«Ադրբեջան» անվանումը պատմականորեն օգտագործվել է Արաքս գետի հարավում գտնվող տարածաշրջանի վերաբերյալ, որն այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իրանական Ադրբեջանն է։ Արաքս գետի հյուսիսում գտնվող տարածաշրջանը, որն այսօր կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն, մինչև 1918 թվականը ընդգրկված չէր Ադրբեջանի աշխարհագրական սահմաններում։ Պատմաբաններն ու աշխարհագրագետները սովորաբար Արաքսից հյուսիս ընկած շրջանը անվանում էին Առան[1][2][3]։ 1918 թվականի մայիսի 28-ին Ռուսաստանի կայսրության փլուզումից հետո մի խումբ քաղաքական ակտիվիստներ Առանում որոշեցին իրենց շրջանի անունը փոխել Ադրբեջան՝ անվանելով այն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն։ Պատմաբաններն ու գիտնականները պնդում են, որ պանթյուրքական օրակարգը հանգեցրեց անվան փոփոխության[4]։

Նախաիսլամական հիշատակումներ

խմբագրել

Արաքս գետից հյուսիս տարածաշրջանը, որն այսօր կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն, հին հույն աշխարհագրագետների և պատմիչների կողմից կոչվել է Կովկասյան Ալբանիա։ Օրինակ՝ հույն աշխարհագրագետ Ստրաբոնը Ալբանիան Ատրպատականից (Ադրբեջանի հնագույն անվանումը) առանձին տարածք էր համարվում և նկարագրում էր այն որպես «երկիր, որը տարածվում է Կասպից ծովից մինչև Ալազանի գետը և հարավում հասնում է մինչև Մարական Ատրպատական»[5]։ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքում, որն ընդգրկում է 4-րդ դարից մինչև 10-րդ դար ընկած ժամանակահատվածը, նկարագրում է Աղվանքի այն սահմանները, որոնք դուրս չեն գալիս Արաքս գետից[6]։

Իսլամական ժամանակաշրջան

խմբագրել

Հունական աշխատանքներից բացի, կան բազմաթիվ մուսուլման աշխարհագրագետներ և պատմաբաններ, որոնք տեղեկատվություն են տրամադրել Առանի և Ադրբեջանի աշխարհագրական սահմանների մասին։ Օրինակ ՝ 10-րդ դարի մուսուլման աշխարհագրագետ Իբն Հաուկալը Ադրբեջանի և Առանի քարտեզը գծում է, որտեղ Արաքս գետը այս երկու շրջանների միջև ընկած բնական սահման[7]։ 10-րդ դարի մեկ այլ մուսուլման աշխարհագրագետ Իսթախրին Առանը և Ադրբեջանը ներկայացնում է որպես երկու առանձին շրջան[8]։ Իր գրքում՝ Մուջամ ուլ-Բուլդանում (Երկրների բառարան), 14-րդ դարի մուսուլման կենսագիր և աշխարհագրագետ Յակութ ալ-Համավին հստակորեն առանձնացնում է Առանի և Ադրբեջանի աշխարհագրական սահմանները. «Առանը իրանական անունով հսկայական տարածք է` ունենալով բազմաթիվ քաղաքներ, որոնցից մեկը Ջանզեհն է: Սա նույն քաղաքն է, որին մարդիկ անվանում են Գյանջա, նաև Բարդաա, Շամքոր և Բիլաքան: Ադրբեջանն ու Առանը բաժանող գետը Արաքսն է: Այս գետի հյուսիսից և արևմուտքից ամեն ինչ Առանն է, իսկ հարավում գտնվող ամեն ինչ՝ Ադրբեջանն է »[9]։ 14-րդ դարի պատմիչ Աբու ալ-Ֆիդան նշում է, որ Ադրբեջանը և Առանը երկու տարբեր շրջան են։ 17-րդ դարի հեղինակ Բորհան Խալաֆ-է Թավրիզին իր «Բորհան-է Քատի» գրքում գրում է, որ «Արաքսը «Առանն Ադրբեջանից բաժանող հայտնի գետն է»[10]:

