելու համար[131]։

Համագործակցության մարտական գերեզմանները հաճախ ունենում են միանման ճարտարապետություն․ դրանք մեծ գերեզմաններ են, որոնք տուն են համարվում Զոհաբերության խաչի և Հիշողությունների քարի համար։ Համագործակցության պատերազմի գերեզմանների հանձնաժողովը հայտնի է նաև նրանով, որ համարակալում է գերեզմաններն անկախ նրանից, թե դրանում թաղված անձը ինչ աստիճան ունի, որ երկրից է, ինչ ռասայի է պատկանում և ինչ կրոն է դավանում[131]։ Այն հիմնվել է Համագործակցության անդամ վեց երկրների կողմից կամավոր համաձայնագրի կնքման միջոցով՝ թաղված անձանց ազգային պատկանելիության համամասնությամբ[130], ըստ որի 75% ֆինանսավորումը գալիս է Բրիտանիայից[131]։

Սովորելու համագործակցությունը (Commonwealth of Learning)

խմբագրել

Սովորելու համագործակցությունը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է Կառավարությունների ղեկավարների կողմից։ Նպատակն էր նպաստել բաց ուսուցման / հեռակա ուսուցման գիտելիքների, ռեսուրսների և տեխնոլոգիաների զարգացումը և փոխանակումը։ Այն օգնում է զարգացող ազգերին բարելավել որակյալ կրթության և ուսուցման մատչելիությունը։

Համագործակցության տեղական կառավարման ֆորում

խմբագրել

Համագործակցության տեղական կառավարման ֆորումը գլոբալ տեղական կառավարական կազմակերպություն է, որը միավորում է տեղական իշխանություններին, նրանց ազգային ասոցացիաները և այն նախարարություններին, որոնք պատասխանատու են տեղական կառավարման համար Համագործակցության անդամ երկրներում։ Ֆորումը աշխատում է ազգային և տեղական կառավարությունների հետ՝ աջակցելու համար ժողովրդավարական արժեքներին և լավ տեղական կառավարմանը և ասոցացված տեղական կազմակերպություն է, որը ճանաչված է Համագործակցության պետությունների ղեկավարների կողմից որպես Համագործակցությունում տեղական կառավարությունների ներկայացուցչական մարմին[132]։

Համագործակցության տեղական կառավարման ֆորումը եզակի դերակատարում ունի կառավարության կենտրոնական, նահանգային և տեղական ոլորտների միավորման մեջ, որոնք ներառված են տեղական կառավարման քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացում։ Ֆորումի անդամների թվում են տեղական կառավարման ասոցացիաները, տեղական իշխանությունները, տեղական կառավարությունների հետ առնչվող նախարարությունները և հետազոտություններ իրականացնող և մասնագիտացված կազմակերպություները, որոնք աշխատում են տեղական իշխանական մարմինների հետ։ Աջակցության մեկը մյուսին օգնելու ձևը տարածաշրջանում և ամբողջ Համագործակցության տարածքում լայնորեն տարածված է․ ֆորումի անդամները հենց իրենք են օգնություն ցույղ տալիս տարածաշրջանում։ Այս ֆորումը հանդիսանում է Տեղական և տարածաշրջանային կառավարությունների գլոբալ օպերատիվ խմբի անդամ, ինչպես նաև ՄԱԿ–ի Տեղական իշխանությունների մեծ խմբի պաշտոնական գործընկեր[133]։

Մշակույթ

խմբագրել

Համագործակցության շատ երկրներ ունեն այնպիսի ավանդույթներ և սովորույթներ, որոնք ընդհանուր են Համագործակցության մշակույթի տեսանկյունից։ Դրանց թվում են ընդհանուր սպորտաձևերը, որոնցից են կրիկետը և ռեգբին, ձախակողմյա երթևեկությունը, խորհրդարանական ժողովրդավարության վեստմինստերյան համակարգը, ընդհանուր օրենքները, անգլերենի համատարած կիրառումը, անգլերենի պաշտոնական լեզու լինելը, ռազմական և ռազմածովային աստիճանները, ավելի շատ բրիտանական, այլ ոչ թե ամերիկյան ուղղագրական կանոնների կիրառումը։

Համագործակցության շատ պետություններ խաղում են գերազանցապես այնպիսի խաղեր,որոնք բրիտանական բնույթ ու ծագում ունեն, զարգացել են բրիտանական օրենքներին համապատասխան․ դրանցից են ֆուտբոլը, կրիկետը, ռեգբին և նեթբոլը[134]։ Այս ամենը հանգեցրել է գլխավոր սպորտային պետությունների միջև սպորտային մրցակցության զարգացմանը, որոնք հաճախ էին մրցակցում միմյանց հետ։ Եվ իրոք այդ մրցակցության շնորհիվ հաստատվել են սերտ միջազգային հարաբերություններ, որոնք չեն փոփոխվել անգամ այն ժամանակ, երբ թագավորությունը դարձավ Համագործակցություն[135]։ Այս խաղերը խաղալը դիտվում է որպես Համագործակցության մշակութային ժառանգության մի մասը լինելու նշան։ Ռուանդայի դպրոցներում կրիկետի դասավանդո��մը դիտվում է որպես խորհրդանշական քայլ, որը երկիրն անում է Համագործակցությանը անդամակցելու նպատակով[136][137]։

Համագործակցության խաղերից զատ Համագործակցության վրա հիմնվող այլ բազում սպորտային միջոցառումներ են կազմակերպվում, որոնցից են Համագործակցության թեկվոնդոյի առաջնությունը, Համագործակցության ֆենսինգի առաջնությունը, Համագործակցության ձյուդոյի առաջնությունը, Համագործակցության թիավարման առաջնությունը, Համագործակցության նավարկության առաջնությունը, Համագործակցության հրաձգության առաջնությունը և Համագործակցության լողի առաջնությունը։ Համագործակցության բռնցքամարտի խորհուրդը երկար ժամանակ լավագույն բռնցքամարտիկների տիտղոսի նվաճողն էր հանդիսանում։

Գրականություն

խմբագրել

Բրիտանական ներկայության արդյունքում ստեղծվել են մեծ քանակությամբ գրական ստեղծագործություններ տարբեր լեզուներով, որոնք հայտնի են Համագործակցության ժառանգություն անվամբ[138][139]։ Համագործակցության գրականության և լեզուների ուսումնասիրության ասոցացիան ունի 11 մասնաճյուղ ամբողջ աշխարհում և անց է կացնում միջազգային կոնֆերանսներ երեք տարին մեկ անգամ[140]։

1987 թվականին Համագործակցության հիմնադրամը ստեղծեց ամենամյա համագործակցության գրողների մրցանակը, որի նպատակն էր խրախուսել և պարգևատրել Համագործակցության գեղարվեստական գրականությունը և համոզվել, որ այդ երկրների արտադրանքը հասանելի է նաև այդ երկրներից դուրս ապրող լսարանի համար։ Մրցանակները շնորհվում էին լավագույն գիրք և Համագործակցության լավագույն գիրք անվանակարգերում։ կան նաև տարածաշրջանային մրցանակներ, որոնք տրամադրվում են լավագույն գիրք և Համագործակցության լավագույն գիրք անվանակարգերում չորս շրջաններից յուրաքանչյուրում։ Պաշտոնապես չհամագործակցելով Համագործակցության հետ, հեղինակավոր ամենամյա Մեն բուքեր մրցանակը, որը գրականության ոլորտում բարձրագույն պատվավոր մրցանակներից մեկն է[141], սովորաբար տրամադրվում է միայն Համագործակցության անդամներին կամ դրա նախկին անդամներին, որոնց թվում են Իռլանդիան և Զիմբաբվեն։ Այնուամենանիվ, սկսած 2014 թվականից ցանկացած ազգության պատկանող մարդուն թույլատրվում էր մրցանակաբաշխությանը մասնակցել, պայմանով, որ նրանց ստեղծագործությունը պետք է գրվեր անգլերեն և այդ ստեղծագործությունները պետք է տպագրվեին Միացյալ Թագավորությունում գտնվող հրատարակիչների կողմից[142]։

Մինչ 1950 թվականը նախկին Բրիտանական թագավորության օրոք անգլերենով գրված ընդամենը մի քանի կարևոր ստեղծագործություններ կային։ 1950 թվականից հետո Համագործակցության երկրների մի շարք գրողներ ձեռք բերեցին միջազգային ճանաչում․ դրանց թվում էին նաև ստեղծագործողներ, ովքեր ներգաղթել էին Միացյալ Թագավորություն։

Հարավաֆրիկացի գրող Օլիվե Շրեյների հայտնի Աֆրիկյան ֆերմայի պատմություն վեպը հրատարակվել է 1883 թվականին, իսկ նորզելանդուհի Քեթրին Մանսֆիլդը իր կարճ պատմությունների առաջին ժողովածուն՝ Գերմանական կենսաթոշակումը, հրատարակել է 1911 թվականին։ Առաջին մեծ վիպասանը, ով ստեղծագործում էր անգլերենով, հնդկական ծագում ունեցող Ռ․ Կ․ Նարայանն էր, ում ստեղծագործությունները սկսեցին տպագրել Անգլիայում 1930–ական թվականներից սկսած․ նրան ոգեշնչել էր հայտնի անգլիացի վիպասան Գրեհեմ Գրինը[143]։ Կարիբյան գրող Ջին Ռիզի ստեղծագործական կարիերան սկսվեց 1928 թվականին։ Չնայած դրան նրա ամենահայտնի գործը՝ Ընդարձակ Սարգասյան ծովը, չէր հրատարակվել մինչ 1966 թվականը։ Հարավաֆրիկացի գրող Ալան Պատոնի հայտնի Լաց եղի՛ր, սիրելի երկիրը, 1948 թվականին է հրատարակվել։ Հարավային Ռոդեսիայից՝ ներկայիս Զիմբաբվեից Դորիս Լեսինգը ստեղծագործել է ամբողջ 20–րդ դարի ընթացքում՝ սկսած 1950 թվականից։ Նա արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի 2007 թվականին[144]։