Անվանափոխությունը 1918 թվականին

խմբագրել

19-րդ դարի ռուս-իրանական պատերազմներից և 1828 թվականին կնքվեց Թուրքմենչայի պայմանագրի հետևանքով Արաքս գետը սահման դարձավ Իրանի և Ռուսաստանի միջև։ Արդյունքում, ամբողջ Կովկասը ընդգրկվեց Ռուսաստանի կայսրության տարածքում։ Հաշվի առնելով Իրանի ռազմական թուլությունը՝ Կովկասի թյուրքալեզու մուսուլմանները, ովքեր դժգոհ էին Ռուսաստանից և չունեին Իրանից պաշտպանվելու հույս, վերադարձան Օսմանյան կայսրություն։ Օսմանյան կայսրությունը, որը հավակնում էր իսլամադավան աշխարհի առաջնորդը լինելուն, մեծացրեց իր աջակցությունը Կովկասի մուսուլմաններին։ Միևնույն ժամանակ՝ 19-րդ դարի վերջին, իսլամական միասնության և թյուրքական միասնության մասին գաղափարները ժողովրդականություն էին վայելում օսմանյան մտավորականների շրջանում։ Դա հանգեցրեց 1889 թվականին «Միություն և առաջադիմության» հանձնաժողովի ստեղծմանը, որը կոչ էր անում պահպանել Օսմանյան կայսրության տակ գտնվող բոլոր ժողովուրդներին իսլամի, թրքության և խալիֆայության երեք սյուների շուրջ[11]։

1911 թվականին մի խումբ թուրքախոս մտավորականներ ստեղծեցին մուսուլմանական ժողովրդավարական «Մուսավաթ» կուսակցությունը՝ փոքր և գաղտնի ստորգետնյա կազմակերպություն, որը աշխատում էր մուսուլմանների և թյուրքախոս ժողովուրդների միջև քաղաքական միասնության համար։ Ելնելով երիտթուրքերի գաղափարներից՝ կազմակերպության ղեկավարները համակրում էին պանթյուրքիզմին[12]։ 1917 թվականի հունիսի 17-ին Մուսավաթը միաձուլվեց «Թյուրքական ֆեդերալիստների կուսակցության» հետ՝ մեկ այլ ազգային-ժողովրդավարական աջակողմյան կազմակերպություն, և ընդունեց նոր անուն՝ Թուրքական ֆեդերալիստների «Մուսավաթ» կուսակցություն։ Այդ պահին Մուսավաթի ղեկավարների հիմնական նպատակը Օսմանյան կայսրության պաշտպանության ներքո միասնական մուսուլմանական պետություն ստեղծելն էր։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ Մուսավաթի ղեկավարները չկարողացան համաձայնություն ձեռք բերել կովկասյան բոլշևիկների հետ, նրանք որոշեցին հիմնել իրենց կառավարությունը և հռչակել անկախություն։ Այսպիսով, 1918 թվականի մայիսի 28-ին Մուսավաթի ղեկավարները հայտարարեցին անկախություն՝ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն անվան տակ[13]։

Որոշ գիտնականներ պնդում են, որ Առան անվան փոխարեն Ադրբեջան անունը ընտրելու պատճառը եղել է թուրքերի (օսմանցիների, ովքեր խոր ազդեցություն են ունեցել Մուսավաթի ղեկավարների վրա) պահանջների պատճառով։ Առանը անվանելով որպես Ադրբեջան՝ կարող էր բավարար արդարացում ունենալ Հարավային Կովկասի և Հյուսիսարևմտյան Իրանի թյուրքախոս ժողովրդների քաղաքական միասնության համար՝ Ադրբեջանի անվան տակ։ Դա կարող է նպաստել Օսմանյան կայսրությանը (հետագայում Թուրքիային) Ադրբեջանի բռնակցման գործընթացին[14]։

Իրանում արձագանքները

խմբագրել

Առան որպես Ադրբեջան անվանելը Իրանում զարմացրեց, խառնաշփոթ և զայրույթ առաջացրեց, հատկապես՝ իրանական ադրբեջանցի (ազարիներ) մտավորականների շրջանում։ Իրանական ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Մոհամադ Խիաբանին և իրանական ադրբեջանցի մտավորականներ առաջարկեցին փոխել Իրանական Ադրբեջանի անունը Ազադիստանի (Ազատության երկիր)՝ բողոքարկելով անվանափոխությունը։ Իրանական ադրբեջանցի պատմաբան Ահմադ Կասրավին նույնպես զարմացել էր, երբ լսել է անվանափոխության մասին, չնայած թվում է, որ ինքը տեղյակ չէր Ադրբեջան անունը ընտրելու դրդապատճառներից։ Իր «Մոռացված կանոններ» գրքում նա գրել է.