Սալման Ռուշդին ևս մեկ հետպատերազմյան շրջանում ստեղծագործող գրող է նախկին բրիտանական գաղութներից, ով մշտական բնակություն էր հաստատել Բրիտանիայում։ Ռուշդին մեծ ճանաչում ձեռք բերեց 1981 թվականին հրատարակած Կեսգիշերի զավակները վեպով։ նրա ամենահակասական վեպերից մեկը՝ Սատանայական բանաստեղծությունները, նա հրատարակել է 1989 թվականին՝ ոգեշնչվելով Մուհամմեդի կյանքով։ Վ․ Ս․ Նայպաուլը, ով ծնվել էր Տրինիդադում, մեկ այլ ներգաղթյալ էր, ով մի շարք ստեղծագործությունների թվում գրել էր Շրջապտույտ գետում վեպը (1979 թվական)։ Նա Գրականության նոբելյան մրցանակի է արժանացել 2001 թվականին[145]։

Համագործակցության շատ այլ գրողներ կան, ովքեր անգլերենով ստեղծագործելու շնորհիվ միջազգային ճանաչում են ձեռք բերել։ Դրանց թվում են նիգերիացի վիպասան Չինուա Աչեբեն և դրամատուրգ Վոլե Շոյինկան։ Վերջինս 1986 թվականին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի։ Նույն մրցանակին արժանացել է նաև հարավաֆրիկացի վիպասան Նադինե Գորդիմերը 1995 թվականին։ Այլ հարավաֆրիկացի անգլերենով ստեղծագործող գրողների թվում են վիպասան Ջոն Մաքսվելլ Կուտզեն (նոբելյան մրցանակ է ստացել 2003 թվականին) և դրամատուրգ Ատոլ Ֆուգարդը։ Քենյացի ամենամեծ միջազգային ճանաչում ունեցող հեղինակը Նգուգի Վա Թխիոնգոն է, ով գրել է վեպեր, պիեսներ և կարճ պատմություններ անգլերենով։ Բանաստեղծ Դերեք Ուոլքոթը, ով կարիբյան հեղինակ էր Սանտ Լուսիայից, մեկ այլ նոբելյան մրցանակակիր է (1992 թվական)։ Ավստրալիացի Պատրիկ Ուայթը, իր ժամանակների հայտնի վիպասան էր, ում առաջին աշխատանքը տպագրվել է 1939 թվականին։ Այս ժամանակների ավստրալիացի մյուս հայտնի գրողներն են բանաստեղծ Լես Մուրայը, վիպասան Պիտեր Կարեյը, ով մեկն էր այն չորս գրողներից, որ երկու անգամ են արժանացել Բուքեր մրցանակի[146]։

Քաղաքական համակարգ

խմբագրել

Իրենց ընդհանուր սահմանադրական պատմության շնորհիվ Համագործակցության մի քանի երկիր ունեն նման օրենսդրական և քաղաքական համակարգեր։ Համագործակցությունը պահանջում է, որ իր անդամները ունենան այնպիսի ժողովրդավարություն, որը կհարգի մարդու իրավունքները և օրենքի ուժը։ Համագործակցության շատ երկրներ ունեն խորհրդարանական ժողովրդավարության երկպալատ վեստմինստերյան համակարգ։ Համագործակցության խորհրդարանական ասոցացիան հեշտացնում է Համագործակցության մեջ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը, իսկ Համագործակցության տեղական կառավարական ֆորումը նպաստում է տեղական կառավարման մարմինների միջև լավ կառավարմանը։ Շատ Համագործակցության անդամներ ունեն ընդհանուր օրենքներ, որոնք հիմնված են Անգլիայի օրենքների վրա։ Գաղտնի խորհրդի դատական կոմիտեն Համագործակցության 14 անդամներից բաղկացած գերագույն դատարանն է[147]։

Խորհրդանիշներ

խմբագրել

Համագործակցությունը ընդունել է մի շարք խորհրդանիշներ, որոնք ներկայացնում են անդամների ասոցացիան։ Անգլերենը ճանաչվել է որպես համագործակցության ժառանգության խորհրդանիշ, ինչպես նաև Համագործակցության խորհրդանիշ, դրա ճանաչում որպես Համագործակցության հաղորդակցության միջոց, որը նախապայման է համարվում Համագործակցությանը անդամակցելու համար։ Համագործակցության դրոշի վրա պատկերված են Համագործակցության քարտուղարության խորհրդանիշները, ոսկե գլոբուս, որը շրջապատված է լույսի ճառագայթներով, որոնք գտնվում են մուգ կապույտ դաշտում։ Պաշտոնապես այն ընդունվել է 1976 թվականի մարտի 26–ին։ 1976 թվականին որոշվել է նաև այն օրը, որը կհռչակվի Համագործակցության օր։ Դա մարտի երկրորդ երկուշաբթին է, որը ընտրվել է այնպես, որ տարբերվի Թագավորության օրի տոնակատարություններից[148]։

Ճանաչում

խմբագրել

2009 թվականին, խորհրդանշելու համար Համագործակցության հիմնադրման 60–րդ տարելիցը, Համագործացության թագավորական հասարակությունը անդամ պետություններից յոթի շրջանում հասարակական կարծիքի հարցում իրականացրեց՝ Ավստրալիա, Կանադա, Հնդկաստան, Ճամայկա, Մալայզիա, ՀԱՀ և Միացյալ թագավորություն։ Պարզվեց, որ այս երկրների բնակիչների մեծ մասը անտեղյակ է Համագործակցության իրականացրած գործունեությունից, բացառությամբ սպորտային խաղերի, և անտարբեր է կազմակերպության ապագայի հանդեպ։ Համագործակցության համար տրամադրվող աջակցությունը շատ ավելի մեծ է զարգացող, քան թե զարգացած երկրներում․ ամենացածրը Մեծ Բրիտանիայում է[149][150][151][152]։

Համագործակցության հիմն

խմբագրել

2009 թվականին Համագործակցության հիմնադրման 60–րդ տարելիցը (ադամանդե հոբելյան) նշելու համար Համագործակցության քարտուղարությունը առաջարկեց Փոլ Քերոլին գրել Համագործակցության հիմնը։ Հիմնի խոսքերը վերցվեցին 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից[153]։ Համագործակցությունը հրապարակել է հիմնը Համագործակցության երիտասարդական նվագախմբի կատարմամբ երկու տարբերակով՝ ներածական պատմությամբ և առանց դրա[154][155]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «BBC News – Profile: The Commonwealth». news.bbc.co.uk.
  2. «About us». The Commonwealth. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 «The Commonwealth». The Commonwealth. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  4. «IMPERIAL CONFERENCE 1926 INTER-IMPERIAL RELATIONS COMMITTEE REPORT, PROCEEDINGS AND MEMORANDA» (PDF). 1926 թ․ նոյեմբեր. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին. «Their position and mutual relation may be readily defined. They are autonomous Communities within the British Empire, equal in status, in no way subordinate one to another in any aspect of their domestic or external affairs, though united by a common allegiance to the Crown, and freely associated as members of the British Commonwealth of Nations»
  5. «The London Declaration». The Commonwealth. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Charter of the Commonwealth». The Commonwealth. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  7. Queen Elizabeth II (1959 թ․ հուլիսի 1). Queen Elizabeth's 1959 Dominion Day Message. Government House (Rideau Hall), Ottawa: CBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «History – Though the modern Commonwealth is just 60 years old, the idea took root in the 19th century». thecommonwealth.org. Commonwealth Secretariat. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  9. Mole, Stuart (2004 թ․ սեպտեմբեր). «Seminars for statesmen': the evolution of the Commonwealth summit». The Round Table. 93 (376): 533–546. doi:10.108n0/0035853042000289128. {{cite journal}}: Check |doi= value (օգնություն)
  10. F.S. Crafford, Jan Smuts: A Biography (2005) p. 142
  11. The Irish Oath of Allegiance, agreed in 1921, included the Irish Free State's "adherence to and membership of the group of nations forming the British Commonwealth of Nations".
  12. Pakenham, Frank (1972). Peace by ordeal: an account, from first-hand sources of the negotiation and signature of the Anglo-Irish Treaty 1921. Sidgwick and Jackson. ISBN 0283979089.
  13. Historical Dictionary of European Imperialism. Westport, Connecticut: Greenwood Publishing Group. 1991. էջեր 297–298. ISBN 0313262578.
  14. Webb, Jeff A. (2003 թ․ հունվար). «The Commission of Government, 1934–1949». heritage.nf.ca. Newfoundland and Labrador Heritage Website. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  15. «Statute of Westminster Adoption Act 1942 (Cth)». foundingdocs.gov.au (Documenting a Democracy). Museum of Australian Democracy at Old Parliament House. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  16. «New Zealand Sovereignty: 1857, 1907, 1947, or 1987?». parliament.nz. Parliament of New Zealand. 2007 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  17. Dugard, John; Bethlehem, Daniel; Plessis, Max du; Katz, Anton (2005). International law: a South African perspective. Lansdowne, South Africa: Juta. էջ 19. ISBN 9780702171215.
  18. «Celebrating thecommonwealth@60». thecommonwealth.org. Commonwealth Secretariat. 2009 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  19. Chris Cook and John Paxton, Commonwealth Political Facts (Macmillan, 1978).
  20. Brian Harrison, Seeking a Role: The United Kingdom 1951—1970 (Oxford UP, 2009), p. 102.
  21. Theresa Walton and Susan Birrell. "Enduring Heroes: Hillary, Bannister, and the Epic Challenges of Human Exploration." Journal of Sport History 39.2 (2012): 211–226.
  22. Harrison, Seeking a Role: The United Kingdom 1951—1970, p. 103.
  23. Krishnan Srinivasan, "Nobody's Commonwealth? The Commonwealth in Britain's post-imperial adjustment." Commonwealth & Comparative Politics 44.2 (2006): 257–269.
  24. «Staying loyal to George». indianexpress.com.
  25. www.bibliopolis.com. «A Message from the Rt. Hon. Winston S. Churchill, C.H., M.P. President, British Section, New Commonwealth Society by Winston S. Churchill on Churchill Book Collector». Churchill Book Collector. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  26. Editor, By Patrick Hennessy, Political. «Blair calls for quotas on immigrants from 'New Commonwealth'». {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Villiers, Marq de (1998). «Review of The Ambiguous Champion: Canada and South Africa in the Trudeau and Mulroney Years by Linda Freeman». International Journal. Canadian International Council. 53 (4): 783–785 : 783. doi:10.2307/40203728. ISSN 0020-7020. JSTOR 40203728.; Miles, Robert (2016). «The Racialization of British Politics». Political Studies. 38 (2): 277–285. doi:10.1111/j.1467-9248.1990.tb01493.x. ISSN 0032-3217.
  28. David Gowland; և այլք: (2009). Britain and European Integration Since 1945: On the Sidelines. Routledge. էջ 46.
  29. James R. V. Ellison, "Perfidious Albion? Britain, Plan G and European Integration, 1955–1956," Contemporary British History (1996) 10#4 pp 1–34.
  30. Martin Schaad, "Plan G – A "Counterblast"? British Policy Towards the Messina Countries, 1956," Contemporary European History (1998) 7#1 pp 39–60.
  31. «BBC NEWS – UK – When Britain and France nearly married». news.bbc.co.uk.
  32. Frank Heinlein (2013). British Government Policy and Decolonisation, 1945–63: Scrutinising the Official Mind. Taylor & Francis. էջեր 137–43.