«Զարմանալի է, որ Առանն այժմ անվանվում է Ադրբեջան: Ադրբեջանը կամ Ազերբայգանը միշտ էլ եղել են այն տարածքի անվանումը, որն ավելի մեծ ու հայտնի է, քան իր հարևանը՝ Առանը, և երկու տարածքները միշտ էլ առանձնացել են միմյանցից: Մինչ օրս մենք չենք կարողացել հասկանալ, որ ինչու են մեր երկրում գտնվող Առանի մեր եղբայրները, ովքեր ձգտում էին իրենց երկրի ազատ կառավարման համար, կցանկանային մի կողմ դնել իրենց երկրի հին և պատմական անունը և ոտնահարել Ադրբեջանի [անունը]»[15]:

Այսօր իրանական ադրբեջանցի բազմաթիվ լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ և մտավորականներ խուսափում են Ադրբեջանի Հանրապետությունը անվանել որպես Ադրբեջան։ Նրանք սովորաբար կոչում են «Առանի Հանրապետություն» կամ «Բաքվի Հանրապետություն» անվանումները՝ ընդգծելու համար Առանի և Ադրբեջանի միջև պատմական տարբերակումը[16][17][18]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Reza, Enayatollah (2014). Azerbaijan and Aran : (Caucasian Albania). London: Bennett & Bloom. ISBN 1908755180.
  2. Rouben, Galichian (2012). Clash of histories in the South Caucasus : redrawing the map of Azerbaijan, Armenia and Iran. London: Bennett & Bloom. ISBN 1908755016.
  3. Bolukbasi, Suha (2011). Azerbaijan : a Political History. New York: I.B. Tauris. ISBN 1780767595.
  4. Reza, Enayatollah (2014). Azerbaijan and Aran : (Caucasian Albania). London: Bennett & Bloom. էջեր 136–143. ISBN 1908755180.
  5. Strabo (2014). The Geography of Strabo. Cambridge: Cambridge University Press. ISBN 1107038251.
  6. Kaghankatvatsi, Movses (1861). Istoriia Agvan [History of Aghvanak (Albania)]. Sankt Petersburg. էջ 145-148.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. ابن حوقل (1345). صورة الارض. تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران. էջ 128.
  8. اصطخری, ابواسحاق ابراهیم (1347). مسالک و ممالک (ترجمه فارسی ed.). تهران: بنگاه ترجمه و نشر کتاب. էջ 167.
  9. حموی, یاقوت (1906). معجم البلدان. قاهره: مطبعة السعادة. էջ 170.
  10. خلف تبریزی, محمد حسین (1335). برهان قاطع. تهران: ابن سینا. էջ 41.
  11. Akçam, Taner (2004). From Empire to Republic: Turkish Nationalism and the Armenian Genocide. London & New York: Zed Books. էջ 132.
  12. Bolukbasi, Suha (2011). Azerbaijan: a Political History. New York: I.B. Tauris. էջ 28. ISBN 1780767595.
  13. «Müsavat partiyasının Aran üçün Azərbaycan adını seçməsi haqda». Badkubeh. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  14. Reza, Enayatollah (2014). Azerbaijan and Aran : (Caucasian Albania). London: Bennett & Bloom. էջ 136-143. ISBN 1908755180.
  15. کسروی, احمد (1335). شهریاران گمنام. تهران. էջ 265.
  16. «رئیس سابق مجلس جمهوری اران: آذربایجانیان 5000 سال است ایرانی هستند صحبت از اسمیله شدن حماقت است». آپارات.
  17. «استفاده شورای عالی انقلاب فرهنگی از عبارت «جمهوری آران» در مصوبه ای تاریخی». وب سایت تحلیلی-خبری آذری ها.
  18. ««آموزش به زبان روسی» روندی رو به افزایش در جمهوری باکو». وب سایت تحلیلی-خبری آذری ها.