  33. 33,0 33,1 33,2 Patterson, Percival (2007 թ․ հոկտեմբերի 24). «Report of the Committee on Commonwealth Membership». Commonwealth Secretariat. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  34. «Head of the Commonwealth». Commonwealth Secretariat. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  35. «The Commonwealth at and immediately after the Coolum CHOGM». The Round Table. 91 (364): 125–129. 2002 թ․ ապրիլ. doi:10.1080/00358530220144139.
  36. 36,0 36,1 Cook and Paxton, Commonwealth Political Facts (1978) part 3.
  37. Dale, William (1982 թ․ հուլիս). «Is the Commonwealth an International Organisation?». International and Comparative Law Quarterly. 31 (3): 451–73. doi:10.1093/iclqaj/31.3.451.
  38. Clute, Robert E.; Wilson, Robert R. (1958 թ․ հուլիս). «Commonwealth and Favored-Nation Usage». American Journal of International Law. 52 (3): 455–468. doi:10.2307/2195461. JSTOR 2195461.
  39. Hedley, Bull (1959 թ․ հուլիս). «What is the Commonwealth?». World Politics. 11 (4): 577–87. doi:10.2307/2009593. JSTOR 2009593.
  40. «Support for British nationals abroad: a guide» (PDF). Foreign and Commonwealth Office. 2013. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. «We may also help Commonwealth nationals in non-Commonwealth countries where they do not have any diplomatic or consular representation, but will normally ask their nearest embassy to provide any ongoing assistance required.»
  41. «Canada-Australia Consular Services Sharing Agreement». Travel.gc.ca. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  42. de Smith, S.A. (1949 թ․ հուլիս). «The London Declaration of the Commonwealth Prime Ministers, 28 April 1949». The Modern Law Review. 12 (3): 351–354. doi:10.1111/j.1468-2230.1949.tb00131.x. JSTOR 1090506.
  43. 43,0 43,1 «Lusaka Declaration on Racism and Racial Prejudice». Commonwealth Secretariat. 1979 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  44. Williams, Paul D. (2005 թ․ հուլիս). «Blair's Britain and the Commonwealth». The Round Table. 94 (380): 381–391. doi:10.1080/00358530500174960.
  45. «Harare Commonwealth Declaration». Commonwealth Secretariat. 1991 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  46. «Commonwealth Ministerial Action Group». Commonwealth Secretariat. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  47. 47,0 47,1 te Velde-Ashworth, Victoria (2005 թ․ հոկտեմբերի 10). «The future of the modern Commonwealth: Widening vs. deepening?» (PDF). Commonwealth Policy Studies Unit. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  48. «Commonwealth membership in focus at London meeting». Commonwealth Secretariat. 2006 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 29-ին.
  49. Osike, Felix (2007 թ․ նոյեմբերի 24). «Rwanda membership delayed». New Vision. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  50. «Rwanda: Joining the Commonwealth». The New Times. AllAfrica. 2009 թ․ նոյեմբերի 27.
  51. Kron, Josh (2009 թ․ նոյեմբերի 28). «Rwanda Joins British Commonwealth». The New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  52. «Conference on Rwanda's Commonwealth bid to be held». The New Times. 2008 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  53. «Country Comparisons – Population». The World Factbook. Central Intelligence Agency. 2009 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  54. «Tuvalu: Key Facts». Commonwealth Secretariat. 2009 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  55. «Country Comparisons – Area». The World Factbook. Central Intelligence Agency. 2009 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  56. «World Economic Outlook Database». International Monetary Fund. 2017 թ․ ապրիլի 18.
  57. McIntyre, W. David (2008 թ․ ապրիլ). «The Expansion of the Commonwealth and the Criteria for Membership». Round Table. 97 (395): 273–85. doi:10.1080/00358530801962089.
  58. «Nauru back as full Commonwealth member». Radio New Zealand International. 2011 թ․ հունիսի 26. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  59. «Nauru Accedes to Full Membership of the Commonwealth». Commonwealth Secretariat. 1999 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  60. «New Criteria for Commonwealth Membership». thecommonwealth.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  61. «South Sudan Launches Bid to Join Commonwealth». gurtong.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  62. 62,0 62,1 Alderson, Andrew (2006 թ․ դեկտեմբերի 17). «Israelis and Palestinians could join Commonwealth». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
  63. «Statement by Commonwealth Secretary-General Kamalesh Sharma on The Gambia». The Commonwealth. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  64. «The Gambia rejoins the Commonwealth». Commonwealth Secretariat. 2018 թ․ փետրվարի 8.
  65. «States and Territories». 15CCEM. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  66. Baldacchino, Godfrey; Milne, David (2006 թ․ սեպտեմբեր). «Exploring sub-national island jurisdictions: An editorial introduction». The Round Table. 95 (386): 487–502. doi:10.1080/00358530600929735.
  67. «Written evidence from States of Jersey». Chief Minister of Jersey. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  68. «The role and future of the Commonwealth». House of Commons. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  69. «Written evidence from the States of Guernsey». Policy Council of Guernsey. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  70. «Isle of Man welcomes report on Commonwealth future». Isle of Man Government. 2012 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  71. «France offered to 'merge' with UK in 1950s». Telegraph.co.uk. 2007 թ․ հունվարի 15.
  72. Colvile, Robert (2004 թ․ հուլիս). «A Place to Stand: the Problems and Potential of the Commonwealth Ministerial Action Group». The Round Table. 93 (375): 343–53. doi:10.1080/0035853042000249942.
  73. Ingram, Derek (1999 թ․ հոկտեմբեր). «Commonwealth Update». The Round Table. 88 (352): 547–567. doi:10.1080/003585399107758.
  74. Ingram, Derek (2007 թ․ հոկտեմբեր). «Twenty Commonwealth steps from Singapore to Kampala». The Round Table. 96 (392): 555–563. doi:10.1080/00358530701625877.
  75. Ingram, Derek (2000 թ․ հունվար). «Commonwealth Update». The Round Table. 89 (353): 45–57. doi:10.1080/750459452.
  76. Ingram, Derek (2004 թ․ հուլիս). «Commonwealth Update». The Round Table. 93 (375): 311–42. doi:10.1080/0035853042000249933.
  77. Gruenbaum, Oren (2008 թ․ փետրվար). «Commonwealth Update». The Round Table. 97 (394): 3–17. doi:10.1080/00358530701864963.
  78. 78,0 78,1 Ingram, Derek (2002 թ․ ապրիլ). «Commonwealth Update». The Round Table. 91 (364): 131–59. doi:10.1080/00358530220144148.
  79. «Editorial: CHOGM 2003, Abuja, Nigeria». The Round Table. 93 (373): 3–6. 2004 թ․ հունվար. doi:10.1080/0035853042000188139.
  80. «Zimbabwe applies to rejoin Commonwealth». Al Jazeera. 2018 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  81. 81,0 81,1 81,2 81,3 «Fiji Suspended from the Commonwealth». Commonwealth Secretariat. 2009 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  82. «Fiji Rejoins the Commonwealth». Commonwealth Secretariat. 1997 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  83. 83,0 83,1 «Fiji suspended from Commonwealth». BBC News. 2006 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  84. «Foreign & Commonwealth Office Minister welcomes Commonwealth statement on Fiji – GOV.UK». www.gov.uk.
  85. «Fiji rejoins Commonwealth as a full member». The Commonwealth. 2014 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  86. Nasik Swami (2014 թ․ սեպտեմբերի 28). «We're back». Fiji Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  87. David Miliband (2013 թ․ մարտի 11). «Britain must stand up for human rights in Sri Lanka». M.guardian.co.uk. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  88. Mike Blanchfield (2013 թ․ հունվարի 14). «Harper rebukes Sri Lanka over jurist's dismissal as talk of summit boycott heats up». The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  89. «The Commonwealth Secretariat». 2016 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  90. 90,0 90,1 90,2 «The Maldives decides to leave the Commonwealth; commits to continue with its international engagement». Maldivian Ministry of Foreign Affairs. 2016 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  91. «Membership of the Commonwealth: Report of the Committee on Commonwealth Membership». Commonwealth Secretariat. 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  92. Commonwealth Observer Group (1999). The National and Provincial Elections in South Africa, 2 June 1999. էջ 7.
  93. «Office of Parliamentary Counsel – CALC – Constitution & Membership». 2011 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 11.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  94. «OPC.gov.au» (PDF). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 11.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  95. «Singapore Declaration of Commonwealth Principles 1971» (PDF). thecommonwealth.org. Commonwealth Secretariat. 1971 թ․ հունվարի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  96. «Langkawi Declaration on the Environment». USM Regional Center of Expertise in Education for Sustainable Development. 1989 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  97. Hasu Patel, "Southern Africa and democracy, in the light of the Harare declaration." The Round Table 89.357 (2000): 585–592.
  98. «Our Work». Commonwealth Secretariat. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  99. «Aso Rock Commonwealth Declaration» (PDF). Commonwealth Secretariat. 2003 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  100. «Commonwealth Secretariat». Commonwealth Secretariat. 1979 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  101. Borger, Julian; editor, diplomatic (2010 թ․ հոկտեմբերի 8). «Commonwealth has abandoned human rights commitment – leaked memo». The Guardian – via The Guardian. {{cite news}}: |last2= has generic name (օգնություն)
  102. 102,0 102,1 Cheadle, Bruce (2011 թ․ հոկտեմբերի 30). «Commonwealth leaders agree to develop charter of values and little else». Toronto Star. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  103. Cheadle, Bruce (2011 թ․ հոկտեմբերի 29). «Commonwealth leaders still haggling over human rights reforms». Toronto Star. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  104. 104,0 104,1 Watt, Nicholas (2011 թ․ հոկտեմբերի 29). «Commonwealth leaders under fire for refusing to publish human rights report». The Guardian. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  105. «Queen to sign new charter backing equal rights for gay people across Commonwealth». Standard.co.uk. 2013 թ․ մարտի 11. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  106. «Commonwealth charter to focus on gay rights». The Times of India. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  107. Skinner, James (2015 թ․ մարտի 17). «Free movement proposed between Canada, U.K, Australia, New Zealand». CBC News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  108. Bourke, Latika (2016 թ․ մայիսի 21). «Alexander Downer flags 'freer movement' for Australians emigrating to Britain». Sydney Morning Herald. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  109. Catherine R. Schenk, "Britain in the world economy." in Paul Addison and Harriet Jones, eds., A Companion to Contemporary Britain: 1939–2000 (2005): 436–481, esp. 469-71.
  110. Alan S. Milward, The rise and fall of a national strategy, 1945–1963 (2002).
  111. Ben Pimlott (1998). The Queen: A Biography of Elizabeth II. էջ 416. ISBN 9780471283300.
  112. Gill Bennett (2013). Six Moments of Crisis: Inside British Foreign Policy. էջ 87. ISBN 9780191641633.
  113. Gregory A. Johnson, "The Last Gasp of Empire: The 1964 Flag Debate Revisited," in Phillip Buckner, ed., Canada and the End of Empire (U of British Columbia Press, 2005) p. 6.
  114. Andrea Benvenuti, "'Layin' Low and Sayin' Nuffin': Australia's Policy towards Britain's Second Bid to Join the European Economic Community (1966–67)" Australian Economic History Review 46#2 (2006): 155–175.
  115. Bruce Brown (1977). New Zealand in World Affairs: 1972–1990. Victoria UP. էջ 23. ISBN 9780864733726.
  116. Russell Ward, A Nation for a Continent: the history of Australia, 1901–1975 (1977) p 343
  117. «Trading Places: The "Commonwealth effect" revisited, p. 9» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  118. «Commonwealth Secretariat – Valletta Statement on Multilateral Trade». Thecommonwealth.org. 2005 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  119. «The Case for Commonwealth Free Trade». trafford.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  120. «The role and future of the Commonwealth» (PDF). British Parliament. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  121. «Why the Commonwealth Matters More Now than Ever». UK Independence Party. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  122. «To the Commonwealth, "Global Britain" sounds like nostalgia for something else». New Statesman 28th February 2017.
  123. «Assessing the Costs and Benefits of a Closer EU – Canada Economic Partnership: A Joint Study by the European Commission and the Government of Canada» (PDF). Trade.EC.Europe.eu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  124. «Canada-European Union: CETA». International.gc.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  125. «Commonwealth Foundation – About Us». 2006 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունվարի 5.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  126. 126,0 126,1 McKinnon, Don (2008 թ․ փետրվար). «A Commonwealth of Values: a Commonwealth of incomparable value». The Round Table. 97 (394): 19–28. doi:10.1080/00358530801890561.
  127. 127,0 127,1 «Commonwealth Games and Art Festival». The Round Table. 91 (365): 293–296. 2002 թ․ հուլիս. doi:10.1080/0035853022000010308.
  128. McDougall, Derek (2005 թ․ հուլիս). «Australia and the Commonwealth». The Round Table. 94 (380): 339–349. doi:10.1080/00358530500175033.
  129. Muda, Muhammad (1998 թ․ ապրիլ). «The significance of the Commonwealth Games in Malaysia's foreign policy». The Round Table. 87 (346): 211–226. doi:10.1080/00358539808454416.
  130. 130,0 130,1 Dare, Annie (2000 թ․ հոկտեմբերի 15). «Ten Key Things About War Graves». The Observer. էջ 29.
  131. 131,0 131,1 131,2 Binyon, Michael (1999 թ․ հունվարի 22). «Millions trace war dead on Internet». The Times. էջ 3.
  132. «Commonwealth Local Government Forum (CLGF) | The Commonwealth». thecommonwealth.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  133. «Global Taskforce of Local and Regional Governments». globaltaskforce. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  134. Perkin, Harold (1989 թ․ սեպտեմբեր). «Teaching the nations how to play: sport and society in the British Empire and Commonwealth». International Journal of the History of Sport. 6 (2): 145–155. doi:10.1080/09523368908713685.
  135. Michael, Dawson (2006 թ․ փետրվար). «Acting global, thinking local: 'Liquid imperialism' and the multiple meanings of the 1954 British Empire & Commonwealth Games». International Journal of the History of Sport. 23 (1): 3–27. doi:10.1080/09523360500386419.
  136. Jonathan, Clayton (2007 թ․ նոյեմբերի 20). «Schoolboy cricketers bat their way to a place in the Commonwealth». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008-10-08-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  137. Pflanz, Mike (2007 թ․ հուլիսի 24). «Rwanda in drive to join Commonwealth». Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
  138. Hill, Douglas (1988 թ․ հոկտեմբերի 1). «A report on stories from the outposts of Commonwealth literature». The Globe and Mail. էջ 21.
  139. McCrum, Robert (2003 թ․ հոկտեմբերի 13). «English Is a World Language – and That's to Be Prized». The Los Angeles Times. էջ B15.
  140. Tunca, Daria (2018 թ․ սեպտեմբերի 27). «ACLALS: Association for Commonwealth Literature and Language Studies». ACLALS. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  141. Iyer, Pico (1993 թ․ փետրվարի 12). «The Empire Writes Back». The Straits Times. էջ 1.
  142. «Meet the Man Booker Prize 2014 Judges». The Man Booker Prizes. 2013 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  143. Drabble, Margaret, ed. (1996). The Oxford Companion to English Literature. Oxford: Oxford U.P.
  144. «The Nobel Prize in Literature 2007». Nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  145. «2001 Laureates». Literature. The Nobel prize.
  146. Man Booker official site: J. G. Farrell Արխիվացված 2018-09-28 Wayback Machine; Hilary Mantel: J. M. Coetzee Արխիվացված 17 Մարտ 2016 Wayback Machine.
  147. The Statesman's Yearbook 2017: The Politics, Cultures and Economies of the World. Palgrave Macmillan UK. 2017. էջ 46. ISBN 9781349683987.
  148. Flags of All Nations: Flags of the British Commonwealth of Nations (Brown, Son & Ferguson, 1952)
  149. «Royal Commonwealth Society, An Uncommon Association, a Wealth of Potential: Final Report of the Commonwealth Conversation (London, Royal Commonwealth Society, 2010)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  150. Dhananjayan Sriskandarajah. «Canada, Commonwealth and the key to relevance». The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  151. Elizabeth Renzetti. «Commonwealth: quaint historical relic or meaningful bloc?». The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  152. «Queen marks Commonwealth launch». BBC News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  153. «A Celebration of Her Majesty's Sapphire Jubilee». Commonwealth Music Council. 2016.
  154. «Windsor Suite Commonwealth Anthem». 2018 թ․ մարտի 20.
  155. «Commonwealth Anthem (with introductory narrative)». 2017 թ․ սեպտեմբերի 13.

Գրականություն

խմբագրել
  • Ashton, Sarah R. "British government perspectives on the Commonwealth, 1964–71: An asset or a liability?." Journal of Imperial and Commonwealth History 35.1 (2007): 73–94.
  • Bloomfield, Valerie. Commonwealth Elections 1945–1970 (1976).
  • Cook, Chris and John Paxton. Commonwealth Political Facts (Macmillan, 1978).
  • Jebb, Richard (1905). «The Empire and the century/Imperial Organization». The Empire and the century. London: John Murray. էջեր 332–348.
  • Lloyd, Lorna. Diplomacy with a difference: the Commonwealth Office of High Commissioner, 1880–2006 (Brill, 2007).
  • McIntyre, W. David. The commonwealth of nations: Origins and impact, 1869–1971 (U of Minnesota Press, 1977); Comprehensive coverage giving London's perspective on political and constitutional relations with each possession.
  • McIntyre, W. David. A Guide to the Contemporary Commonwealth, Palgrave, 2001. 0-333-96310-5.
  • McIntyre, W. David. "The Unofficial Commonwealth Relations Conferences, 1933–59: Precursors of the Tri-sector Commonwealth." Journal of Imperial and Commonwealth History 36.4 (2008): 591–614.
  • Madden, Frederick and John Darwin, eds. The Dependent Empire, 1900–1948: Colonies, Protectorates, and the Mandates (1994) 908 pp online
  • Maitland, Donald. ed. Britain, the Commonwealth and Europe (Palgrave Macmillan UK, 2001) online Արխիվացված 2018-08-19 Wayback Machine
  • Mansergh, Nicholas The Commonwealth in the World, University of Toronto Press, 1982. 0-8020-2492-0.
  • Moore, R.J. Making the New Commonwealth, Clarendon Press, 1988. 0-19-820112-5.
  • Murphy, Philip. Monarchy and the End of Empire: The House of Windsor, the British Government, and the Postwar Commonwealth (Oxford UP 2013) DOI:10.1093/acprof:oso/9780199214235.001.0001
  • Perkin, Harold. "Teaching the nations how to play: sport and society in the British empire and Commonwealth." International Journal of the History of Sport 6.2 (1989): 145–155.
  • Shaw, Timothy M. Commonwealth: Inter- and Non-State Contributions to Global Governance, Routledge, 2008. 978-0-415-35120-1
  • Srinivasan, Krishnan. The rise, decline and future of the British Commonwealth. (Springer, 2005).
  • Wheare, K. C. The Constitutional Structure of the Commonwealth, Clarendon Press, 1960. 0-313-23624-0.
  • Williams, Paul D. "Blair's Britain and the Commonwealth." The Round Table 94.380 (2005): 381–391.
  • Winks, Robin, ed. The Historiography of the British Empire-Commonwealth: Trends, Interpretations and Resources (1966) online

Առաջնային աղբյուրներ

խմբագրել
  • Madden, Frederick, ed. The End of Empire: Dependencies since 1948: Select Documents on the Constitutional History of the British Empire and Commonwealth: The West Indies, British Honduras, Hong Kong, Fiji, Cyprus, Gibraltar, and the Falklands (2000) online 596pp
  • Madden, Frederick, and John Darwin, ed. The Dependent Empire: 1900–1948: Colonies, Protectorates, and Mandates (1963) 908pp online
  • Mansergh, Nicholas, ed. Documents and Speeches on Commonwealth Affairs, 1952–1962 (1963) 804pp online

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
British Nationality Act (1981 c 61) Annex B – The territories forming part of the Commonwealth
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգերի համագործակցություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 111